-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Արսենալի» ֆուտբոլիստ Ալեքս Իվոբին պաշտոնապես դարձավ «Էվերթոնի» ֆուտբոլիստ՝ հաղորդում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը:
Թիմն ու ֆուտբոլիստը կնքել են պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2024 թվականի ամառ:
«Էվերթոնը» տեղեկացնում է նաև, որ 23-ամյա հարձակվողի հետ պայմանագիրը վերջինն է թիմի համար այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Ալեքսն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում մեր հիմնական թիրախներից էր, ու ես շատ ուրախ եմ, որ նա միանում է մեզ»,- ասել է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Մարկո Սիլվան:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո