Պատմական ու տարօրինակ երևույթների մրցաշարը․ 10 ռեկորդ, որով առանձնացավ ԵՎՐՈ-2020-ը - VNews
Բաժիններ

Պատմական ու տարօրինակ երևույթների մրցաշարը․ 10 ռեկորդ, որով առանձնացավ ԵՎՐՈ-2020-ը

E6DD2vlWUA8GtxL - Պատմական ու տարօրինակ երևույթների մրցաշարը․ 10 ռեկորդ, որով առանձնացավ ԵՎՐՈ-2020-ը

Որքան էլ տխուր չհնչի այս նախադասությունը, բայց այնուամենայնիվ ԵՎՐՈ-2020-ն արդեն անցյալում է։ Մեկ ամիս ֆուտբոլասերները վայելեցին մոլորակի ուժեղագույն ֆուտբոլիստների խաղն ու ևս մեկ անգամ սիրահարվեցին մարզաձևին, որի անունն է ՖՈՒՏԲՈԼ։

ԵՎՐՈ-2020-ը ունիկալ մրցաշար էր նույնիսկ մինչև մեկնարկը։ Դրա մասին արդեն հասցրել ենք խոսել։ Այսքան բարդ ճանապարհների ու փորձությունների միջով անցած մրցաշարը չէր կարող չառանձնանալ իր եզակի բնույթով նաև ավարտից հետո։

VNews-ը առանձնացրել է ԵՎՐՈ-2020-ի 10 պատմական ու տպավորիչ ռեկորդներ, որոնցով էլ ավելի գեղեցկացավ այս խելահեղ մրցաշարը․

1․ Ինքնագոլերի մրցաշար 

Merih Demiral own goal

ԵՎՐՈ-2020-ի առաջին ու ամենատարօրինակ ռեկորդը ինքնագոլերին է վերաբերում։ Մրցաշարը սկսվեց ինքնագոլով։ Մերիհ Դեմիրալը բացման խաղում գրավեց սեփական դարպասը՝ սկիզբ դնելով Իտալիայի չեմպիոնական ուղուն ու մրցաշարի ամենազարմանալի ռեկորդին։ Սա, կարծես, մեսիջ էր երկրպագուներին, որ հենց ինքնագոլն է լինելու այս մրցաշարի ամենատարօրինակ դրսևորումներից մեկը։ Վոյցեխ Շեսնի, Մատս Հյումելս, Ռուբեն Դիաշ, Ռաֆայել Գերեյրու, Լուկաշ Հրադեցկի, Մարտին Դուբրավկա, Յուրայ Կուցկա, Պեդրի, Դենիս Զակարիա և Սիմոն Կյեր։ Այս բոլոր խաղացողները գրավեցին սեփական դարպասը ԵՎՐՈ-2020-ի ժամանակ։ 11 ինքնագոլ․ կարող ենք պարզապես չասել, որ սա ռեկորդ է։ Եկեք ուղղակի փաստենք, որ նախորդ բոլոր 15 ԵՎՐՈ-ներում միասին 9 ինքնագոլ էր եղել։ Անհավատալի է, բայց փաստ։

2․ Ռոնալդուի ռեկորդը

Ronaldo rules Euro 2020 with two more games to go for Portugal | Daily Sabah

Կրիշտիանու Ռոնալդուն ԵՎՐՈ-2020-ի լավագույն ռմբարկուն դարձավ, թեպետ ընդամենը 4 հանդիպման մասնակցեց։ Ռմբարկուական տեսանկյունից նա շատ կարևոր ռեկորդ գրանցեց, որի մասին դեռ կհասցնենք խոսել։ Իսկ հիմա խոսենք մեկ այլ բացառիկ նվաճման մասին, որին հասավ պորտուգալացի սուպերաստղը։ Ռոնալդուն դարձավ Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ առաջին խաղացողը, որը մասնակցել է 5 տարբեր մրցաշարերի։ Ռոնալդուն, իհարկե, նաև գոլեր խփեց այս մրցաշարում ու դարձավ Եվրոպայի 5 առաջնություններում գոլ խփած միակ խաղացողը։

3․ Չիրացված 11-մետրանոցները

Euro 2021: two assists and a missed penalty, Welsh Gareth Bale blows hot and cold against Turkey (2-0) - Archyde

ԵՎՐՈ-ի ընթացքում նշանակվել է 17 11-մետրանոց հարված, որոնցից 8-ը չեն իրացվել։ Սա ևս ռեկորդային, կամ գուցե այս պարագայում կարելի է ասել, հակառեկորդային ցուցանիշ է։ Նշակետից վրիպել են Պիեր-Էմիլ Հոյբերգը, Գարեթ Բեյլը, Էժգան Ալիոնսկին, Ռուսլան Մալինովկսին, Ժերար Մորենոն, Ալվարո Մորատան, Ռիկարդո Ռոդրիգեսն ու Հարի Քեյնը։ Անգլիացու պարագայում Կասպեր Շմեյխելի հետ մղած հարվածից հետո Քեյնն ավելացրեց ու գրավեց մրցակցի դարպասը՝ Անգլիայի հավաքականին դուրս բերելով ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ։ Սա միակ հարվածն է եղել, որի վրիպումից հետո գնդակն այնուամենայնիվ հայտնվեց դարպասում։

4․ 90 րոպեն բավարար չէր

Փլեյ-օֆֆ փուլի 15 խաղերից 8-ի հաղթողը հայտնի չդարձավ 90 րոպեների ընթացքում։ Սա նույնպես ռեկորդային ցուցանիշ է։ Սակայն այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ԵՎՐՈ-2020-ը 24 հավաքականով անցկացվող երկրորդ մրցաշարն էր Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ։ Անցած ԵՎՐՈ-ի ցուցանիշն այս տարի գերազանցվեց, սակայն ինչ-որ տեղ կարելի է սպասելի համարել, որ այս ԵՎՐՈ-ում լրացուցիչ ժամանակի այսքան դեպքեր եղան։ 90 րոպեում հաղթողին չորոշելու 8 խաղերից միայն երկուսը ավարտվեց լրացուցիչ խաղակեսերի արդյունքում։ Դրանք Իտալիա – Ավստրիա և Խորվաթիա – Իսպանիա հանդիպումներն էին։ Մյուս խաղերում հաղթողը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարով։

Switzerland's Sommer saves Mbappé's penalty to send France crashing out | Euro 2020 | The Guardian

Ի դեպ, ԵՎՐՈ-2020-ը Եվրոպայի առաջնության պատմության մեջ դարձավ միայն երկրորդ մրցաշարը, որի հաղթողը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարով։ Առաջին այսպիսի դեպքը եղել էր 1976 թվականին։ Իտալիան էլ երկրորդ խոշոր մրցաշարն անընդմեջ հաղթեց 11-մետրանոց հարվածաշարի օգնությամբ։

5․ Ռոնալդու > Պլատինի

Վերադառնալով մրցաշարի լավագույն ռմբարկուի ռեկորդներին՝ խոսենք ամենագլխավորի մասին։ Ռոնալդուն ԵՎՐՈ-ում խփած առաջին գոլով արդեն հավասարվեց ԵՎՐՈ-ների պատմության լավագույն ռմբարկու Միշել Պլատինիին։ Հետո արդեն շրջանցեց նրան ու դարձավ լավագույն ռմբարկուն Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ։

ronaldo - Պատմական ու տարօրինակ երևույթների մրցաշարը․ 10 ռեկորդ, որով առանձնացավ ԵՎՐՈ-2020-ը

Ռոնալդուն 13 գոլ ունի խփած ԵՎՐՈ-ներում, մինչդեռ ՈւԵՖԱ-ի նախկին նախագահը Ֆրանսիայի հավաքականում 9 գոլ էր խփել։ Սա պատմական ռեկորդ էր, որին շատերն էին սպասում։ Զարմանալի կլիներ, եթե 5 ԵՎՐՈ-ների մասնակցելուց հետո ռմբարկուական այս ռեկորդը չպատկաներ Ռոնալդուին։

Մեր ընտրանին․

6․ Գոլ, լիքը գոլ

ԵՎՐՈ-2020-ը ևս մեկ ռեկորդ թարմացրեց, որն այդքան էլ զարմանալի չէ։ Սա ամենաարդյունավետ ԵՎՐՈ-ն էր։ Սակայն այստեղ ևս պետք է ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ 24 թիմերի մասնակցության պարագայում ավելի շատ խաղեր են լինում ու տրամաբանական է, որ ավելի շատ գոլեր խփվեն։ Այս մրցաշարում խփվել է 142 գնդակ։ Անցած ԵՎՐՈ-ում, որին նույնպես մասնակցում էին 24 հավաքականներ, խփվել էր 108 գոլ։ Այնպես որ, այս ԵՎՐՈ-ն իսկական գոլային տոն էր երկրպագուների համար։

Euro 2020, the thousand emotions of France-Switzerland: the Swiss pass on penalties - Pledge Times

ԵՎՐՈ-ի գոլերի մեծ մասը խփվել է երկրորդ կեսում։ Հիմնական մասը խփվել է երկրորդ կեսի առաջին հատվածում՝ մինչև 60-րդ րոպեն։ Առաջին կեսում գոլերը զգալիորեն ավելի քիչ են եղել։ Առաջին կեսում խփվել է 52 գնդակ, ևս  78-ը՝ երկրորդ կեսում։ Լրացուցիչ ժամանակի առաջին կեսում խփվել է 7 գոլ, երկրորդ կեսում՝ 5 գոլ։

7․ Ամենաերիտասարդ խաղացողները

ԵՎՐՈ-2020-ում երկու անգամ գերազանցվեց ամենաերիտասարդ խաղացողի ռեկորդը։ Մեկնարկային տուրում Անգլիա – Խորվաթիա խաղում Ջուդ Բելինգեմը դուրս եկավ փոխարինման՝ դառնալով ԵՎՐՈ-ների պատմության մեջ խաղացած ամենաերիտասարդ խաղացողը։ Դաշտ դուրս գալու պահին նա 17 տարեկան 281 օրական էր։

Poland starlet Kozlowski breaks Bellingham's Euros record for youngest-ever player just six days after it was set | Goal.com

Սակայն արդեն երկրորդ տուրում գերազանցվեց նաև Բելինգեմի ցուցանիշը։ Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Սոուսան երկրորդ կեսի սկզբում դաշտ դուրս բերեց Կասպեր Կազլովսկիին։ Նա դաշտ դուրս գալու պահին 17 տարեկան 246 օրական էր։ Կազլովսկին ԵՎՐՈ-ում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է։

8․ Եզրափակիչում ամենատարեց ավագն ու ամենատարեց գոլի հեղինակը 

Գանք եզրափակիչին, որտեղ ևս բազմաթիվ ռեկորդներ գրանցվեցին։ Իտալիայի հավաքականի ավագ Ջորջիո Կիելինին դարձավ ԵՎՐՈ-ների պատմության մեջ ամենատարեց ավագը մրցաշարի գլխավոր խաղում։ Կիելինին եզրափակիչ խաղի օրը իր թիմին առաջնորդեց 36 տարեկան 331 օրական հասակում։ Այս ցուցանիշով նա գերազանցեց իր հայրենակից Ջանլուիջի Բուֆոնին, որը 2012 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչում Իսպանիայի դեմ հանդիպման ժամանակ կատարում էր ավագի պարտականությունները 34 տարեկան 154 օրական հասակում։

Image

Եզրափակիչում տպավորիչ ցուցանիշ գրանցեց նաև Կիելինիի թիմակիցը ու խաղային դիրքի կոլեգան՝ Լեոնարդո Բոնուչին։ Անգլիայի հավաքականի դարպասը գրավելուց հետո Բոնուչին դարձավ ԵՎՐՈ-ների պատմության մեջ եզրափակիչում գոլ խփած ամենատարեց խաղացողը։ Նա շրջանցեց Բերնդ Հյոլցենբայնի ռեկորդը, որը գրանցվել էր 1976 թվականի եզրափակիչում։ Հատկանշական է, որ Չեխիայի ու Արևմտյան Գերմանիայի հավաքականների միջև այդ խաղում Հյոլցենբայնի գոլը խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ, ճիշտ ինչպես Բոնուչիի պարագայում։ Մինչև երեկվա եզրափակիչը 1976-ի գլխավոր խաղը միակն էր, որի հաղթողը որոշվել էր 11-մետրանոց հարվածաշարով։

9․ ԵՎՐՈ-ների եզրափակիչների ամենաարագ գոլը

Shaw sets European Championship final record by scoring for England vs Italy | Goal.com

Անգլիայի հավաքականը պետք է ամեն գնով մոռանա այս ցավոտ եզրափակիչը։ Գուցե այն այդքան ցավոտ չլիներ, եթե ամեն ինչ այդքան լավ չսկսվեր Գարեթ Սաութգեյթի թիմի համար։ Հանդիպման երկրորդ րոպեին Լյուկ Շոուն բացեց հանդիպման հաշվիը։ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը դարձավ ԵՎՐՈ-ների պատմության մեջ եզրափակիչ խաղերում ամենաարագ գոլի հեղինակը։ Գնդակը ցանցում հայտնվեց 1։57 րոպեին։ Սա Լյուկ Շոուի առաջին գոլն էր Անգլիայի ազգային հավաքականի կազմում բոլոր մրցաշարերում։

10․ Չեմպիոն՝ Իտալիա

Իտալիայի հավաքականն այս ԵՎՐՈ-ի գլխավոր զարդն էր։ Տպավորիչ ֆուտբոլ, հաղթելու անսահման ցանկություն։ Նրանց չեմպիոնությունը չէր կարող մի որևէ ունիկալ ցուցանիշ չթարմացնել։ Իտալիան վերջին անգամ Եվրոպայի չեմպիոն դարձել էր 1968 թվականին։ Հենց այստեղ էլ պետք է փնտրել ու գտնել այդ ցուցանիշը։

Image

«Սկուադրա աձուրան» Եվրոպայի առաջնություններում ամենաերկարն է սպասել երկրորդ տիտղոսին։ Իտալիայի առաջին չեմպիոնությունից անցել էր 53 տարի։ Եվրոպայի առաջնությունում նվազագույնը երկու անգամ հաղթած ոչ մի հավաքական այսքան երկար չէր սպասել հաջորդ չեմպիոնությանը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռոնալդուն արձագանքել է Բրունու Ֆերնանդեշի՝ 11մ-ից վրիպման վերաբերյալ գրառմանը

Ֆերգյուսոն. «Ռոնալդուն ծնվել է, որ լինի լավագույնը»

Ռոնալդուն մարզմանը ժամանել է 300 հազար եվրո արժողությամբ Bentley-ով (ֆոտո)

Forbes. Ռոնալդուն գլխավորում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների անվանացուցակը

Սքոուլզը համեմատել է Կանտոնային և Ռոնալդուին

Ռոնալդուն խաբեության զոհ է դարձել՝ կորցնելով մոտ 300 հազար եվրո

«Պերեսի ու Աբրամովիչի ամառային արձակուրդները». Թոփ-5 տրանսֆերային պատուհաններ, որոնք հաստատ 2021-ից վատը չեն

Մատերացին՝ Զիդանի հետ կոնֆլիկտի մասին

Թվեք Ռոնալդուի բոլոր գոլերը «Մանչեսթեր Յունայթեդում» 2003-2009 թվականներին. VNews-ի Quiz-ը

«Գերել Ֆերգյուսոնին ու փտել հայրենիքում». Անդերսոնը կարող էր դառնալ թոփ, բայց տապալվեց

Ռոնալդուն՝ «Յանգ Բոյզից» կրած պարտության մասին

Ռոնալդուն կրկնեց Մեսիի ռեկորդը

«Մունդիալն ու ԵՎՐՈ-ն այլևս հաշի՞վ չեն». ինչու են նվազել տրանսֆերները թոփ մրցաշարերից հետո

FIFA 22. Մեսին լավագույնն է, Ռոնալդուն երրորդն է

Ռոնալդուն խոսքով դիմել է թիմակիցներին «Նյուքասլի» դեմ խաղից առաջ՝ արժանանալով ծափահարությունների

Դել Պիերո. «Յուվենտուսը» չկարողացավ թիմը կառուցել գերաստղի շուրջ»