Պաշտոնական․ «Յուվենտուսը» հրաժեշտ տվեց իր կիսապաշտպանին - VNews
Բաժիններ

Պաշտոնական․ «Յուվենտուսը» հրաժեշտ տվեց իր կիսապաշտպանին

«Յուվենտուսն» իր պաշտոնական կայքում հայտարարել է ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիի՝ ակումբից հեռանալու մասին:

«Բլեզը միշտ կլինի մեր սրտերում: Նրան ապագայում ամենալավն ենք մաղթում: Շնորհակալությո՛ւն, Բլե՛զ»,- նշված է թուրինյան ակումբի մամուլի ծառայության հրապարակման մեջ:

Մատյուիդին ՊՍԺ-ից է 2017 թվականի օգոստոսին տեղափոխվել «Յուվենտուս»: Ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարվել է 20 մլն եվրո: 33-ամյա կիսապաշտպանը 2019/20թթ․ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի կտրվածքով մասնակցել է 46 խաղի՝ դառնալով 1 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: Մատյուիդին թուրինցիների կազմում հռչակվել է Իտալիայի չեմպիոն (2017/18, 2018/19, 2019/20թթ․ մրցաշրջաններ), երկրի գավաթակիր (2017/18թթ․ մրցաշրջան) ու սուպերգավաթակիր (2018):

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մատյուիդին կարող է կարիերան շարունակել «Ինտեր Մայամիում»:

«Յուվենտուս». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Աղբյուր․ Այսօր պաշտոնապես կհաստատվի Վիդալի՝ Իտալիա տեղափոխությունը

«7 տարի անց ես վերադառնում եմ». Բեյլը՝ «Տոտենհեմի» ֆուտբոլիստ

Պաշտոնական. Ռեգիլոնը տեղափոխվեց «Տոտենհեմ»

Պաշտոնական. «Վուլվերհեմփթոնի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Լիվերպուլ»

Պիռլոն վերջ է դրել Լուիս Սուարեսի տրանսֆերի վերաբերյալ հարցին

Պաշտոնական․ Տիագո Ալկանտարան՝ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ

Գվարդիոլայի հերթական թիրախը Լա լիգայից է

Պաշտոնական. Գոնսալո Հիգուայինը տեղափոխվեց ՄԼՍ

Ալկանտարայի հուզիչ հրաժեշտը «Բավարիային»

Հիգուայինը հսկայական փոխհատուցում կստանա «Յուվենտուսից»՝ պայմանագիրը խզելու համար

«Միլանը» ու «Լիոնը» կարող են աղմկոտ փոխանակում կատարել

Ով կփոխարինի Ջեկոյին «Ռոմայում»

Սուարեսը կարող է տեղափոխվել իսպանական այլ ակումբ

«Շնորհակալություն ամեն ինչի համար, Պիպիտա»․ Հիգուայինը հեռացավ «Յուվեից»

«Յուվենտուսը» մոտ է նոր հարձակվողի ձեռքբերմանը, բայց խոսքը Սուարեսի մասին չէ

Աղբյուր. Բեյլը վաղը կդառնա «Տոտենհեմի» ֆուտբոլիստ