Պաշտոնական․ ԵՎՐՈ 2020-ի անցկացման ժամանակացույցը - VNews
Բաժիններ

Պաշտոնական․ ԵՎՐՈ 2020-ի անցկացման ժամանակացույցը

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն հաստատել է ԵՎՐՈ 2020-ի անցկացման ժամանակացույցը։ Հիշեցնենք, որ մրցաշարը, որ պետք է կայանար այս տարի, մեկ տարով հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Սկզբնապես ընտրված 12 քաղաքները, որտեղ պետք է անցկացվեն մրցաշարի հանդիպումները, 2021 թվականին խաղերն ընդունելու պատրաստակամություն են հայտնել։

Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի 2021 թվականի հունիսի 11-ին Թուրքիա – Իտալիա խաղով, որը կկայանա Հռոմում։ Մրցաշարը կավարտվի հուլիսի 11-ին «Ուեմբլիում» կայանալիք եզրափակիչով։

Ավելացնենք, որ ԵՎՐՈ 2020-ի խաղերը կկայանան Հռոմում, Բաքվում, Սանկտ Պետերբուրգում, Կոպենհագենում, Ամստերդամում, Բուխարեստում, Լոնդոնում, Գլազգոյում, Բիլբաոյում, Դուբլինում, Մյունխենում ու Բուդապեշտում։

Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հաստատել է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանի մնացած հանդիպումների ժամանակացույցը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ինտերը» ցանկանում է քայլեր ձեռնարկել ՈՒԵՖԱ-ի դեմ Հաքիմիի թեստի սխալ պատասխանի համար

ՈՒԵՖԱ-ն նկատողություն է արել ադրբեջանական «Քարաբախին»

ՈՒԵՖԱ-ն ժամանակավորապես արգելել է Հայաստանում և Ադրբեջանում իր հովանու ներքո խաղերի անցկացումը

The Sun. Բաքուն կլինի առաջին քաղաքներից, որը կզրկվի ԵՎՐՈ-2020-ը ընդունելուց

Չեֆերին. «ՈւԵՖԱ-ն հետևում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին»

ԵՎՐՈ 2020. Որ թիմերը նվաճեցին որակավորման փլեյ-օֆֆի եզրափակիչի ուղեգիր, և ինչ խաղեր կկայանան

ԵՎՐՈ 2020. Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը որակավորման փլեյ-օֆֆի եզրափակիչում է (տեսանյութ)

ԵՎՐՈ 2020. Վրաստանի հավաքականը որակավորման փլեյ-օֆֆի եզրափակիչում է

ՈՒԵՖԱ. 2019-20 մրցաշրջանի լավագույնները (տեսանյութ)

ՀՖՖ-ն բողոք կներկայացնի Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ

Առանց Մեսիի ու Ռոնալդուի. ՈւԵՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

ՈՒԵՖԱ-ն հերքել է Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած տեղեկությունը

«Վատ վիրուսի լավ հետևանքները». ինչպե՞ս է փոխվել/ու Չեմպիոնների լիգան COVID-19-ից հետո

«Բավարիան» շրջանցել է «Ռեալին» ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

«Բավարիայի» պատմական ու ռեկորդային եկամուտները՝ Չեմպիոնների լիգայից

«Հին օրերի երգը». Ի՞նչ սպասել Ռոնալդ Կումանից «Բարսելոնայում». Նրա նշանակման լավ ու վատ կողմերը