Պաշտոնական․ Յան Վերտոնգենը կարիերան կշարունակի թոփ-5 առաջնություններից դուրս - VNews
Բաժիններ

Պաշտոնական․ Յան Վերտոնգենը կարիերան կշարունակի թոփ-5 առաջնություններից դուրս

«Տոտենհեմի» նախկին պաշտպան Յան Վերտոնգենը դարձել է «Բենֆիկայի» ֆուտբոլիստ:

Բելգիացու՝ պորտուգալական ակումբի հետ կնքած պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը: Այս մասին հաղորդում է «Բենֆիկայի» թվիթերյան պաշտոնական էջը:

Վերտոնգենը հուլիսին հայտարարել էր «Տոտենհեմից» հեռանալու մասին և ստացել ազատ գործակալի կարգավիճակ: Բելգիացու հետ դրանից հետո բանակցություններ էր վարել իտալական «Ռոման»: Տեղեկացվում էր, որ հռոմեական ակումբը նրան առաջարկել է մինչև 2022 թվականը գործող համաձայնագիր՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ, ինչպես նաև տարեկան 3 մլն եվրո աշխատավարձ:

Վերտոնգենը 2012 թվականի ամռանն էր «Այաքսից» տեղափոխվել անգլիական ակումբ: Գործարքի արժեքը կազմել էր 12,5 մլն եվրո: 33-ամյա բելգիացին լոնդոնցիների կազմում բոլոր մրցաշարերի կտրվածքով մասնակցել է 315 հանդիպման, դարձել 27 գոլի ու 12 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Պաշտոնական. Վիլիանը՝ «Արսենալի» ֆուտբոլիստ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բենֆիկայի» պաշտպանը համաձայնեցրել է անհատական պայմանագրի կետերը «Սիթիի» հետ

«Ռեալ Մադրիդ». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Պեպի նոր պահանջը. 60 միլիոն + Օտամենդի՝ տաղանդավոր պաշտպանի համար

Մինչև հոկտեմբերի 5 «Բարսելոնան» նոր հարձակվող կունենա

Telefoot․ Աուարն ընտրություն է կատարել հօգուտ անգլիական ակումբի

Սանչոյի հետքերով․ «Սիթիի» 16-ամյա ծագող աստղը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»

Պաշտոնական․ Կանդրևան «Ինտերից» տեղափոխվեց իտալական մեկ այլ թիմ

Զինչենկոն՝ վարձավճարով իսպանական գրանդ ակումբ տեղափոխվելու ճանապարհին

#Here we go. Ով է Ֆաբրիցիո Ռոմանոն, որը գիտի ամեն ինչ տրանսֆերների մասին

Կավանին իսպանական ակումբից առաջարկ է ստացել

«Ռեալը» 3 վերադարձ ունի «Բետիսի» դեմ խաղից

«Մոնակոն» վարձակալել է «Բենֆիկայի» ծագող աստղին

«Արսենալն» ու «Ատլետիկոն» կարող են փոխանակվել կիսապաշտպաններով

«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին առաջարկն է կատարել Սանչոյի համար

«Ռեալի» հարձակվողը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն

Սերժինո Դեստը արձագանքել է «Բավարիայի» հերթական չեմպիոնությանը