fbpx

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ՉԼ-ից և ԵԼ-ից բացի ՈւԵՖԱ-ի հովանու ներքո ևս 1 ակումբային մրցաշար կանցկացվի

Այսօր, Դուբլինում կայացած նիստի ժամանակ ՈւԵՖԱ-ն հաստատել է ակումբային երրորդ մրցաշարի ստեղծումը։

Նոր մրցաշարի աշխատանքային անունը UEL2 է։ Մրցաշարը կանցկացվի Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի սխեմայով։ Խմբային փուլին կմասնակցեն 32 թիմեր, իսկ մրցաշարի անդրանիկ խաղարկությունը կկայանա 2021թ.։

Խմբային փուլում 8 խումբ կլինի 4-ական թիմով։ Խմբային փուլին կհաջորդի ⅛ եզրափակիչը, այնուհետև քառորդ եզրափակիչը, կիսաեզրափակիչը և եզրափակիչը։

⅛ եզրափակչից առաջ տեղի կունենա փլեյ-օֆֆ փուլ, որտեղ կմրցեն խմբային փուլում երկրորդ և ԵԼ-ի խմբային փուլում երրորդ տեղեր զբաղեցրած թիմերը։ Նախատեսվում է 15 խաղային օրվա ընթացքում անցկացնել 141 խաղ։

Նոր մրցաշարի հաղթողը հնարավորություն կստանա հաջորդ տարի խաղալու Եվրոպա լիգայում։ Խաղերը կկայանան հինգշաբթի օրերին։ 3 մրցաշարերի եզրափակիչներն էլ կանցկացվեն նույն շաբաթվա ընթացքում։

Նոր մրցաշարի եզրափակիչը կկայանա չորեքշաբթի, ԵԼ-ի եզրափակիչը՝ հինգշաբթի, իսկ ՉԼ-ի եզրափակիչը շաբաթ օրերին։

Նոր մրցաշարը երաշխավորում է, որ եվրագավաթների խմբային փուլերում ամենաքիչը 34 ասոցիացիաներից թիմեր կլինեն (հիմա ամենաքիչը 26 է)։

UEL2-ը բաց կլինի բոլոր երկրների ազգային ասոցիացիների համար։

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ինչ է ասել Էմերին «Արսենալի» խաղացողներին ԲԱՏԷ-ի դեմ խաղից առաջ

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը ԲԱՏԷ-ի դեմ՝ ըստ VNews-ի

«Էլ չեմ անի». Մորատայի խոստումը «Յուվեի» երկրպագուներին

Հայտնի են Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողների թեկնածուները

#Ապրող_ֆոտոներ_12. Զանետին, Մատերացին ու պայքարը հանուն վերերկրային պարգևի

Ալեգրին՝ լրագրողներին. «Այո՛, նա խաղալու է, հիմա գո՞հ եք»

Գնդակին տիրող Նոյերը, «անբախտ» «Լիոնը», «Բարսայի» հակառեկորդը. ՉԼ խաղային օրվա ամենահետաքրքիր թվերն ու փաստերը

Ծանր հիվանդ երեխաները վիրտուալ շփում ունեցան «Լիոնի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հետ (տեսանյութ, լուսանկար)

Լուիս Սուարեսի խայտառակ վիճակագրությունը Չեմպիոնների լիգայում, որին դժվար է հավատալ

«Բարսելոնայում» Չեմպիոնների լիգայում ամենաշատ հանդիպում անկացրած ֆուտբոլիստները. Մեսին հավասարվեց Ինիեստային

Կլոպ. «Եթե «Լիվերպուլի» մարզիչը չլինեի, կգնեի այս խաղի տոմսը»

Լևանդովսկու անկեղծ խոստովանությունը. «Նա է ինձ հասցրել այնտեղ, որտեղ հիմա եմ»

Ֆանտաստիկ ֆուտբոլային շաբաթ. Հանդիպումներ, որոնք բաց թողնելու իրավունք չունեք

«Լիվերպուլ»-«Բավարիա». Երկու թիմերն ունեն լուրջ կորուստներ

Գոլային_օրացույց#12. Ո՞վ է փետրվարի 15-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի գիտակների համար. VNews-ի Quiz-ը