Պեդրո․ «Մխիթարյանը թոփ-մակարդակի և փորձառու ֆուտբոլիստ է» - VNews
Բաժիններ

Պեդրո․ «Մխիթարյանը թոփ-մակարդակի և փորձառու ֆուտբոլիստ է»

«Ռոմայի» նորեկ Պեդրո Ռոդրիգեսը խոսել է իր նոր թիմակից, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին, ինչպես նաև կարծիք արտահայտել թիմում տիրող մրցակցության վերաբերյալ:

«Կարծում եմ, որ կարող եմ ինձ լավ դրսևորել ենթահարձակվողի դիրքում: Սիրում եմ այդ խաղային դիրքը, քանի որ շատ տարածություններ եմ ստանում: Մխիթարյանը, Պերեսը, Ձանիոլոն ու մյուսները ևս կարող են խաղալ այդ դիրքում: Ես, ամեն դեպքում, հանգիստ եմ: Կխաղամ այնտեղ, որտեղ կասի մարզիչը, և որտեղ առավել շատ օգուտ կտամ թիմին:

Մխիթարյանն ու Ջեկոն շատ կարևոր ֆուտբոլիստներ են թիմի համար: Նրանք թոփ-մակարդակի ու փորձառու խաղացողներ են: Ուրախ եմ, որ հանդես եմ գալիս նման մեծագույն թիմում: Կցանկանայի շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, որոնք շատ ջերմորեն են ընդունել ինձ»,- Պեդրոյի խոսքերը մեջբերում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը։

Իսպանիայի հավաքականի կազմում 2010 թվականի աշխարհի և 2012 թվականի Եվրոպայի չեմպիոն հռչակված ֆուտբոլիստը նախքան «Ռոմա» տեղափոխվելը հանդես է եկել «Բարսելոնայում» ու «Չելսիում»:

Ֆոնսեկա․ «Մխիթարյանի, Պեդրոյի և Պելեգրինիի միջև կոմբինացիաներն օգնեցին պահեր ստեղծել»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոման» հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ, մյուս արդյունքները (տեսանյութ)

Մխիթարյանը փոխարինման մտավ ու 15 րոպե անց դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Յանգ Բոյսի» դեմ խաղում

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը՝ «Յանգ Բոյսի» դեմ խաղում

«Ռոմայի» հայտացուցակը՝ «Յանգ Բոյսի» հետ խաղի համար

Մխիթարյանը՝ «Բենեվենտոյի» նկատմամբ հաղթանակից հետո. «Իմ երկիրը սրտումս է»

«Մխիթարյան-Ջեկո-Պեդրո եռյակը փայլուն է աշխատում». Մխիթարյանի գնահատականները «Բենեվենտոյի» դեմ խաղում

Պեդրո. «Սկսել եմ ավելի լավ հասկանալ Մխիթարյանին ու Ջեկոյին»

Հենրիխ Մխիթարյանը հավակնում է դառնալ «Բենեվենտոյի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

«Ռոման» հաղթեց «Բենևենտոյին», Մխիթարյանը՝ 2 գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Մխիթարյանը 2-րդ գոլային փոխանցումը կատարեց, գոլի հեղինակն այս անգամ ևս Ջեկոն էր (տեսանյութ)

Մխիթարյանի նրբագեղ գոլային փոխանցումը «Բենևենտոյի» դեմ մրցավեճում (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Բենևենտոյի» դեմ խաղում

«Ռոմայի» հայտացուցակը «Բենևենտոյի» դեմ խաղի համար

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը՝ ըստ իտալական մամուլի

«Ռոմայի» ֆուտբոլիստները կորոնավիրուսի ստուգման թեստ են հանձնել