Հայաստանի Մ21 հավաքականի նախկին ֆուտբոլիստներ․ «Նորավանքը» 2 նորեկ ունի - VNews
Բաժիններ

Հայաստանի Մ21 հավաքականի նախկին ֆուտբոլիստներ․ «Նորավանքը» 2 նորեկ ունի

10.11.2019 NOAH vs Lori 9 - Հայաստանի Մ21 հավաքականի նախկին ֆուտբոլիստներ․ «Նորավանքը» 2 նորեկ ունի

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Նորավանքի» մամուլի ծառայությունը հայտարարել է 2 ֆուտբոլիստների՝ ակումբ տեղափոխվելու մասին․ «Տեղեկացնում ենք, որ «Նորավանք» ՍԱ-ին է միացել ՖԱ «Նոայի» նախկին ֆուտբոլիստ Արման Մկրտչյանը։

22-ամյա պաշտպանը հանդես է եկել Հայաստանի Մ21 հավաքականում, խաղացել է «Լոռի» և «Նոա» ֆուտբոլային ակումբներում։

Մինչ «Նորավանքին» միանալը Արմանը հանդես էր գալիս ՖԱ «Նոայի» կազմում։

Տեղեկացնում ենք, որ «Նորավանք» ՍԱ-ին է միացել 23-ամյա կենտրոնական հարձակվող Էրիկ Պետրոսյանը։

Էրիկը 2-անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, հանդես է եկել Հայաստանի Մ17, Մ19, Մ21 հավաքականներում, խաղացել է «Փյունիկ», «Ուրարտու» և «Սևան» ֆուտբոլային ակումբներում։

Մինչ մեր ակումբ տեղափոխվելը Էրիկը ներկայացրել է «Սևան» ֆուտբոլային ակումբը»,- նշված է հրապարակման մեջ:

Վահե Գևորգյանի գլխավորած թիմից ավելի վաղ հեռացել էին Վիգեն Բեգոյանը (ավարտել է կարիերան), Դավիթ Ղանդիլյանը («Շիրակ»), Վարդան Սաֆարյանը, Վիգեն Ավետիսյանը, Սամվել Խանումյանը, Հովհաննես Այվազյանը և Ռոբերտ Մարությանը:

«Նորավանքը» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր առաջնությունում իր առաջին խաղը կանցկացնի օգոստոսի 1-ին՝ մրցակցի հարկի տակ ուժերը չափելով «Ուրարտուի» հետ:

Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


VBET ՀՊԼ. «Նորավանքը» նվազագույն հաշվով հաղթեց «Վանին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նորավանք» – «Վան». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

VBET ՀՊԼ. «Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթեց «Արարատին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. Չեմպիոնից 6 խաղ պահանջվեց՝ 1-ին հաղթանակը տոնելու համար (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Ալաշկերտ» – «ԲԿՄԱ Երևան». Մեկնարկային կազմեր

Առաջնության ամենաարդյունավետ թիմն ընդդեմ անխոցելի Ֆիգերեդոյի. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 8-րդ տուրից առաջ

«Ալաշկերտը» նոր գլխավոր մարզիչ ունի

Պերեսը «Ռեալի» երկրպագուին ասել է, որ Մբապեն հաջորդ տարի մադրիդյան ակումբ կտեղափոխվի (տեսանյութ)

Ռուդիգերը կհեռանա «Չելսիից». նա 2 տարբերակ ունի

«Ալաշկերտն» արտասահմանցի մասնագետ կգլխավորի

5 ֆուտբոլիստ համալրել է «Արարատի» կազմը

«Արարատ-Արմենիան» կրկնեց «Արարատի» 13-ամյա վաղեմության լավագույն ցուցանիշը

Առաջնությունում գոլ բաց չթողած միակ դարպասապահը՝ տարիքային նոր ռեկորդի հեղինակ

«Բարսելոնան» նոր տրանսֆեր է իրականացրել

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Սևան» խաղում հաշիվը չբացվեց