Պաշտոնական. Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում - VNews
Բաժիններ

Պաշտոնական. Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

Ռուսական «Խիմկիի» 25-ամյա կիսապաշտպան Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Կորյանը նախկինում խաղացել է Ռուսաստանի մինչև 16, 17, 18, 19 և 21 տարեկանների հավաքականներում, ինչպես նաև՝ Հայաստանի Մ-17 հավաքականում:

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ իր առաջին զրույցում Արշակ Կորյանը կիսվել է հավաքական հրավիրվելու հետ կապված իր տպավորություններով.

«Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալը մեծ պատիվ և հպարտություն է։ Խաղադաշտում, ինչպես միշտ, կներդնեմ ողջ ուժերս՝ թիմին օգտակար լինելու համար։

Շփվել եմ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ։ Նա հարցրեց, թե ինչպես եմ ինձ զգում, նշեց, որ հետևել է իմ խաղին և շատ է ցանկանում որ հանդես գամ ազգային հավաքականում։ Ես զգացի, որ նա շատ դրական անձնավորություն է և տրամադրված է լավ արդյունքների հասնել ազգային հավաքականի հետ։ Ես նույնպես կփորձեմ իմ ներդրումն ունենալ այդ հարցում»:

Արշակ Կորյանը ծնվել է 1995 թվականի հուլիսի 17-ին՝ Ռուսաստանի Սոչի քաղաքում։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել  «Լոկոմոտիվում»  «Վիտեսում» ու «Խիմկիում»։

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ե՛վ մախ, և՛ գաղափար. 5 խաղ, որտեղ փայլել է Յուրա Մովսիսյանը

«Հայաստանի հավաքականի լեգենդը». Մխիթարյանի կարիերան՝ 32 կետով

Կապառոսից մինչև պատերազմի մասնակիցներ․ Շնորհավորանքներ Մխիթարյանին (տեսանյութ)

Վահան Բիչախչյան․ «Կարիերայումս երկու աննկարագրելի պահ եմ ունեցել․ մեկը` հավաքականում, մյուսը՝ ակումբում»

Յուրա Մովսիսյանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին

Հայ ֆուտբոլիստներից ո՞վ երբևէ չի խաղացել նշված աստղի դեմ․ VNews-ի Quiz-ը

Ադամյան․ «Հերոսը հիվանդանոցի աշխատողն է ու պատերազմում կռվողը, մենք ընդամենը ֆուտբոլ ենք խաղում»

Սիրելի Ձմեռ Պապ… Ի՞նչ սպասել հայկական ֆուտբոլից 2021 թվականին

Հարցազրույց Էրիկ Ասադուրյանի հետ. նա Հայաստան է ժամանել լուրջ նպատակով (տեսանյութ)

Տարվա խոսք, վերադարձ, անակնկալ, նորարարություն և այլն․ 2020-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

Մեկական անգամ․ Հայաստանի հավաքականի բոլոր գոլերը 2020 թ. ընթացքում (տեսանյութ)

Մխիթարյանը՝ 10-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու մասին

Հենրիխ Մխիթարյանը 10-րդ անգամ դարձավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Խոակին Կապառոսը՝ Հայաստանի 2020 թ. լավագույն մարզիչ

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Աշխարհի փոխչեմպիոնների հետ

Այսօր Հայաստանի հավաքականի մասին կարևոր հայտարարություն է լինելու