Պատմության մեջ առաջին անգամ հայկական թիմի՝ եվրագավաթային խաղի մեկնարկային կազմում չկար ոչ մի հայ ֆուտբոլիստ - VNews
Բաժիններ

Պատմության մեջ առաջին անգամ հայկական թիմի՝ եվրագավաթային խաղի մեկնարկային կազմում չկար ոչ մի հայ ֆուտբոլիստ

«Արարատ-Արմենիա» - «Օմոնիա» հանդիպումը՝ 10 փաստով

045A9073 scaled - Պատմության մեջ առաջին անգամ հայկական թիմի՝ եվրագավաթային խաղի մեկնարկային կազմում չկար ոչ մի հայ ֆուտբոլիստ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 02:38

-

-

Եվրագավաթների 2020/21թթ. խաղարկության մեկնարկն անհաջող էր հայկական ակումբների համար: Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Կիպրոսի «Օմոնիայի» հետ կայացած դիմակայությունում չկարողացավ հաղթահարել մրցակցի արգելքը՝ լրացուցիչ ժամանակում պարտվելով նվազագույն հաշվով:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ «Արարատ-Արմենիան» 2-րդ տարին անընդմեջ չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում: Հիշեցնենք, որ նախորդ խաղարկությունում նորամուտը նշելով եվրագավաթներում, «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել էր շվեդական ԱԻԿ-ին: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը դարձել էր Չեմպիոնների լիգային մասնակցած հայկական 9 թիմերից միակը, որ հեղինակավոր այդ մրցաշարում նորամուտը հաղթանակով էր նշել: Սակայն պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնը պարտվել էր 1-3 հաշվով ու դուրս էր մնացել Չեմպիոնների լիգայի մրցաշարից՝ տեղափոխվելով Եվրոպա լիգա:

045A9350 960x640 - Պատմության մեջ առաջին անգամ հայկական թիմի՝ եվրագավաթային խաղի մեկնարկային կազմում չկար ոչ մի հայ ֆուտբոլիստ

2․ «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում սեփական հարկի տակ 2-րդ պարտությունը կրեց: Առաջինը գրանցվել էր անցյալ տարվա օգոստոսի 6-ին Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» հետ Երևանում կայացած Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի խաղում (1-2): Սեփական դաշտում անցկացրած մյուս 3 խաղերում Հայաստանի չեմպիոնը հաղթել է:

Եվրագավաթների հանդիպումներում «Արարատ-Արմենիային» առաջին անգամ չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Նախորդ 8 հանդիպումներում «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները մշտապես գոլի հեղինակ էին դարձել՝ սահմանելով ինքնատիպ ռեկորդ հայկական ակումբների համար:

3․ Եվրագավաթների մրցաշարերում «Արարատ-Արմենիայի» մասնակցությամբ հանդիպումներում 2-րդ անգամ լրացուցիչ ժամանակ նշանակվեց: Առաջին անգամ դա տեղի էր ունեցել անցյալ տարվա օգոստոսի 29-ին «Դյուդելանժի» հետ Լյուքսեմբուրգում կայացած Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում: Հիմնական ժամանակում դաշտի տերերը հաղթել էին 2-1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում դարպասներն անառիկ էին մնացել: Այնպես որ լրացուցիչ ժամանակում «Արարատ-Արմենիան» դեռ գոլ չի խփել:

045A9077 960x640 - Պատմության մեջ առաջին անգամ հայկական թիմի՝ եվրագավաթային խաղի մեկնարկային կազմում չկար ոչ մի հայ ֆուտբոլիստ

Ցտեսություն, Չեմպիոնների լիգա, ողջույն, Եվրոպա լիգա․ VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Օմոնիա» խաղից

4․ «Արարատ-Արմենիան» հայկական 2-րդ թիմն էր, որ մրցավեճի բռնվեց Կիպրոսի «Օմոնիայի» հետ: Եվ կրկին Հայաստանի ներկայացուցիչն անհաջողության մատնվեց: 4 տարի առաջ Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում «Բանանցն» էր զիջել «Օմոնիային» (0-1, 1-4), ընդ որում կիպրական թիմը Երևանում կրկին հաղթել էր նվազագույն հաշվով, սակայն հիմնական ժամանակում: Իսկ ահա սեփական հարկի տակ «Օմոնիան» դիմակայության ելքը վճռել էր միայն լրացուցիչ ժամանակում:

5․ Եվրագավաթներում հայկական և կիպրական ակումբների ճանապարհները 6-րդ անգամ հատվեցին: Բոլոր դիմակայություններում էլ հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել հայկական ակումբների մրցակիցները (3 անգամ՝ «Անորտոսիսը», 2՝ «Օմոնիան», մեկ՝ ԱԵԿ-ը):

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» կմասնակցեն ՉԼ-ի հաջորդ խաղարկությանը

Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում

«Ալաշկերտի» հնարավոր մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

«Արարատ-Արմենիան» պաշտոնապես նոր գլխավոր մարզիչ ունի

Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Հայկական ակումբի ֆուտբոլիստն ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի հավաքականների․ VBET ՀՊԼ լեգեոներները՝ իրենց ազգային թիմերում

Հերադի Ռաշիդը հեռանում է «Արարատ-Արմենիայից»

Ինսայդ. Հայաստանի լավագույն հարձակվողներից մեկը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

Անատոլի Բայդաչնին հեռացավ «Արարատ-Արմենիայից»

Հայկական ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը փոխվե՞լ է. VBET Պրեմիեր լիգայի 5 ամենադիտված խաղերը

Դավիթ Տերտերյան. «Ես կշարունակեմ քրտնաջան աշխատել, որպեսզի նորից հրավեր ստանամ ազգային հավաքականից»

Դավիդ Հումանեսը հեռացավ «Արարատ-Արմենիայից»

Անժելո Մենեզեսը հեռանում է «Արարատ-Արմենիայից»

Չեմպիոնների լիգայի 2020-21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

«Նպաստով ապրողը հաղթեց Չեմպիոնների լիգան». Էդուար Մենդիի հերոսական պատմությունը

Նոր կարգեր, կոտրված կարծրատիպեր. Չեմպիոնների լիգա 2020/21-ը՝ 9 կետով