-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Ֆուտբոլի արքա» Պելեն իր ինստագրամյան էջում մտքեր է արտահայտել վերջերս կյանքից հեռացած Դիեգո Մարադոնայի մասին:
«Յոթ օր է անցել այն պահից, որ դու հեռացար կյանքից: Շատերն իրենց ամբողջ կյանքում սիրել են համեմատական անցկացնել մեր միջև: Դու հանճար ես եղել, որ հմայել ես աշխարհը, կախարդ՝ գնդակը ոտքին, իսկական լեգենդ:
Բայց ամենից առաջ ինձ համար դու միշտ կլինես մեծ սրտով ընկեր: Այսօր ես գիտակցում եմ, որ աշխարհը շատ ավելի լավը կլիներ, եթե մարդիկ կարողանային ավելի քիչ համեմատել ու ավելի շատ հիանալ միմյանցով: Ուստի ես ուզում եմ ասել, որ դու անհամեմատելի ես:
Դու ազնիվ ես եղել քո ճանապարհին: Քո յուրահատուկ ոճով սովորեցրիր մեզ, որ մենք պետք է սիրենք ու ավելի հաճախ ասենք՝ «ես սիրում եմ քեզ»: Վաղաժամ հեռանալդ թույլ չտվեց, որ ես անձամբ ասեմ, այդ իսկ պատճառով ես ուղղակի կգրեմ՝ «Ես սիրում եմ քեզ, Դիեգո»:
Իմ մեծ ընկեր, շատ շնորհակալ եմ մեր ամբողջ ճանապարհորդության համար: Մի օր երկնքում մենք միասին խաղալու ենք նույն թիմում, և դա կլինի առաջին անգամը, որ ես հաղթանակած բռունցքս վեր կբարձրացնեմ՝ առանց գոլը տոնելու: Եվ սա հանուն նրա, որ ես ևս մեկ անգամ քեզ գրկելու հնարավորություն ունենամ»,- գրել է Պելեն՝ հրապարակելով իր և Մարադոնայի համատեղ լուսանկարները:
Посмотреть эту публикацию в Instagram
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո