fbpx

Պաշտոնական. Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

«Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին պաշտոնապես ճանաչվել է Ղազախստանի ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստ: 34-ամյա ֆուտբոլիստը 69 միավոր է ստացել և զգալիորեն առաջ անցել «Աստանայի» ներկայացուցիչ Մարտին Տոմասովից և Բաուրժան Իսլամխանից, որը ներկայացնում է «Կայրաթը»:

Քվեարկությանը մասնակցել են Ղազախստանի Պրեմիեր լիգայի բոլոր ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները և ավագները: Մարզիչներն ու ավագները նախապատվությունը տվել են Մարկոսին: Պիզելիին առաջին տեղում է նշել 12 մարզիչներից 9-ը: Ի դեպ ակումբների ղեկավարները չեն կիսել մարզիչների ու ֆուտբոլիստների կարծիքը: «Ակտոբեի» նախագահն է Մարկոսին առաջին տեղում նշել: Մյուս 11 ղեկավարներից 6-ն առաջնության լավագույն ռմբարկուին անգամ  եռյակում չեն ընդգրկել:

Չմոռանանք նաև, որ Մարկոս Պիզելին Ղազախստանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Sport.kz կայքի վարկածով:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ալաշկերտը» ոչ-ոքի է խաղացել Մարկոս Պիզելիի թիմի հետ

Մարկոս Պիզելիի տեսաուղերձը վիրահատությունից հետո (տեսանյութ)

Մարկոս Պիզելին հաջողությամբ վիրահատվել է (լուսանկար)

Մարկոս Պիզելին՝ «ՖԱՖ համակրանք», ինչպես նաև երեկոյի հյուր Սպարտակը. ՖԱՖ-ի տարեկան միջոցառումը (տեսանյութ)

Պաշտոնական․ Մարկոս Պիզելին թարմացրեց պայմանագիրը «Ակտոբեի» հետ

Այստեղ են խաղում առաջնության մասնակիցներից ամենատարեցն ու ամենաարդյունավետը

Մարկոս Պիզելի. «Հպարտ եմ ու երջանիկ»

«Խաղում էինք միլիոնավոր խնդիրներով»․ Մարկոս Պիզելին ամփոփել է ղազախստանյան մրցաշրջանը

Մարկոս․ «Հայաստանի հավաքականը միշտ խնդիրների է բախվում ինչ-որ մանրուքների պատճառով»

Հայաստանի տասը լավագույն մարզիկները՝ ըստ VNews-ի

Ինչ նվաճումներ ունեն Հայաստանի 10 լավագույն մարզիկների հավակնորդները

«Փյունիկն» այս առաջնության ռեկորդ է սահմանել խաղերին մասնակցած ֆուտբոլիստների քանակով

Մարկոս Պիզելիի անհավանական գոլը լավագույնն է ճանաչվել Ղազախստանի Պրեմիեր լիգայում (տեսանյութ)

Նա այս տարի գերազանցում է Մխիթարյանին․ Հավաքականի լավագույն 5 լեգեոներները 2018-ին

«Բանանցը» դուրս եկավ «կոմայից», «Ալաշկերտն» էլ «երկնքից ցած իջավ»

Մարկոս Պիզելին կերկարաձգի «Ակտոբեի» հետ պայմանագիրը և վիրահատության կենթարկվի