-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշը պաշտոնապես դարձավ «Լիլի» ֆուտբոլիստ: Տեղեկությունը հաստատել են թե՛ գերմանական, թե՛ ֆրանսիական ակումբները:
«Լիլն» իր պաշտոնական կայքում հաղորդում է, որ 22-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2023 թվականի ամառ: Տրանսֆերային արժեքը կազմել է 25 միլիոն եվրո:
«Բավարիան» իր պաշտոնական կայքում հաղորդում է, որ Սանշեշն անձամբ է խնդրել թիմի ղեկավարությանը վաճառել իր տրանսֆերը, քանի որ ցանկանում է բավարար խաղաժամանակ ստանալ: Հաղորդման համաձայն՝ «ցավոք սրտի, «Բավարիան» չի կարողացել երաշխավորել, որ ֆուտբոլիստը կլինի մեկնարկային կազմի խաղացող»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո