fbpx
Բաժիններ

Պաշտոնական. Վալվերդեն հեռացավ «Բարսելոնայից», Սետյենը գլխավորեց թիմը

«Բարսելոնան» պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին և հայտարարել նոր գլխավոր մարզչի անունը:

Կատալոնական ակումբը շնորհակալություն է հայտնել Վալվերդեին կատարած աշխատանքի համար և մաղթել լավագույնը:

Վալվերդեն գլխավորել է «Բարսելոնան» 2017 թվականին: Նրա ղեկավարությամբ «կապտանռնագույները» 2 անգամ դարձել են Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաև մեկական անգամ տիրացել են Իսպանիայի գավաթին ու Սուպերգավաթին: Չեմպիոնների լիգայում իսպանական գրանդը դուրս է մնացել 1/4 ու 1/2 եզրափակիչներում՝ պարտվելով «Ռոմային» (4:1, 0:3) ու «Լիվերպուլին» (3:0, 0:4):

Նրա գլխավորությամբ թիմը անցկացրել է 163 պաշտոնական հանդիպում, տարել է 108 հաղթանակ, խաղացել 35 ոչ-ոքի ու կրել 20 պարտություն:

Թափուր պաշտոնը ստանձնել է «Ռեալ Բետիսի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը: Իսպանացի մասնագետի հետ պայմաագիրը ուժի մեջ կլինի մինչև 2022 թվականը:

«Բարսելոնան» 19 տուրից հետո իր ակտիվում ունի 40 միավոր ու գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վաղը կդառնա Մխիթարյանի թիմակիցը

«Ռոման» հաստատել է, որ բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ

Գուտի․ «Ռոնալդուն Մեսիի դարաշրջանում 5 «Ոսկե գնդակ» է նվաճել, իսկ դա անհավանական է»

Սետյեն. «Կան բաներ, որոնք որոշ ֆուտբոլիստներ լավ չեն հասկանում»

Մեսին իր անհատական հակառեկորդն է կրկնել «Վալենսիայի» դեմ խաղում

«Բարսելոնան» 80 միլիոն է պատրաստել «Մոնակոյի» հարձակվողի համար

Բուսկետս․ «Դրական բաներ կային, և դրանք պետք է քաղել այս խաղից»

«Վալենսիան» վստահ հաղթանակ տոնեց «Բարսելոնայի» նկատմամբ (տեսանյութ)

Տեր Շտեգենը 11-մետրանոցից իր առաջին սեյվն է կատարել Լա լիգայում (տեսանյութ)

«Վալենսիա» – «Բարսելոնա»․ Մեկնարկային կազմեր

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն

Հայացք ներսից․ Ինչ էր կատարվում Մեսիի շուրջն այն օրը, երբ նա ստացավ իր 6-րդ «Ոսկե գնդակը» (տեսանյութ)

Գուտի․ «Միայն մեկ ֆուտբոլիստի գիտեմ, որ ֆանտաստիկ է յուրաքանչյուր խաղում»

Սետյեն. «Իբիցայում ուժեղ վախ զգացի»

Սոցցանցերում ամենամեծ ներգրավվածությունը ունեցող ակումբները

Սուարեսին փոխարինողի նոր թեկնածու՝ Պրեմիեր լիգայից