-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեի որդին՝ Էդինյոն, խոսելով իր հոր առողջական վիճակի մասին, ասել է, որ նա չի ցանկանում անգամ դուրս գալ տնից, քանի որ միայնակ դա անել չի կարող։
«Նա շատ է սրտնեղում, դարձել է բանտարկյալ։ Պատկերացրեք՝ նա միշտ թագավորի պես է եղել, միշտ եղել է անվանի գործիչ, իսկ այսօր նա չի կարողանում նորմալ քայլել։ Նա ամաչում է, չի ցանկանում դուրս գալ, չի ցանկանում, որ նկատեն իրեն։ Ընդհանրապես չի ուզում դուրս գալ տնից։
Հիմա նա բավական թույլ է։ Շարժունակության հետ խնդիրներ ունի, ինչի պատճառով ընկճախտի պես բան է առաջացել»,- TV Globo-ն փոխանցում է Պելեի որդու խոսքը։
Նշենք, որ 2019 թվականին աշխարհի եռակի չեմպիոն, 79-ամյա Պելեն վիրահատության էր ենթարկվել՝ միզապարկի քարից ազատվելու համար։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո