-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բարսելոնայի» 17-ամյա կիսապաշտպան Պեդրին, որը շարունակում է ամրապնդվել կատալոնական ակումբի հիմնական կազմում, շնորհակալություն է հայտնել Մադրիդի «Ռեալին» իր ծառայություններից ժամանակին հրաժարվելու համար։
Իսպանացի ֆուտբոլիստը հուլիսին էր միացել «կապտանռնագույներին» «Լաս Պալմասին»։ Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 10 հանդիպում «Բարսելոնայի» հետ ու հեղինակել 2 գոլ։
«Մադրիդի «Ռեալում» մասնակցում էի փորձաշրջանի, բայց ինձ ասացին, որ անհրաժեշտ մակարդակը չունեմ։ Շնորհակալ եմ այն մարդուց, որ ինձ ասաց, որ ես արժանի չեմ դրան, հիմա մի թիմում եմ, որը միշտ սիրել եմ։
Իհարկե, ես երազել եմ խաղալ Մեսիի հետ, ինչպես բոլոր երեխաները»,-ասել է Պեդրին Cadena SER-ին։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո