Պաշտոնական․ Լա լիգան թույլատրել է թիմերին խմբերով մարզումներ անցկացնել - VNews
Բաժիններ

Պաշտոնական․ Լա լիգան թույլատրել է թիմերին խմբերով մարզումներ անցկացնել

Լա լիգայի թիմերը կկարողանան վաղվանից՝ մայիսի 18-ից, խմբային մարզումներ անցկացնել՝ հաղորդում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստները կարող են մարզումներ անցկացնել 10-հոգանոց խմբերով։ Մինչև այս Լա լիգայի թիմերի ֆուտբոլիստները մարզվում էին թիմերի մարզաբազաներում անհատական ծրագրով։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով Իսպանիայի առաջնությունն ընդհատվել է մարտի սկզբին։ 27 տուր խաղարկվել է, «Բարսելոնան» 58 միավորով առաջատարն է։ Մադրիդի «Ռեալը» երկրորդ հորիզոնականում է ու կատալոնական ակումբին զիջում է 2 միավոր։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Լա լիգայի ղեկավարությունն իսպանական ակումբներին տեղեկացրել է մրցաշրջանը հունիսի 12-ից շարունակելու մասին։ Ակնկալվում է, որ մնացած հանդիպումները կանցկացվեն ամռան առաջին երկու ամիսների ընթացքում, քանի որ ՈՒԵՖԱ-ն ծրագրում է օգոստոսին եվրագավաթային հանդիպումներ անցկացնել։

Սալահը ժամանակին մերժել է «Ռեալի» առաջարկը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ժամացույցի պես»․ «Բարսելոնան» տեսանյութ է ներկայացրել թիմի մարզումից (տեսանյութ)

Մեսիի պայմանագրի հատուկ կետը, որ թույլ էր տալիս նրան անվճար հեռանալ, այլևս չի գործում

Ումտիտին ապաքինվել է վնասվածքից ու մարզվել ընդհանուր խմբի հետ (ֆոտոշարք)

«Ռեալն» ընդհանուր խմբով մարզում է անցկացրել (տեսանյութ, ֆոտոշարք)

Կոուտինյոյի գործակալ. «Նա ցանկանում է վերադառնալ Անգլիա»

65 միլիոն + 2 ֆուտբոլիստ. «Բարսելոնայի» առաջարկը՝ Տոնալիի համար

«Բոլորի կուռքը Մեսին է, իմը՝ Ռոյսը». Ո՞վ է լեգենդար Լիլիան Թյուրամի որդին՝ Մարկուսը (լուսանկար, տեսանյութ)

Ինչպես է «Բարսելոնան» 2018-ին 2 թոփ տրանսֆեր ձախողել

Հայտնի է Լա Լիգայի 28-րդ և 29-րդ տուրերի ժամանակացույցը

«Տոտենհեմը» դադարեցնում է պայքարը Կոուտինյոյի տրանսֆերի ձեռքբերման համար

Սաուլ Նիգեսի թվիթերյան գրառումն իրարանցում է առաջացրել

Մեսի․ «Ոչ ֆուտբոլը, ոչ էլ կյանքն այլևս երբեք նույնը չեն լինի»

Վիդալ․ «Մեզ 11 եզրափակիչ է սպասվում»

«Յուվենտուսը» «Բարսելոնայի» 5 երիտասարդ ֆուտբոլիստի է դիտարկում Պյանիչի գործարքի շրջանակում

Ադուրիսը հաջողությամբ վիրահատվել է

«Բարսելոնայում» համոզում են Արտուրին «Յուվենտուս» տեղափոխվել