«Պատերազմ և ԽԱՂաղություն». Հակամարտություններ կապված ֆուտբոլի հետ - VNews
Բաժիններ

«Պատերազմ և ԽԱՂաղություն». Հակամարտություններ կապված ֆուտբոլի հետ

«Քաղաքականություն տեղ չունի ֆուտբոլում» արդեն վաղուց ակտուալ չէ: Դա ավելի շատ ֆուտբոլային չինովնիկների և/կամ պարզապես սովորական ֆուտբոլիստների ու սովորական մարդկանց ցանկությունն է, ոչ ավելին: Լինենք անկեղծ. քաղաքականությունը միշտ էլ եղել է ֆուտբոլում ու ոչ մի պարագայում չի նահանջել անգամ չնչին կերպով: Պետական աշխատողները ձեռք են բերել ու ձեռք են բերում ակումբներ, որոշում նրանց ճակատագրերը: Ֆուտբոլի պատմությունը տեսել է բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքականությունը խանգարել է աշխարհի գլխավոր սպորտաձևի զարգացմանը:

Քիչ չեն գրանցվել դեպքեր, երբ ֆուտբոլը ոչ միայն չի օգնել ստեղծված միջռասսայական ու քաղաքական խնդիրները հարթելու գործում, այլև հակառակը. ֆուտբոլային մեկ հանդիպում յուղ է լցրել առանց այն էլ երկու կամ ավելի կողմերի միջև բոցկլտացող հակամարտության վրա: Անգլիայի ու Արգենտինայի դիմակայության մասին արդեն գրել էինք: Ստորև ներկայացվող պատմությունները ուղիղ կամուրջ են գցում ֆուտբոլի և պատերազմական գործողությունների միջև:

Բալկանյան պատերազմ

Ֆուտբոլային խորը ու շատ խորը գիտելիքներ ունեցող երկրպագուները միանշանակ ձեզ կփաստեն, որ բալկանյան դերբիները միշտ էլ եղել են Եվրոպայի ամենակատաղածները: Եթե «Ցրվենա Զվեզդա» – «Պարտիզան» կամ «Դինամո Զագրեբ» – «ցանկացած խորվաթական թիմ» դիմակայության սկզբում/ընթացքում/վերջում չեն ձերբակալվում երկրպագուներ, չեն նետվում ճայթրուկներ, չեն լինում կռիվներ ինչպես դաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, մրցավարը դաշտից չի հեռացնում 1-2 ֆուտբոլիստի, ուրեմն ձեր անցկացրած 100 րոպեները (բալկանյան դերբիները գրեթե երբեք 90 րոպե չեն խաղում) անիմաստ էին: Խորվաթներն ու սերբերը երբեք էլ «չեն ունեցել իրար հետ» դեռ անհիշելի ժամանակներից: 19-րդ դարի կեսերից նրանք իրար «միս են կերել»: Ֆուտբոլային հարուստ պատմություն ունեցող այս ազգերի միջև կայացած «նախապատերազմական» գլխավոր հանդիպումը, որն իր հետ բերեց իսկական դժոխք երկիր մոլորակի որոշակի հատվածի վրա, տեղի ունեցավ 1990 թվականի մայիսի 13-ին:

Զագրեբի «Դիմանոյի» և «Ցրվենա Զվեզդայի» միջև կայացած խաղից առաջ արդեն Խորվաթիայի մայրաքաղաքում արդեն տեղի էին ունեցել անկարգություններ, ձերբակալվել էին մի շարք ֆուտբոլասերներ երկու կողմերից էլ: Մեկնարկային սուլիչից գրեթե անմիջապես հետո երկու թիմերի ուլտրաս ֆաները սկսեցին վիրավորական, ազգայնամոլական վանկարկումներ անել, միմյանց ուղղությամբ նետել ճայթրուկներ ու աթոռներ: Ինչ-որ պահից սկած ճաղերն ու պաշտպանիչ վահանակները տեղի տվեցին, ֆաները նետվեցին դաշտ: Սկսվեց մասսայական ծեծուջարդ, որին մասնակցում էին ոչ միայն ֆաները, այլև ֆուտբոլիստներն ու ոստիկանները:

Քանի որ երկիրը լոչվում էր Հարավսլավիա, բնականաբար, իշխանության էլիտան սերբեր էին: Հետևաբար, ոստիկանության աշխատակիցները ևս ունեին սերբական կողմնորոշում: Ուստի՝ դաշտում տեղի ունեցող անկարգությունները հանդարտեցնող ոստիկանները հիմնականում դաժան ծեծի էին ենթարկում խորվաթ ֆուտբոլիստներին ու ֆաներին: Այդ ժամանակ դեռ երիտասարդ, իսկ հետագայում՝ խորվաթական լեգենդ Զվոնիմիր Բոբանը ծնկով հարվածել է ոստիկաններից մեկին:

«Ես այնտեղ էի: Արդեն այն ժամանակ հայտնի ֆուտբոլիստ էի, սակայն ես պատրաստ էի զոհաբերել ամեն ինչ՝ անունս, պատիվս, մարզիկի կարիերաս հանուն մեկ գաղափարի, որը փորձում էին նման կերպ զսպել՝ ազատ և անկախ Խորվաթիա», – պատմել է Բոբանը: Ի դեպ, ֆուտբոլիստին այս արարքի համար որակազրկեցին 6 ամսով, իսկ ծնկով հարված ստացած ոստիկանը մի քանի տարի հետո պաշտոնապես ներեց ֆուտբոլիստին:

Խաղից հետո իրադարձությունները զարգացան ֆանտաստիկ դաժան ու արագ հունով. 2 շաբաթ անց Խորվաթիայի իշխանությունն ընդունեց հակասերբական մի շարք որոշումներ, ևս 3 շաբաթ անց Խորվաթիան իրեն անկախ ճանաչեց, 1991-ին սկսվեց պատերազմը, որը ոչնչացրեց Հարավսլավիա հանրապետությունը և, միևնույն ժամանակ, այդ տարիների աշխարհի ու Եվրոպայի ամենաուժեղ հավաքականներից մեկը: Պետությունը փլուզվեց, աշխարհը դարձավ ավելի քաղաքակիրթ, բայց Խորվաթիան ու Սերբիան շարունակում են «թարախ շնչել» միմյանց հանդեպ: 1999-ին կայացած Հարավսլավիա – Խորվաթիա խաղի ընթացքում տեղի ունեցավ մասսայական ծեծկռտուք, 2012 թվականին սերբական «ուլտրասները» «Կոսովոն Սերբիա է» կոչերով անկարգություններ են արել Ճենովայում Իտալիայի հետ խաղի ժամանակ: Մունդիալ-2014-ի ընտրական խմբի Սերբիա – Խորվաթիա խաղը ընդհատվել է մի քանի անգամ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

«Չելսին» ամռանը կարող է նոր՝ թոփ դարպասապահ ունենալ

«Չելսիի» ֆուտբոլիստը բացատրել է գոլն անսովոր կերպով տոնելու պատճառը

«Չելսին» ևս հաղթեց «Էնֆիլդում»․ Մաունթը՝ վճռորոշ գոլի հեղինակ (տեսանյութ)

«Լիվերպուլ» – «Չելսի»․ Մեկնարկային կազմեր

Հալանդը ցանկանում է իսպանական գրանդ տեղափոխվել

ԵԼ. «Տոտենհեմ» – «Դինամո Զագրեբ» առաջին խաղը կկայանա Լոնդոնում

Պրեմիեր լիգայի՝ տուրի կենտրոնական խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

Վերներ. «Մեղավոր եմ զգում Լեմպարդի առաջ»

«Գուցե մեր մեղքով է». Տուխելը՝ Վերների անարդյունավետ խաղի մասին

Տուխել․ «Երբ ՊՍԺ-ում էի, նրան հրավիրելու համար մեծ ուժեր ծախսեցինք, բայց՝ ապարդյուն»

«Չելսիի» ֆուտբոլիստների տարօրինակ սովորությունը, որն օգնում է նրանց հաղթել

«Գործի կեսը կամ պայքար հանուն հաջորդ փուլի». Եվրոպա լիգայի պատասխան խաղերն ու ֆավորիտների մարզավիճակը

Տուխելի նոր սխեմայի 3 «զոհերը»

«Չելսին» պատրաստ է 300 միլիոն տրամադրել տրանսֆերներին

Սուպերգոլ խփած Ժիրուն կարիերայի ռեկորդ սահմանեց

«Եթե պատասխան խաղում երկու գոլ խփենք, հաջորդ փուլ կանցնենք». Կոկե