Պաշտոնական․ «Ռեալում» համաձայնություն է ձեռք բերվել աշխատավարձերի կամավոր իջեցման վերաբերյալ - VNews
Բաժիններ

Պաշտոնական․ «Ռեալում» համաձայնություն է ձեռք բերվել աշխատավարձերի կամավոր իջեցման վերաբերյալ

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել, ըստ որի՝ համաձայնություն է ձեռք բերվել ակումբի ներկայացուցիչների միջև կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված աշխատավարձերի կրճատման վերաբերյալ։

«Ֆուտբոլի ու բասկետբոլի թիմերի խաղացողները՝ ավագների գլխավորությամբ, մարզչական անձնակազմը, ակումբի տարբեր գերատեսչությունների տնօրենների հետ միասին պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատավարձերի 10-20 տոկոս կամավոր իջեցման վերաբերյալ՝ պայմանավորված այն հանգամանքներով, որոնք կարող են ազդել թիմի ֆինանսական վիճակի վրա 2019-20 մրցաշրջանում։

Ֆուտբոլիստները, մարզիչները և աշխատակիցները նման որոշման են հանգել՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որի ընթացքում տեղի է ունենում ակումբի ֆինանսական միջոցների կրճատում։

Ակումբի գործադիր կոմիտեն պաշտպանում է այս որոշումն ու համարում պատասխանատու և օրինակելի։

Մադրիդի «Ռեալը» հպարտ է այն մարդկանցով, որոնք մեծ ընտանիքի մաս են կազմում և կրում են արժեքների անսպառ մշակույթը, ինչը հատկապես պատկերավոր է նման դժվարին իրավիճակներում։

Միևնույն ժամանակ, Մադրիդի «Ռեալն» ու իր երկրպագուները ցանկանում են ցուցադրել իրենց ամբողջ սերն ու համերաշխությունը բոլոր նրանց հանդեպ, որոնք տուժել են այս համաճարակի պատճառով, որը հարվածում է մեզ բոլորիս։ Սա հայտնում ենք հատկապես նրանց, ովքեր կորցրել են իրենց ընտանիքի անդամին կամ սիրելի մարդուն։

Ակումբը շուտափույթ ապաքինում է մաղթում բոլոր վարակակիրներին ու իր երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր էական, օրինակելի ու համերաշխ դեր են խաղում կորոնավիրուսի դեմ պայքարում։

Մադրիդի «Ռեալն» իր ամբողջ աջակցությունն ու ուժն է հայտնում այն համոզմամբ, որ մենք միասին անկասկած կհաղթահարենք այս դժվարին ժամանակահատվածը»,- ասված է Մադրիդի «Ռեալի» պաշտոնական հայտարարության մեջ։

Գնային աննախադեպ իջեցումներ. Transfermarkt-ը թարմացրել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռամոսը՝ վիկինգի կերպարում (ֆոտո)

Ֆիգու․ «Կրիշտիանուն մեծագույն դարձրեց «Ռեալին», «Ռեալը»՝ Կրիշտիանուին»

Էդուարդո Կամավինգան ընտրություն է կատարում 2 թոփ թիմի միջև

Հայտնի է՝ երբ կմեկրանկի Իսպանիայի 2020/2021 մրցաշրջանը

«Ռեալը» նախատեսում է մեծ փոփոխություններ թիմի կազմում

Զիդանը արգելափակել է «Չելսիի» ֆուտբոլիստի տրանսֆերը «Ռեալ»

Բեյլի ապագան «Ռեալում» շարունակում է անհասկանալի մնալ

«Ռեալի» ծրագիրը՝ 4 ֆուտբոլիստ՝ Պոգբայի տրանսֆերի դիմաց

Աշրաֆ Հաքիմին Բունդեսլիգայի ամենաարագ ֆուտբոլիստն է

«Բարսելոնայի» նախկին նախագահ․ «Եթե «Ռեալն» առաջատար լիներ, Լա լիգան վաղաժամ կավարտեին»

Գարեթ Բեյլը վիրավորված է

Խամես Ռոդրիգեսը ընտրել է իր ապագա ակումբը

«Ռեալը» երկարաձգել է պայմանագիրը իր կիսապաշտպանի հետ

Գարեթ Բեյլ. «Չեմ հասկանում` ինչու է իմ սերը գոլֆի նկատմամբ խնդիր շատերի համար»

«Ռեալը» կարող էր ձեռք բերել Լևանդովսկուն 22 մլն. եվրոյի դիմաց

Զինեդին Զիդանը՝ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն մարզիչ՝ ըստ Squawka-ի