-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մատեյս դե Լիխտը տեղափոխվեց «Յուվենտուս», տեղեկացնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը: Նշվում է, որ «Յուվենտուսը» վերջնական համաձայնության է հասել «Այաքսի» հետ 75 միլիոն եվրոյով՝ևս 10.5 մլն հավելավճարով գնել դե Լիխտին, որը պայմանագիր է ստորագրել «Ծեր Սինյորայի» հետ մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Դե Լիխտը «Այաքսի» հիմնական թիմում իր նորամուտը նշել է 2016/17 մրցաշրջանում, որի կազմում անցկացրել է 117 հանդիպում ու դարձել 13 գոլի հեղինակ: 19-ամյա պաշտպանը ֆանտաստիկ 2018/19 մրցաշրջան անցկացրեց՝ վճռորոշ գոլեր խփեց Չեմպիոնների լիգայի փլեյ օֆֆ փուլում: Հենց նրա գոլը մրցաշարից դուրս թողեց «Յուվենտուսին», որն արդեն իր ակումբն էր դառնալու:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո