«Պատերազմ ֆուտբոլի դեմ, դավաճանություն»․ Սուպերլիգայի ստեղծումը ցնցել է բոլորին․ առաջին արձագանքները - VNews
Բաժիններ

«Պատերազմ ֆուտբոլի դեմ, դավաճանություն»․ Սուպերլիգայի ստեղծումը ցնցել է բոլորին․ առաջին արձագանքները

122071798 1125048911258391 4268200568743331664 n - «Պատերազմ ֆուտբոլի դեմ, դավաճանություն»․ Սուպերլիգայի ստեղծումը ցնցել է բոլորին․ առաջին արձագանքները

Մեկ գիշերվա մեջ փոխվեց ամեն ինչ։ Ֆուտբոլն այլևս առաջվանը չէ։ Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման մասին եվրոպական թոփ 12 ակումբների հայտարարությունը ասես ամպրոպ լիներ անամպ երկնքում։ Թեպետ ակնհայտ է, որ այսպիսի մասշտաբային որոշումը չի կայացվել մեկ օրում։ Երկար բանակցությունների, քննարկումների արդյունքում ակումբները կայացրին այսպիսի խելահեղ, հեղափոխական որոշում։

Որոշումն այնքան մասշտաբային է, որ նրան արձագանքել են ոչ միայն մարզական աշխարհի ներկայացուցիչները, այլ նաև քաղաքական գործիչները։ Մեծ Բրիտանիայի վարչապետից մինչև Ֆրանսիայի նախագահ քննարկում են ֆուտբոլային աշխարհի վաղվա օրը։ Պատերազմ, դավաճանություն․ հանցագործություն․ որակումները տարբեր են։ VNews-ը ներկայացնում է Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման արձագանքներն ու այն մեկնաբանությունները, որոնք արվել էին մինչև մրցաշարի ստեղծումը։

Քաղաքական գործիչների արձագանքը

Անգամ նրանց դուր չի եկել Եվրոպական Սուպերլիգայի գաղափարը։ Հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Նա կանաչ լույս է տվել ֆուտբոլային կառուցներին գործնական քայլեր կատարելու համար․

«Եվրոպական Սուպերլիգա ստեղծելու գաղափարը վնասում է ֆուտբոլին։ Մենք աջակցում ենք ֆուտբոլային գերատեսչություններին քայլեր կատարելու գործում»,-ասում է Ջոնսոնը։

Marcon may have outscored the World Cup 960x540 - «Պատերազմ ֆուտբոլի դեմ, դավաճանություն»․ Սուպերլիգայի ստեղծումը ցնցել է բոլորին․ առաջին արձագանքները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է ֆրանսիական ակումբների՝ Սուպերլիգային չմիանալու որոշումը․

«Հանրապետության նախագահը ողջունում է ֆրանսիական ակումբների որոշումը՝ մերժել մասնակցել Եվրոպական Սուպերլիգային՝ նախագիծ, որը սպառնում է համերաշխության ու մարզական վաստակի սկզբունքներին»։

Մեծ Բրիտանիայի Մշակույթի նախարար Օլիվեր Դոուդենի խոսքերն իսկապես ազդեցիկ են։ Նա հիշեցրել է, թե ովքեր են այս մարզաձևի սրտի զարկը․

«Ֆուտբոլի երկրպագուները մեր ազգային սպորտի սրտի զարկն են։ Ցանկացած մեծ որոշում պետք է ունենա նրանց աջակցությունը։ Ինչպես շատ երկրպագուներ, այնպես էլ մենք անհանգստացած ենք, որ սա կարող է ստեղծել փակ շուկա ազգային խաղի ամենաբարձր մակարդակում»։

Football banner 960x460 - «Պատերազմ ֆուտբոլի դեմ, դավաճանություն»․ Սուպերլիգայի ստեղծումը ցնցել է բոլորին․ առաջին արձագանքները

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Եվրոխորհրդի սպորտային խումբը։ Նրանք իրերը կոչել են իրենց անուններով։

«Գերհարուստ ակումբների կողմից առաջարկվող փակ մրցակցությունը եվրոպական ակումբային ֆուտբոլի կառույցներից դուրս ստեղծում է արտոնյալ կաստա, որը բացի շահույթ ստանալուց ուրիշ նպատակ չունի»։

Մեր ընտրանին

Ֆեդերացիաների արձագանքը 

Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիա. «Ակնհայտ է, որ սա վնասելու է անգլիական ու եվրոպական ֆուտբոլը բոլոր մակարդակներում և գրոհելու է ազատ մրցակցության և մարզական վաստակի սկզբունքներին, որոնք մրցակցային սպորտի հիմքն են»։

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա. «Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան և Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան դեմ են Եվրոպական Սուպերլիգայի ցանկացած ձևաչափի։ ՈւԵՖԱ-ի հետ ՖՖՖ-ն և ՊՖԼ-ն կտրականապես դեմ է մի նախագծի, որը սպառնում է եվրոպական ֆուտբոլին»։

super league split lr8nq7kw8z7s1210qbd8nu6dj - «Պատերազմ ֆուտբոլի դեմ, դավաճանություն»․ Սուպերլիգայի ստեղծումը ցնցել է բոլորին․ առաջին արձագանքները

Եվրոպական Սուպերլիգայի ստեղծմանը դեմ են եվրոպական թոփ-5 ֆուտբոլային երկրների ֆեդերացիաները։ Նրանք սպառնում են, որ ակումբները կզրկվեն ազգային առաջնություններում մասնակցությունից։ Մինչդեռ 12 ակումբները պնդում են, որ կմասնակցեն ներքին առաջնություններին։

Ֆուտբոլային արձագանքներ․ դավաճանություն, հանցագործություն, պատերազմ

Այստեղ մեկնաբանությունները շատ կտրուկ են։ Ծայրահեղ դեմ կարծիքներ։ Հիմնական միտքը հետևյալն է․ Եվրոպական սուպերլիգան գալիս է կործանելու ֆուտբոլը։

Գարի Նևիլ. «Ես «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու եմ 40 տարի։ Բայց ես բարկացած եմ ավելի շատ «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Լիվերպուլի» վրա։ «Լիվերպուլը» ձևացնում է․ «You will never walk alone», մարդկանց ակումբ, երկրպագուների ակումբ։ «Ման Յունայթեդը» 100 տարի առաջ ստեղծվել է աշխատողների շնորհիվ, ու հիմա նրանք գնում են մի լիգա, որտեղ չկա մրցակցություն, որտեղից չես կարող դուրս մնալ։ Սա մաքուր հանցագործություն է։ Նրանք խաբեբաներ են ու ընդհանուր ոչինչ չունեն ֆուտբոլի հետ»։

Սըր Ալեքս Ֆերգյուսոն. «Սուպերլիգան քայլ է, որով հեռանում են եվրոպական ակումբային ֆուտբոլի 70 տարվա պատմությունից։ Երբ ես մարզում էի «Մանչեսթեր Յունայթեդը», մենք 4 անգամ խաղացինք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Դրանք ամենահատուկ երեկոներն էին»։

Ջիմի Կարագեր. «Այս տարի ես «Լիվերպուլից» լսել եմ մեկ բան․ ինչպես են նրանք կարոտել երկրպագուներին։ Զվարճալի է, թե ինչպես այդ խոսքերը նշանակություն ունեն միայն այն պահերին, երբ դա անհրաժեշտ է։ Սա դավաճանություն է ակումբի ժառանգությանը»։

Գարի Լինեկեր. «Ֆուտբոլը ոչինչ է առանց երկրպագուների։ Մենք պարզ տեսանք սա անցած 12 ամիսների ընթացքում։ Եթե երկրպագուները միասնական կանգնեն այս հակաֆուտբոլային բուրգի սխեմայի դեմ, այն կարող է կասեցվել»։

Ռիո Ֆերդինանդ. «Սա պատերազմ է ֆուտբոլի դեմ։ Մրցակցության բացակայությունը հակասում է այն ամենին, ինչ քարոզում է ֆուտբոլը։ Այս մարդիկ գաղափար չունեն, թե ինչ է ֆուտբոլը»։

rue1c06e9bba2 - «Պատերազմ ֆուտբոլի դեմ, դավաճանություն»․ Սուպերլիգայի ստեղծումը ցնցել է բոլորին․ առաջին արձագանքները

Ի՞նչ էին խոսում մինչև հայտարարությունը

Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման գաղափարը քննարկվում էր երկար ժամանակ։ Պատահական չէ, որ ֆուտբոլիստներն ու մարզիչներն այս թեմայի շուրջ մեկնաբանություններ թողել են նաև նախկինում։ Ուշագրավ են Տոնի Կրոսի ու Արսեն Վենգերի հայտարարությունները։

Արսեն Վենգեր. «Կգա ժամանակ, երբ մեծ ակումբները չեն կարողանա կիսել ֆինանսները փոքր թիմերի հետ։ Այդ ժամանակ կառաջանա նոր լիգա ստեղծելու անհրաժեշտությունը։ Եթե նրանք ստանան անգլիական թոփ ակումբների համաձայնությունը, դա կստեղծվի»։

Յուրգեն Կլոպ․ «Հույս ունեմ, որ այս լիգան երբեք չի ստեղծվի։ Ինձ համար Չեմպիոնների լիգան սուպերլիգա է։ Ես հասկանում եմ, որ ֆինանսապես դա գուցե կարևոր է, բայց ես չեմ հասկանում, թե ինչու պետք է ստեղծվի մի համակարգ, որտեղ «Ռեալն» ու «Լիվերպուլը» միմյանց դեմ խաղալու են 10 տարի անընդմեջ»։

Տոնի Կրոս. «Ցավոք մենք՝ որպես խաղացողներ չենք կարող որոշում կայացնել։ Մենք ուղղակի տիկնիկ ենք ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի ձեռքում։ Եթե լիներ ֆուտբոլիստների միություն, մենք չէինք խաղա Ազգերի լիգայում, կամ էլ Իսպանիայի սուպերգավաթում Սաուդյան Արաբիայում։ Այս մրցաշարերը ֆինանսական առումով աբսուրդի են վերածում ամեն ինչ ու ֆիզիկապես քամում են խաղացողներին»։

Առաջին արձագանքները միայն բացասական են, ու սա պատահական չէ։ Թերևս ակնհայտ է մեկ բան․ այս խաղն առանց երկրպագուների ոչինչ է։ Իսկ երկրպագուների մեծամասնությունը չի պատկերացնում ակումբային ֆուտբոլն առանց Չեմպիոնների լիգայի ու ազգային առաջնությունների։ Եվրոպական Սուպերլիգան առաջին հայացքից միայն սուպերշահեկան մրցաշար է, որը բազմաթիվ եկամուտ է բերելու ակումբներին, բայց ոչնչացնելու է ամենամասսայական խաղի ամբողջ ռոմանտիկան։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կրոս. «Ֆրանսիայի դեմ խաղում փորձարկումներ չենք կարող անել»

ՈՒԵՖԱ-ն կասեցրել է «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» դեմ վարույթը

«Բարսելոնան», «Ռեալն» ու «Յուվենտուսը» ցանկանում են ամբողջությամբ փոխել մրցաշարերի մոդելը ». Անյելի

Vozpópuli. Ֆլորենտինո Պերեսն աշխատում է նաև Սուպերլիգայի աշխարհի գավաթ մրցաշարի վրա

«Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» համատեղ հայտարարություն են տարածել

Նևիլը նշել է այն 3 ֆուտբոլիստին, որոնց գնելով «Յունայթեդը» տիտղոս կնվաճի

ՈՒԵՖԱ-ն կարգապահական վարույթ է սկսել «Ռեալի», «Յուվենտուսի» ու «Բարսելոնայի» դեմ

Գարի Նևիլն ասել է՝ որն է լավագույն կիսապաշտպանական զույգը, ում հետ նա խաղացել է

Կլոպ. «Մեր վնասվածքներն ունենալու դեպքում «Սիթին» առաջնությունը չէր հաղթի»

Կրոս. «Եթե «Ռեալը» չեմպիոն չդառնա, դա մրցավարի մեղքով կլինի»

Փլեյբոյին փոխարինել երիտասարդով և դարձնել լավագույնը. 21-րդ դարում «Մանչեսթեր Յունայթեդի» թոփ-10 տրանսֆերները

«Ռեալի» առանցքային ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

Կլոպ. «Սա դարպասապահի լավագույն գոլն էր, որ երբևէ տեսել եմ»

Մինասյանը նշել է 3 եվրոպացի մարզչի, որի աշխատանքին առավել ուշադիր է հետևում

Ինչու է Մանեն հրաժարվել սեղմել Կլոպի ձեռքը. գերմանացին մեկնաբանել է դրվագը

«Յուվենտուսը» հեռացվելու է Ա սերիայից, եթե չկայացնի այդ որոշումը