Պայքար «կենդանության» և եվրագավաթների համար․ ինչ ֆուտբոլ դիտել այսօր - VNews
Բաժիններ

Պայքար «կենդանության» և եվրագավաթների համար․ ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Խաղի մանրամասները

Անգլիա, Պրեմիեր Լիգա, 35 տուր

12 Հուլիս 2020 - 19:30

2

Տոտտենհեմ Հոտսպուր

1

Արսենալ

0 - 1 Ալեքսանդր Լակազետ - 16`

1 - 1 Սոն Հին Մին - 19`

2 - 1 Թոբի Ալդերվեյրելդ - 81`

Պրեմիեր լիգայում, Լա լիգայում ու Ա Սերիայում այսօր կկայանան մի շարք հանդիպումներ, որոնք հետաքրքիր ու կարևոր են յուրովի։ Բելառուսի առաջնությունում էլ Գեղամ Ղադիմյանի «Նեմանն» ուժերը կչափի «Վիտեբսկի» հետ։

Պրեմիեր լիգա, 35-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» – «Էվերթոն»՝ 15։00

  • Թիմերը պայքարում են Եվրոպա լիգայի գոտու համար․ «Վուլվզը» 52 միավորով 7-րդն է, իսկ «Էվերթոնը» 45 միավորով՝ 11-րդը։

«Ասթոն Վիլա» – «Քրիստալ Փելես»՝ 17։15

  • «Ասթոն Վիլան» կշարունակի պայքարը՝ Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու համար․ թիմը 27 միավորով 19-րդ հորիզոնականում է։

«Տոտենհեմ» – «Արսենալ»՝ 19։30

  • Լոնդոնյան ակումբները պայքարում են՝ Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելու համար, թեպետ այս պահին երկուսից և ոչ մեկն ուղեգրային գոտում չի գտնվում։ «Արսենալը» 50 միավորով 8-րդն է, «Տոտենհեմը» 49 միավորով՝ 10-րդը։

«Բորնմութ» – «Լեսթեր»՝ 22։00

  • Ինչպես «Լեսթերի», այնպես էլ «Բորնմութի» համար այս խաղը կենսական նշանակություն ունի։ «Աղվեսները» պայքարում են՝ Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար և 1 միավոր են գերազանցում 5-րդ հորիզոնականով ընթացող «Մանչեսթեր Յունայթեդին»։ «Բորնմութը» պայքարում է՝ Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու համար։ Թիմը 28 միավորով 18-րդն է։

Լա լիգա, 36-րդ տուր

«Էսպանյոլ» – «Էյբար»՝ 16։00

  • «Էսպանյոլի» համար ամեն ինչ ավարտված է․ թիմը տեղափոխվում է Սեգունդա, իսկ «Էյբարը» շարունակում է պայքարը՝ Լա լիգայում տեղը պահպանելու համար։

«Լևանտե» – «Ատլետիկ Բիլբաո»՝ 19։00

  • Բիլբաոյի «Ատլետիկը» կանցկացնի հերթական հանդիպումը՝ Եվրոպա լիգայի գոտի հայտնվելու համար։

«Լեգանես» – «Վալենսիա»՝ 21։30

  • Երկու թիմերի համար էլ խաղն առանցքային է․ «Վալենսիան» պայքարում է՝ Եվրոպա լիգայի ուղեգրի համար, իսկ «Լեգանեսը»՝ առաջնությունում տեղը պահպանելու։

«Սևիլիա» – «Մալյորկա»՝ 23։59

  • «Սևիլիան» պայքարում է՝ Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար, իսկ «Մալյորկան» գտնվում է վտանգավոր գոտում և կփորձի ամեն ինչ անել, որպեսզի պահպանի տեղը Լա լիգայում։

Ա Սերիա, 32-րդ տուր

«Ջենոա» – «Սպալ»՝ 19։15

  • Երկու թիմերն էլ գտնվում են վտանգավոր գոտում։ «Ջենոան» ավելի մեծ հնարավորություն ունի առաջնությունում տեղը պահպանելու համար, «Սպալը» տեսական շանսեր պահպանում է։

«Կալյարի» – «Լեչե»՝ 21։30

  • «Լեչեն» պայքար կմղի, որպեսզի կարևոր միավորներ վաստակի՝ առաջնությունում տեղը պահպանելու համար։

«Պարմա» – «Բոլոնիա»՝ 21։30

«Ուդինեզե» – «Սամպդորիա»՝ 21։30

  • Երկու թիմերն էլ կշարունակեն պայքարը՝ որքան հնարավոր է վտանգավոր գոտուց հեռու մնալու համար։

«Ֆիորենտինա» – «Վերոնա»՝ 21։30

  • «Վերոնան» կփորձի հերթական միավորները վաստակել՝ վերջին տուրերում Եվրոպա լիգայի գոտու պայքարին մասնակցելու հույսով։

«Նապոլի» – «Միլան»՝ 23։45

  • Թեժ պայքար՝ Եվրոպա լիգայի գոտու համար։

Բելառուսի առաջնություն, 17-րդ տուր

«Վիտեբսկ» – «Նեման»՝ 21։30

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ա Սերիա․ Մխիթարյանը «Ռոմայի» ամենաշատ գոլային պահեր ստեղծած ֆուտբոլիստների թվում է

Ա Սերիա․ Մխիթարյանը «Ռոմայի» ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստների եռյակում է

Պիռլոն՝ «Յուվենտուսը» գլխավորելու մասին․ «Պատրաստ եմ այս զարմանահրաշ հնարավորությանը»

Աղբյուր․ Հայտնի է՝ «Արսենալը» երբ կհայտարարի Վիլիանի հետ պայմանագիր կնքելու մասին

Պոչետինոն կարող է դառնալ Մխիթարյանի մարզիչը

«Հաղթանակ թե պարտություն՝ միշտ Հալա՛ Մադրիդ»․ Ռամոսն ամփոփել է մրցաշրջանը

«Արսենալի» պահեստայինից՝ «Ռոմայի» առաջատար. Մխիթարյանի վերածնունդի մրցաշրջանը

Գվարդիոլան չկա ԱՊԼ-ի լավագույն մարզիչների հավակնորդների թվում

Պրեմիեր լիգան ներկայացրեց տարվա լավագույն ֆուտբոլիստի 7 թեկնածուներին

Կյանքը հեգեմոնիայից առաջ. Ինչպիսին էր Ա սերիան վերջին տարում, երբ «Յուվենտուսը» չեմպիոն չէր

Ամերիկացի միլիարդատերը կգնի «Ռոման»

Թվեք թոփ թիմերի բոլոր մարզիչներին վերջին 10 տարվա կտրվածքով. VNews-ի Quiz-ը

Լա լիգան ներկայացրեց հաջորդ մրցաշրջանի գնդակը (լուսանկար)

Մխիթարյանի գոլային փոխանցումը հավակնում է դառնալ լավագույնը (տեսանյութ)

«Ռոման» ներկայացրել է Ա Սերիայում թիմի լավագույն ասիստենտներին․ Մխիթարյանը եռյակում է

ԱՊԼ-ի հաջորդ մրցաշրջանի վերջին մասնակիցը հայտնի է