Պելեն շնորհավորել է Ռոնալդուին՝ խփած գոլերի քանակով բացարձակ ռեկորդ սահմանելու համար - VNews
Բաժիններ

Պելեն շնորհավորել է Ռոնալդուին՝ խփած գոլերի քանակով բացարձակ ռեկորդ սահմանելու համար

EwdngvzWgAQyTw1 - Պելեն շնորհավորել է Ռոնալդուին՝ խփած գոլերի քանակով բացարձակ ռեկորդ սահմանելու համար
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:01

-

-

Լեգենդար ֆուտբոլիստ Պելեն շնորհավորել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը գերազանցել է իր՝ պաշտոնական հանդիպումներում խփած գոլերի քանակով ռեկորդային ցուցանիշը:

«Ինչպիսի՜ հիանալի կարիերա ունես: Քեզնով շատ եմ հիանում, և դա ոչ ոքի համար գաղտնիք չէ: Շնորհավորում եմ իմ՝ պաշտոնական խաղերում խփած գոլերի քանակով ռեկորդը գերազանցելու կապակցությամբ: Քո պատվին մեծ սիրով հրապարակում եմ նաև մեր համատեղ լուսանկարը՝ որպես արդեն երկար տարիներ գոյություն ունեցող ընկերության խորհրդանիշ»,- գրել է բրազիլացին իր թվիթերյան էջում:

Ռոնալդուն Ա սերիայի 27-րդ տուրում «Կալյարիի» դեմ կայացած խաղում (3-1) գրանցած հեթ-տրիկի շնորհիվ հատել է պաշտոնական հանդիպումներում խփած 770 գոլի սահմանագիծը՝ դառնալով ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն:

Հունվարին հաղորդվել էր, որ Ռոնալդուն գերազանցել է Պելեի՝ պաշտոնական մրցավեճերում խփած գոլերի ռեկորդային ցուցանիշը: Պորտուգալացու ակտիվում այդ պահին գրանցված էր 758 գոլ, բրազիլացու անվան դիմաց՝ 757: Սակայն առաջացել էին քննարկումներ՝ արդյոք «Ֆուտբոլի Արքայի» ևս մի քանի գոլեր նույնպես հաշվել որպես պաշտոնական խաղերում գրանցված դարպասի գրավումներ: Ռոնալդուն Պելեի վիճակագրությանն ավելացրել էր այդ 10 գոլերը և սպասել այն պահին, երբ կգերազանցեր այդ արդյունքը ևս, ինչից հետո կընդուներ նվաճումը:

Թվերի խաղը՝ Ռոնալդուի և Պելեի միջև. Ինչպես է բրազիլացին ԴԵՌ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Յուվենտուսը» հաղթեց ու մտավ եվրագավաթային գոտի (տեսանյութ)

Հալանդը գերազանցեց Ռոնալդուի ցուցանիշը

Ռոնալդու. «Ուրախ եմ, որ պաշտոնական խաղերում 800 և ավելի գոլ խփած առաջին ֆուտբոլիստը դարձա»

Ռոնալդուի գրառումն «Արսենալի» դեմ խաղից հետո

Կրիշտիանու Ռոնալդուն հատեց 800 գոլի սահմանը

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Յուվենտուսը» հետաքրքրված են Դեմբելեի ծառայություններով

Ռոնալդուի զարմանալի վիճակագրությունը

Կրիշտիանու Ռոնալդուի մեկնաբանությունը Մեսիի «անարդար» «Ոսկե գնդակի» մասին գրառմանը

«Յուվենտուսի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Արսենալ»

Լեմպարդն ընտրություն է կատարել Մեսիի ու Ռոնալդուի միջև

«Յուվենտուսի» աստղը՝ «Չելսիի» ու «Բավարիայի» նշանառության տակ

Ալեգրի. «Յուվենտուսը» պայքարում է լավագույն քառյակում տեղ գտնելու համար»

«Յուվենտուսը» սեփական հարկի տակ պարտվեց «Ատալանտային» (տեսանյութ)

«Յուվենտուսի» ղեկավարության դեմ հետաքննություն է սկսվել

Վան դեր Վարտ. «Ռոնալդուն պայքարում է, իսկ Մեսին՝ երբեմն քայլում խաղադաշտում»

«Դարձի գալը երբեք ամոթ չէ». Դանի Ալվեսի վերադարձը «Բարսելոնա» գեղեցիկ է, բայց ոչ միանշանակ