fbpx
Բաժիններ

Պաշտոնական. «Չելսիի» դարպասապահը տեղափոխվեց ՊՍԺ

ՊՍԺ-ն պայմանագիր է կնքել «Չելսիի» դարպասապահ Մարցին Բուլկայի հետ՝ հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը:

19-ամյա լեհ ֆուտբոլիստի և ֆրանսիական ակումբի միջև կնքվել է երկու տարվա պայմանագիր, որի ժամկետը գործում է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:

«Ես իսկապես շատ ուրախ եմ ՊՍԺ-ին միանալու կապակցությամբ, ուրախ եմ ոչ միայն նրա համար, որ մեծագույն ակումբ է, այլ նաև նրա համար, որ երիտասարդ ֆուտբոլիստներին իրենց կարողությունները ցուցադրելու հնարավորություն է ընձեռում:

Անգլիայում ունեցած փորձառությունից հետո ամեն ինչ կանեմ, որ կարողանամ աճել այս հիասքանչ կազմի ու ֆանտաստիկ դարպասապահների կողքին: Անհամբերությամբ եմ սպասում երկուշաբթի օրվան, որ սկսեմ մարզումներս»,- փարիզյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Բուլկայի խոսքը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Սիթի» – «Տոտենհեմ» խաղը թրիլերային ստացվեց (տեսանյութ)

Ագուերոն փոխարինվելիս լեզվակռվի մեջ է մտել Գվարդիոլայի հետ (տեսանյութ)

Կլոպը՝ Ադրիանի մասին. «Եթե խաղում եմ այնպես, ինչպես Ալիսոնը, ուրեմն՝ պիտի սխալվեմ այնպես, ինչպես Ալիսոնը» (տեսանյութ)

«Լիվերպուլը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց ԱՊԼ-ում (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթի» – «Տոտենհեմ». Մեկնարկային կազմեր

«Արսենալը» 10 տարվա վաղեմության ցուցանիշ կրկնեց

Նեյմարը վերադարձել է ՊՍԺ-ի մարզումներին

Զիդանն ասել է իր խոսքը Նեյմարի տրանսֆերի հետ կապված

«Բարսելոնայի» երկրպագուների խումբը վանկարկել է «Նեյմա՛ր, Նեյմա՛ր» (տեսանյութ)

«Նեյմար օպերացիա». ՊՍԺ-ն «Բարսելոնայի» մեկ այլ աստղի է ցանկանում բրազիլացու դիմաց

Լեմպարդ. «Կանտեն ընդմիջմանն ինձ ասաց, որ իր ոտքերը մահացել են, իսկ հետո…»

Լեոնարդոն խոսել է Նեյմարի ապագայի ու ՊՍԺ-ի մարզումներին չմասնակցելու վերաբերյալ

«Ռեալը» կարող է գնել Նեյմարին. Պերեսը համաձայնության է եկել իսպանական բանկերից մեկի հետ

«Չելսիի», «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Մանչեսթեր Սիթիի» համազգեստները՝ L’Equipe-ի ամենաանճաշակների շարքում (ֆոտոշարք)

Կլոպ. «Ադրիանն առաջատար է նաև հանդերձարանում. ընդմիջմանն ինձնից բարձր էր խոսում»

Ստոիչկովն ասել է՝ ինչու Նեյմարը հարկավոր չէ «Բարսելոնային»