fbpx

Պատմակա՞ն, թե՞ վիճակագրական. Ինչպիսին էր իրականում «Փյունիկի» նվաճումը

Հայկական ֆուտբոլը դեռ չի հասել այն մակարդակին, որ խաղից հետո հնարավոր լինի գոնե ընդամենը 5% շեղումով նշել երկրպագուների քանակը մարզադաշտում: Ասում են՝ նման շքեղություն, ավելի հստակ՝ եվրագավաթային հանդիպման անցկացում ԵԼ-ի բոլոր պահանջներին համապատասխան, ակումբները պարտադրված են միայն որակավորման փլեյ-օֆֆ փուլից սկսած:

Եվրոպա լիգայի հիմնը «Հանրապետական» մարզադաշտում հաստատապես պատմական կլիներ հայկական ֆուտբոլի համար: Իսկ ինչպե՞ս կոչել երեկվա հաղթանակը, որի շնորհիվ պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ հայկական ակումբի անցումը որակավորման 3-րդ փուլ, բայց և որը բացի վիճակագրական արձանագրումից կարծես թե ոչ մի արժեքավոր բան չի թողնում իր հետևում:

Պատմական. Հայկական ակումբի ցուցադրած ֆուտբոլը

Մրցակից «Տոբոլին» Անդրեյ Տալալաևը բնորոշեց որպես հետխորհրդային տարածքի ամենաբալանսավորված թիմերից մեկը: Այո, հաղթած մարզչին գուցե և դժվար է զսպել սեփական նվաճման մեծությունը չափազանցնելու գայթակղությունը, բայց դժվար է նաև պնդել, թե մրցակիցը թույլ թիմ էր:

Բայց այդ թիմի դեմ «Փյունիկը» խաղաց թեև մեծ մասամբ անհետաքրքիր, բայց ճշգրտորեն հաշվարկված «հաջորդ փուլ տանող» մարտավարությամբ: Մարզիչն ինքը նշում է, որ դժվար էր հարավային տաք խառնվածք ունեցող ֆուտբոլիստների մոտ զսպել հարձակվելու և այդ մեկ գոլը հնարավորինս արագ խփելու շտապողականությունը: Բայց եթե արդյունքի համար պետք է խաղալ այդպես, ուրեմն պետք է անել հենց այդպես՝ անկախ ամեն ինչից:

Հայկական ֆուտբոլում, և հավանաբար ոչ միայն ֆուտբոլում, միշտ թռենդային է բարոյական հաղթանակի գաղափարը: Ամեն անգամ, երբ մեր թիմերը իրենց նետում են պայքարի, ցույց տալիս լավ խաղ՝ դինամիկ, դիտարժան, ու վերջում միշտ մի բան չի հերիքում, ստեղծված 100 պահերից ոչ մեկը չի օգտագործվում, պարտության դառնությունը «բացում ենք» բարոյական հաղթանակի «ջրով», որպեսզի… դե շատ դառը չլինի: Տալալաևն ու «Փյունիկը» երկու խաղում դիտարժան խաղ ցույց տվեցին 2 հատվածներում միայն, բայց հասան հաղթանակի, ու ոչ բարոյական, ու ոչ մի քանի գոլի, այլ ընդամենը մրցակցի հարկի տակ գոլի լրացուցիչ առավելությամբ:

Դրվագ 1. Կոստանայ, 26/07/2018. Խաղավերջում ունենալով ընդամենը 10 րոպե՝ ընդունած 2-րդ անակնկալ գոլից հետո՝ «Փյունիկը» կարողացավ արագ փոխել խաղը և հասնել այդքան կարևոր, վճռորոշ 1 արտագնա գոլին:

Դրվագ 2. Երևան, 31/07/2018. Առաջին խաղակեսում մրցակցին հավասար ֆուտբոլը սղոցելուց հետո «Փյունիկը» երկրորդ կեսում խաղաց միանգամայն այլ ֆուտբոլ, իսկ Տալալաևի գլխավորությամբ խաղերում առաջին անգամ օգտագործված վինգերներով տակտիկայի արդյունքում եզրից կատարված փոխանցումը եզրափակեց փոխարինման մտած հարձակվողը:

Այս երկու դրվագներում բացահայտ երևում է մարզչական աշխատանք, երևում է թիմ, որը խաղում է ֆուտբոլ՝ նրա բոլոր ժամանակակից բաղադրիչներով, ու հատկապես այն մեկով, որ իմ ամենասիրելին է ու կոչվում է տակտիկա: Այ սա պատմական է…

Վիճակագրական. «Փյունիկը» դարձավ առաջին հայկական ակումբը, որ դուրս եկավ եվրագավաթային 3-րդ փուլ

«Պատմական»-ը դարձավ բանալի բառ, որի շուրջ «Փյունիկը» կարողացավ աղմուկ ստեղծել իր մեդիա արշավի համար և բավականին շատ երկրպագուներ հավաքել «Հանրապետականում»: Ու թեև նրանք նաև կարողացան խաղավերջում ավելացնել «առաջին հայկական ակումբը, որ…» տողը իրենց Wikipedia-ի էջում, բայց արդեն այսօր, կտրվելով երեկվա էմոցիաներից, հասկանում ես, որ դա ամենևին էլ «պատմական» բառով կոչելու արժանի չէր՝

  • ոչ «Փյունիկի» համար, որ պարտավոր էր դա անել դեռ տարիներ առաջ, ու ուներ դրա համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսները: Ի վերջո 23-րդ փորձից նման բան անելը ավելի շատ վիճակագրական փաստ է, ու ավելի ուշագրավ չէ, ինչքան այս խաղի հետ կապված մյուս 10 փաստերը:
  • ոչ էլ հայկական ֆուտբոլի համար, քանի ՈՒԵՖԱ-ի անդամ հետխորհրդային երկրներից երևի 3-րդ փուլում չհայտնվածներ այլևս չեն մնացել, ու նույնիսկ այս հանգամանքը ստուգելն է նյարդայնացնում, երբ հիշում ես, որ ադրբեջանական, մեզ այդքան ծանոթ ու հարազատ թվացող անունով թիմը նախորդ տարի հասավ նույնիսկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ:

Նոբել Առուստամյանի շնորհավորական ուղերձը «Փյունիկին»

Ու նույնիսկ հայկական ու արտասահմանյան ակումբների, ինչպես նաև հայտնի ֆուտբոլային դեմքերի շնորհավորանքները չեն կարող այս իրադարձությանը «պատմականի» շղարշ հաղորդել: Հայկական ակումբներն ուղղակի սպասվող փոփոխությունների հրճվանքից վերջերս հայտնվել են սիրո և համերաշխության մի իրողության մեջ, որը պարբերաբար արտահայտվում է նույնատիպ հայտարարությունների ֆլեշմոբերով: Իսկ ինչ վերաբերում է ֆուտբոլային աշխարհի արձագանքին, որն, ի դեպ, մեծ մասամբ գալիս է հյուսիսից, ապա դա խոսում է միայն «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանի և գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի հեղինակության մասին, ոչ ավելին:

Այո, մարզադաշտում մեր ստացած էմոցիաները, հատկապես երբ տաք են, գուցե և պատմականի զգացողություն են ստեղծում: Բայց պատմական են այն իրադարձությունները, որոնք հիշվում են երկար՝ տարին ամփոփելիս, տասնամյակն ամփոփելիս կամ նույնիսկ դարը, որից հաստատ դուրս չէին մնա «Արարատ-73»-ն ու Հենրիխ Մխիթարյանը, բայց հազիվ թե hայտնվեին ոչ Հայաստան 4-0 Դանիա/Սլովակիա-ն, ոչ էլ երեկվա «Փյունիկը»:

Բայց ես դեռ հուսով եմ, որ դարի ամփոփման մեջ «Փյունիկը» կմնա… Դուխո՛վ:

Կարեն Ռաֆայելյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայկական 8 ակումբ ՈՒԵՖԱ-ի արտոնագիր է ստացել

Աշոտ Աղաբաբյանը վարվել էր Չելոյանցի պես․ Ի՞նչ էր պատահել 2000 թվականին Ճաղարյանի մրցավարության հետևանքով

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 28-րդ տուրը

«Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը և Հարությունյանի 3-րդ վրիպումը 11մ նշակետից

Դարպասապահ Նռանյանը և «Փյունիկի» ծանրագույն հաղթանակը․ VNews-ի ֆոտոշարքը «Գանձասար-Կապան» – «Փյունիկ» խաղից

Գևորգ Նռանյան․ «Շատ անսովոր էր դարպասապահի դիրքում, բայց ամեն ինչ անում էի թիմին փրկելու համար» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Փշաքաղվում եմ իմ ֆուտբոլիստների մասին խոսելիս․ ուրախ եմ, որ նման թիմի մարզիչ եմ» (տեսանյութ)

Ալեքսանդր Թարխանովը՝ դրամատիկ խաղի, իր պայմանագրի ժամկետի և Ռոբերտ Արզումանյանի՝ թարգմանչի աշխատանքի մասին (տեսանյութ)

Կարմիր քարտ և գոլ վերջին վայրկյաններին․ «Փյունիկը» հաղթանակ կորզեց «Գանձասար-Կապանի» դեմ խաղում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Հայաստանից Տաջիկստան տեղափոխվելը հետքայլ չեմ համարում»․ Ռուսլան Կորյանը՝ նոր ակումբի և հավաքականի մասին

Խաշմանյանն ընդդեմ «Արարատի», նաև հերթական «ոսկե» խաղը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 28-րդ տուրին ընդառաջ

Տարխանով. «Հայաստանը ֆուտբոլային երկիր է, այնտեղի պայմանները հրաշալի են»

Տալալաև․ «Չեմ կասկածում, որ «Փյունիկն» առաջնությունը կավարտի լավագույն եռյակում և կխաղա Եվրոպա լիգայում»

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 26-րդ տուրը

Յուրահատուկ խաղ Արտակ Եդիգարյանի ու Վահագն Այվազյանի համար, իսկ Կոբյալկոն կրկին «կրակում» է