-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է իր մտադրության մասին վաճառել իր տնային մարզադաշտի՝ «Կամպ Նոուի» տիտղոսային իրավունքը 2020/21 մրցաշրջանի համար։
Վաճառքից ստացված ամբողջական գումարը կուղղվի կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելու համար։
«Կամպ Նոուն» հովանավոր չի ունեցել 1957 թվականից, երբ մարզադաշտը բացվեց։ «Կապտանռնագույները» մինչև այս որոշում էին ընդունել տիտղոսային իրավունքները վաճառքի դնել 2023/24 մրցաշրջանի համար։
Հովանավորի անվանումից զատ մարզադաշտը կպահպանի «Կամպ Նոու» անվանումը։
Լեգենդար արենան տեղավորում է ավելի քան 99 հազար հանդիսական ու Եվրոպայում խոշորագույններից է։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով «Բարսելոնան» ստիպված է եղել կրճատել ֆուտբոլիստների ու մարզիչների աշխատավարձը 70%-ով։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո