fbpx
Բաժիններ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Լոռի»-«Փյունիկ» հանդիպման հայտնի մրցավարը որակազրկվեց

Մայիսի 21-ին կայացավ ՀՖՖ մրցավարական կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվեց «Փյունիկ» ակումբի առարկությունը մայիսի 20-ին կայացած «Լոռի»-«Փյունիկ» հանդիպման երկու դրվագների, ինչպես նաև երկրորդ խաղակեսին փոխհատուցված խաղաժամանակի վերաբերյալ, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

«Դիտելով նշված խաղային իրավիճակների տեսագրություննները և հաշվի առնելով հանդիպման տեսուչ Աշոտ Հարությունյանի՝ հանդիպման մրցավար Արտակ Սիմոնյանի աշխատանքին տված անբավարար գնահատականը (7.9), ՀՖՖ Մրցավարական կոմիտեի անդամները եկան հետևյալ եզրակացության.

1) Հանդիպման 86-րդ րոպե – մրցավարը կայացրել է ակնհայտ սխալ որոշում` չնշանակելով 11 մետրանոց հարված:

2) Հանդիպման 89-րդ րոպե – տվյալ խաղային իրավիճակում մրցավարը կայացրել է ճիշտ որոշում` չարձանագրելով գոլը, քանի որ դարպասի ետևում գտնվող տեսախցիկի կրկնապատկերում պարզ երևում է, որ խաղային դրվագում «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստը կասեցնում է գնդակը անբնական դիրքում գտնվող ձեռքով, որից հետո գրավում է մրցակցի դարպասը:

3) Երկրորդ խաղակեսին փոխհատուցված ժամանակը համապատասխանում է խաղակեսի ընթացքում կորսված ժամանակին:

Հաշվի առնելով վերոնշյալ կետերը՝ կայացվեց հետևյալ որոշումը.

Դեպքի առիթով սկսել ներքին քննություն, մրցավար Արտակ Սիմոնյանին որակազրկել մինչև հանգամանքների մանրակրկիտ ուսումնասիրության ավարտը», – կարդում ենք ՀՖՖ կայքում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Գեորգի Ղազարյան․ «Մեր ֆիզիկականը չհերիքեց, որովհետև 15 օրվա ընթացքում 5 մարզում էինք անցկացրել» (տեսանյութ)

«Ալաշկերտը» տպավորեց, «Փյունիկը»՝ հիասթափեցրեց․ VNews-ի ֆոտոշարքը գավաթակրի ու փոխչեմպիոնի խաղից

Դավիդ Կամպանյա․ «Կլինեն խաղեր, երբ Դեսիրեն և Աղեկյանը միասին կհայտնվեն մեկնարկային կազմում» (տեսանյութ)

Տարխանով. «Մեր թիմը այսօր չխաղաց» (տեսանյութ)

Արմեն Ադամյան. «Ինչպես ասում են՝ ինչ մտածել էինք, այն էլ ստացվեց» (տեսանյութ)

Արթուր Ավագյան․ «Մարզիչը հանձնարարել էր գոլային փոխանցում կատարել, գոլ խփել» (տեսանյութ)

«Ալաշկերտը» ջախջախեց «Փյունիկին», չեմպիոնը առաջին միավորները կորցրեց (տեսանյութ)

«Փյունիկ» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

«Լոռին» 93-րդ րոպեին զրկեց «Երևանին» ԲԽ-ում իր առաջին միավորից (տեսանյութ)

«Երևան»-«Լոռի». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Կարող է կայանալ Արաս Օզբիլիսի նորամուտը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 6-րդ տուրին ընդառաջ

«Փյունիկի» խաղերի տոմսերն այլևս անվճար չեն

«Արարատ-Արմենիայի» պաշտպանը նորամուտն է նշել Բուլղարիայի հավաքականում

«Լոռին» համալրվեց ևս 2 լեգեոներով

Ինչու չկայացավ Էրիկ Վարդանյանի տեղափոխությունը «Լոկոմոտիվ»

Տալալաևը պատմել է «Փյունիկից» հեռանալու իրական պատճառների և այլ հետաքրքիր մանրամասների մասին