-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Սելտայի» ուրուգվայցի հարձակվող Մաքսի Գոմեսը մարզական կարիերան կշարունակի «Վալենսիայի» կազմում՝ հաղորդում է «չղջիկների» պաշտոնական կայքը:
«Վալենսիան» ֆուտբոլիստի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր, որը գործելու է մինչև 2024 թվականի ամառ: Ֆուտբոլիստի հրաժարագինը սահմանվել է 140 միլիոն եվրո:
Football Espana-ն տեղեկացնում է, որ «Վալենսիան» 22-ամյա հարձակվողի տրանսֆերի համար «Սելտային» 50 միլիոն եվրո է հատկացրել:
«Վալենսիայի» պաշտոնական թվիթերյան էջը հետաքրքիր կերպով է ներկայացրել նոր տրանսֆերը՝
Ավարտված մրցաշրջանում Գոմեսը «Սելտայի» կազմում Պրիմերայում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելացնենք, որ «Վալենսիայի» հարձակվող Սանտի Մինան էլ պաշտոնապես դարձել է «Սելտայի» ֆուտբոլիստ: Տեղեկությունը հաստատել է «չղջիկների» պաշտոնական կայքը:
Կատարե՛ք խաղադրույք Իսպանիայի Լա Լիգայի խաղերի վրա:Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո