-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ապրիլի 4-ից 12-ը կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումն ու դրա վտանգները, տեղեկացնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Մայրցամաքի առաջնությունը կկայանա հունիսի 13-ից 21-ը։
Ըստ նախնական հայտի՝ մրցավայր պետք է մեկներ 12 հայ ծանրորդ։
Հիշեցնենք, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան վարակի տարածման պատճառով հետաձգել էր նաև մարտի 14-ից 21-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ծրագրավորված աշխարհի երիտասարդական առաջնությունը։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո