Պաշտոնական. «Լիվերպուլի» դարպասապահը վերադարձավ Բունդեսլիգա - VNews
Բաժիններ

Պաշտոնական. «Լիվերպուլի» դարպասապահը վերադարձավ Բունդեսլիգա

Դարպասապահ Լորիս Կարիուսը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Լիվերպուլին», մեկ մրցաշրջանով հանդես կգա Բեռլինի «Ունիոնի» կազմում՝ հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ նախորդ երկու մրցաշրջանները 27-ամյա Կարիուսը վարձակալությամբ անցկացրել է «Բեշիքտաշի» կազմում: Դարպասապահի պայմանագրի ժամկետը մերսիսայդյան ակումբի հետ լրանում է 2022 թվականի ամռանը:

«Ուրախ եմ, որ նորից խաղալու եմ Բունդեսլիգայում ու անհամբերությամբ եմ սպասում Բեռլինում նոր մարտահրավերին: «Ունիոնն» առանձնահատուկ ակումբ է, որն արժանի է հարգանքի ոչ միայն նրա համար, որ դուրս է եկել Բունդեսլիգա:

Ուզում եմ նպաստել ակումբի զարգացմանն ու օգնել կարևորագույն՝ Բունդեսլիգայում տեղը պահպանելու խնդիրը լուծելու հարցում»,- ասել է Կարիուսը:

Նշենք, որ դարպասապահը մինչև 2016 թվականին «Լիվերպուլ» տեղափոխությունը ելույթ է ունեցել «Մայնցում»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Լիվերպուլը» կամային հաղթանակ տարավ «Շեֆիլդի» նկատմամբ (տեսանյութ)

Թոփ ակումբները բանակցում են Եվրոպական Պրեմիեր լիգայի ստեղծման շուրջ

«Լիվերպուլը» հաստատել է, որ Վան Դեյկը ծնկի վիրահատության կենթարկվի

Վան Դեյկն ընթացիկ մրցաշրջանում կարող է այլևս խաղադաշտ դուրս չգալ

«Էվերթոն» – «Լիվերպուլ». մեկնարկային կազմերը

Կլոպ. «Էվերթոնը» լավագույնն էր այս տրանսֆերային շուկայում»

Պրեմիեր լիգայի նորեկների խորհրդանշական հավաքականը՝ ըստ WhoScored-ի

Ֆիրմինո․ «Նա կախարդ է և անում է բաներ, որոնք պարզապես չեն կարող իրական լինել»

Կլոպը հուզիչ նամակ է գրել «Լիվերպուլի» 11-ամյա երկրպագուին

Պրեմիեր լիգան՝ 18 թիմով. «Լիվերպուլի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» ծրագիրը

«Լիվերպուլը» 7 գոլ բաց թողեց և պարտվեց «Ասթոն Վիլային» (տեսանյութ)

«Լիվերպուլի» առաջատարը վարակվել է կորոնավիրուսով

Պաշտոնական․ «Լիվերպուլի» հարձակվողը կարիերան կշարունակի «Շեֆիլդ Յունայթեդում»

«Արսենալը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց «Լիվերպուլին» ու Լիգայի գավաթի 1/4 եզրափակիչում է (տեսանյութ)

«Լիվերպուլը» կամային հաղթանակ տոնեց «Արսենալի» դեմ խաղում (տեսանյութ)

«Լիվերպուլն» ու «Սիթին» Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում են (տեսանյութ)