-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
VNews.am-ը շարունակում է ՀՀ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Արարատ-Արմենիային»:
1․ Բարձրագույն խմբում 3-րդ մրցաշրջանն անցկացնող «Արարատ-Արմենիան» 29-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտեց 2-րդ հորիզոնականում՝ 9 հանդիպումներում վաստակելով 18 միավոր (+5=3-1, 14-3), ինչը հնարավոր միավորների 66,6 տոկոսն է: «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1-1: Կորցրած միավորներով Հայաստանի գործող չեմպիոնն առաջնության պոտենցիալ առաջատարն է:
Նախորդ առաջնության մեկնարկային 9 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեկ միավոր ավելի էր վաստակել (+6=1-2, 15-8), ինչը հնարավոր միավորների 70,3 տոկոսն էր:
«Արարատի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով
2․ «Արարատ-Արմենիան» շատ հաջող հանդես եկավ հյուրընկալվելիս՝ անցկացրած 5 հանդիպումներում իր օգտին գրանցելով 11 միավոր (+3=2-0, 3-0), սեփական դարպասը պահելով անառիկ: Դա հնարավոր միավորների 73,3 տոկոսն է: Մրցակիցների հարկի տակ «Արարատ-Արմենիան» նվազագույն հաշվով հաղթել է «Վանին», «Լոռիին» և «Փյունիկին»:
Սեփական հարկի տակ անցկացրած 4 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» վաստակեց 7 միավոր (+2=1-1, 11-3), ինչը հնարավոր միավորների 58,3 տոկոսն է: Միակ պարտությունը սեփական դաշտում չեմպիոնը կրել է «Լոռիից» (1-2):
3․ Նոր գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» անհաջող մեկնարկեց՝ 2 հանդիպումներում վաստակելով ընդամենը մեկ միավոր: Դա թիմի պատմության մեջ ամենաանհաջող մեկնարկն է: Իսկ ահա հաջորդ 7 խաղերում չեմպիոնն անպարտելի մնաց՝ վաստակելով 17 միավոր (+5=2):
VBET ՀՊԼ 2020/21 մրցաշրջանի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը (տեսանյութ)
«Արարատ-Արմենիան» առաջնության աշնանային հատվածի ամենահուսալի պաշտպանություն ունեցող թիմն է՝ 9 հանդիպումներում բաց թողնելով ընդամենը 3 գոլ: Հանդիպումներից 7-ում «Արարատ-Արմենիայի» դարպասն անառիկ մնաց, 3 խաղում էլ Դավիդ Կամպանյայի սաներին չհաջողվեց գտնել մրցակիցների դարպասի բանալին: Առայժմ միայն «Լոռիին» և «Նոային» է հաջողվել գրավել «Արարատ-Արմենիայի» դարպասը:
«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով մեկ հաղթանակ տոնեց՝ 7-0 հաշվով ջախջախելով «Շիրակին»: Դա Բարձրագույն խմբում չեմպիոնի տոնած ամենախոշոր հաշվով հաղթանակն է: Մինչ այդ առաջնությունում «Արարատ-Արմենիայի» ամենախոշոր հաշվով հաղթանակը գրանցվել էր նախորդ մրցաշրջանում «Երևանի» նկատմամբ՝ 7-2: «Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով չպարտվեց:
4․ «Արարատ-Արմենիայի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ ընդամենը 2 հարված, որոնք իրացվել են: 2-ն էլ նշանակվել են թիմի օգտին: Յուսուֆ Օտուբանջոն հաղթող է դուրս եկել «Լոռիի» դարպասապահ Արտյոմ Գոմելկոյի հետ մենամարտում, իսկ Մաիլսոն Լիման գրավել է փյունիկցի Ստանիսլավ Բուչնևի պաշտպանած դարպասը:
Հայտնի են VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը
5․ Առաջնության աշնանային հատվածի 10 հանդիպումներում (ներառյալ նաև «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղը) «Արարատ-Արմենիան» 15 գոլ խփեց, որոնց հեղինակներ դարձան թիմի 7 ֆուտբոլիստներ: Նրանցից 2-ը՝ Դավիդ Հումանեսը և Ջեյսոն Մարտինեսը բացեցին գոլերի հաշիվը Հայաստանի առաջնությունում, իսկ Սարգիս Շահինյանն առաջին գոլը խփեց «Արարատ-Արմենիայի» կազմում:
Առաջնության աշնանային հատվածում առավել արդյունավետ գործեց Մաիլսոն Լիման՝ խփելով 4 գոլ: Հետաքրքիր է, որ նա նախորդ առաջնության աշնանային հատվածում էլ 13 խաղում խփած 5 գնդակով թիմի լավագույն ռմբարկուն էր: «Արարատ-Արմենիայի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուների ցանկում Մաիլսոն Լիման 13 գնդակով բարձրացավ 2-րդ հորիզոնական՝ շրջանցելով բուլղարացի հարձակվող Իվայլո Դիմիտրովին, որի հաշվին 10 գոլ էր գրանցվել: Իսկ առաջին հորիզոնականում 19 գոլով Անտոն Կոբյալկոն է:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո