-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Յուվենտուսը» հրապարակել է թիմի հարձակվող Պաուլո Դիբալայի բուժզննման արդյունքները: Արգենտինացին վնասվածք էր ստացել Ա սերիայի 17-րդ տուրում «Սասուոլոյի» դեմ կայացած խաղում (3-1):
Ֆուտբոլիստն ունի ձախ ծնկի վնասվածք: Վերականգնման համար կպահանջվի 15-20 օր:
Այդպիսով, Դիբալան, այդ թվում այլոց, բաց կթողնի Ա սերիայի 18-րդ տուրում կայանալիք «Ինտերի» դեմ մրցավեճը (հունվարի 17) և Իտալիայի սուպերգավաթի խաղարկությունում «Նապոլիի» դեմ առաջիկա հանդիպումը (հունվարի 20):
27-ամյա հարձակվողն Իտալիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 11 խաղ ու դարձել 2-ական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ:
«Յուվենտուսի» արդեն 3-րդ ֆուտբոլիստն է վարակվել կորոնավիրուսով
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո