fbpx

«Պատմական»-ի գերադրական աստիճանի փնտրտուքով. Կանցնե՞ն հայկական ակումբները եվրագավաթների 4-րդ փուլ

Եվս 2 եվրագավաթային երեկո, մեկը լարված մինչև եզրափակիչ սուլիչը, մյուսն իր բնույթով շատ ավելի նման այն երեկոներին, որոնցում սովորաբար Հայաստանի հավաքականն է երկրպագուներին հավաքում «Հանրապետական» ու տուն ճանապարհում հիասթափված: Մի՞թե սա վերջին երեկոն էր, երբ մենք վայելեցինք եվրոպական ակումբային ֆուտբոլ, թե՞ մեր ակումբները դեռ ասելիք ունեն, որի տեքստում արդեն արժեզրկված «պատմական» բառը ստիպված կլինեն փոխարինել ավելի գերադրական մի տերմինով՝ տիեզերական, փֆֆֆ.. չգիտեմ, թող իրենք էլ մտածեն:

«Փյունիկ»

Այն, որ յուրաքանչյուր խաղին «Փյունիկը» դաշտ է դուրս գալիս շատ հստակ, դետալացված մարզչական առաջադրանքով, տեսանելի է բոլոր խաղերում: Բայց այն, որ Տալալաևը ֆուտբոլիստներին նաև հաղորդել էր հաղթանակի հավատ ու անհագ ցանկություն, անկախ մրցակցի հզորությունից, դա արդեն հերթական նոր երևույթն էր, որը ստիպում է էլ ավելի հարգել ու սիրել նորացված վերափոխված «Փյունիկը»:

Ոչ-ոքին ոչ այնքան մեծ նվաճում է, քան այն, որ թիմը գոլ չընդունեց: Գովասանքի արժանի է թե կազմակերպված պաշտպանությունը ամբողջ թիմով, թե՛ դարպասապահ Անդրիա Դրագոևիչը, ով դեռ ամիսներ առաջ որպես ավելի թույլ տարբերակ ուղարկվել էր Հայաստանի ամենաթույլ թիմ՝ վարձակալության:

Պատասխան խաղում Անդրեյ Տալալաևի համար բացվում է «խորամանկություն դրսևորելու» կամ բոլոր կողմերի համար ավելի հասկանալի «шустровать» (գիտեմ որ նման բառ չկա) լինելու ավելի լայն հնարավորություններ: Անառիկ պահել դարպասը առաջին կեսում, իսկ հետո սկսել բախտ որոնել մրցակցի բաց տարածություններում: Ցանկացած գոլային ոչ-ոքի ձեռնտու է մեր թիմին, մանևրելու տեղը մեծ է, մարզչական գործոնը՝ շատ կարևոր, ինչը կարծես թե մեր կողմն է: Միակ ցավալի փաստը Դիդիե Կադիո Բորիսի բացակայությունն է, ով կայուն բարձր որակի ֆուտբոլ էր խաղում՝ անկախ մրցակցից:

Աղավնին՝ «Հանրապետական» մարզադաշտում. Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի (Initiaty blog)

Խաղի ժամանակ երկնքում նկատվեց սպիտակ աղավնի, որը որսաց մեր կոլեգա Գևորգ Ղազարյանի ֆոտոխցիկը: Առայժմ նա վայելում է «Փյունիկի» լավ օրերը՝ այն 5 խաղերը, որում թիմը կրել է միայն մեկ պարտություն և ընդունել 2 գնդակ, ոչ մահացու: Հաջորդ ճամփորդությունը դեպի տաք հարավ կարող է աղավնու վերջին հանգրվանը լինել՝ ու նա առասպելական փյունիկի նման կարող է մոխրանալ, բայց վստահ ենք՝ նվազագույնը 1 տարի անց նրա մոխրից վեր կհառնի նոր՝ ավելի ուժեղ «Փյունիկ»: Ու գիտե՛ք, պարոն Սողոմոնյան, ակումբի անունը փոխել ամենևին էլ պետք չէ:

Պատմակա՞ն, թե՞ վիճակագրական. Ինչպիսին էր իրականում «Փյունիկի» նվաճումը

«Ալաշկերտ»

Էականորեն տարբեր են «Փյունիկի» ու «Ալաշկերտի» ելույթները եվրագավաթային այս մրցաշրջանում, նրանց, թերևս, միավորում է միայն մեկ բառ՝ «պատմական»: Ու ցավալի է, որ ալաշկերտցիները, որ ՉԼ-ից են ընկել ԵԼ որակավորում, ու նույն ՉԼ-ի կամ չեմպիոնների ուղու հաշվին են 2-րդ փուլում ստացել «Տոբոլից» անչափ ավելի թույլ մրցակից, ավելի շատ են օգտագործում այդ բառը: Մինչդեռ նրանց խաղում մենք դա չենք տեսնում:

«Ալաշկերտը» խաղին դուրս եկավ անպատրաստ, ու ընդհանրապես չդիմադրեց մրցակցի մարտավարական խնդրի կատարմանը. «Կլուժը» 2-րդ րոպեին ունեցավ շատ վտանգավոր գրոհ, որը հասավ տրամաբանական ավարտին ու հրաշքով չհայտնվեց դարպասում, 3 րոպե անց էլ լուծեց արագ գոլի խնդիրը:

Ցավալին այն է, որ շատ արագ ու հեշտությամբ ջուրն է լցվում «Ալաշկերտի» ֆուտբոլիստների ջանքերը, որոնք բոլորն էլ որակյալ տղաներ են ու ինչպես խաղի ընթացքը ցույց տվեց, Արթուր Եդիգարյանի խոստմանը համաձայն՝ ինչ ունեին-չունեին, ներդրեցին դաշտում: Բայց դժվար է հաղթել Ռումինիայի չեմպիոնին առանց մարզչական որակյալ աշխատանքի ու որոշումների: Մյուս ցավալի փաստն այն է, որ Աբրահամ Խաշմանյանը նախորդ երկու տարիներին չի ունեցել իր տրամադրության տակ այնպիսի կազմ, ինչպիսին այսօր ունի «Ալաշկերտը»:

Որն է հայկական միակ ակումբը, որ Եվրոպայում պայքարից դուրս է թողել ռումինական թիմի

Ինչևէ, հաջորդ հինգշաբթի, մեր ուշադրությունը գլխավորապես կենտրոնացած է լինելու Իսրայելի վրա: «Ալաշկերտի» խաղը մեկնարկում է 21:00-ին, «Փյունիկինը»՝ 21:30, հուսանք այդ կես ժամվա ընթացքում ալաշկերտցիները կկարողանան գոլ խփել ստիպել մեզ համակարգչում միացնել միանգամից 2 ուղիղ հեռարձակում:

Կարեն Ռաֆայելյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Միշտ ասում եմ իմ ֆուտբոլիստներին, որ Մխիթարյանի մակարդակին հասնելու համար պետք է կրկնակի ավելացնեն». Անդրեյ Տալալաև

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

«Գանձասար-Կապանն» ու իր «առեղծվածային» շարքը, առաջնության «դիպուկահար-հարձակվողը»

Բուգուհի․ «Արարատ-Արմենիան» ավելի ուժեղ է, քան «Շիրակը», ես ճիշտ տեղում եմ հայտնվել»

Արամ Ոսկանյան․ «Ձախողում կլինի, եթե չդառնանք Հայաստանի չեմպիոն» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Մենք վաղը մոռանալու ենք այս հաղթանակի մասին ու պատրաստվելու հաջորդ խաղին» (տեսանյութ)

Ֆանտաստիկ Կոբյալկո ու «ոսկե» խաղում հաղթած «Արարատ-Արմենիա», «Բանանցն» էլ ուժեղ էր «Արարատից» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» սուպերխաղը և «Բանանց» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

Յուրի Նագայցևը՝ հավաքականի թեկնածուների մարզավիճակի, Ալիկ Առաքելյանին ավելի ուժեղ ակումբ բաց թողնելու պատրաստակամության և այլ թեմաների մասին (տեսանյութ)

Սևադա Արզումանյան․ «Ֆուտբոլիստների վարպետությունը պետք է բարձրացնենք, իսկ հոգեբանական խնդիրը կլուծվի 1-2 հաջող խաղից հետո» (տեսանյութ)

«Փյունիկը» սրում է չեմպիոնական պայքարը․ երևանյան թիմը ծանր հաղթանակ տոնեց «Արցախի» նկատմամբ (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արցախ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Հայկական Կլասիկո, որը կազդի չեմպիոնական պայքարի վրա․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 23-րդ տուրին ընդառաջ

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

«Շիրակը» մոտ 7 ամսվա դադարից հետո գոլ բաց թողեց Գյումրիում, իսկ Անտոն Կոբյալկոն անկասելի է

Միայն «Փյունիկն» է կարողանում Գյումրիում պարտության մատնել «Շիրակին» (տեսանյութ)