«Պելեի որդին մսխեց տաղանդն ու հայտնվեց բանտում». Էդինյոն ուներ շանսեր, բայց դարձավ հանցագործ - VNews
Բաժիններ

«Պելեի որդին մսխեց տաղանդն ու հայտնվեց բանտում». Էդինյոն ուներ շանսեր, բայց դարձավ հանցագործ

1975 թվականին ԱՄՆ-ում կտրուկ փոխվեց վերաբերմունքը «ֆուտբոլ» սպորտաձևի հանդեպ։ ՄԼՍ-ը դարձավ նույնքան սիրված ու հարկի, որքան բասկետբոլն ու բեյսբոլը (այստեղ, երևի, մի քիչ չափազանցրինք, բայց դե)։ Պատճառն իրականում շատ կտրուկ ու ծանրակշիռ էր։ Մինչև ոչ ոքի չհետաքրքրող առաջնության համն ու հոտը զգալու էր եկել երկիր մոլորակի բոլոր ժամանակների լավագույններից լավագույնը, բրազիլական ֆուտբոլի լեգենդը, աշխարհի եռակի չեմպիոն Էդսոն Արանտես դո Նասիմենտոն։ Նույն ինքը՝ Պելեն։

34-ամյա լեգենդար խաղացողը 8 ամիս է՝ ինչ դադարել էր մարզվել, հեռացել էր «Սանթոսից» ու վայելում էր ազատ քաղաքացու կյանք։ «Նյու Յորք Կոսմոսի» նախագահ Քլայվ Թոյը ամեն օր զանգահարում էր Պելեին ու համոզում նրան վերսկսել կարիերան իր ակումբում։ «Տիեզերագնացների» ղեկավարն անգամ բրազիլացի վիրտուոզի հետ մեկնում էր այլ երկրներ, այնտեղ բանակցություններ էր վարում։ Ավելի քան կես տարվա խնդրանք-աղաչանքներից հետո Պելեն որոշեց ռիսկի գնալ ու ֆուտբոլ խաղալ մի երկրում, որտեղ ֆուտբոլը «ֆուտբոլ» էլ չէ, այլ «սոքեր»։

Պելեի հետ պայմանագիր կնքելն ու նրան հրավիրելը նշանակում էր «ֆուտբոլ» երևույթն իր ամբողջ էությամբ հրամցնել ամերիկացի հասարակությանը։ Պելեն այդ ժամանակների ֆուտբոլի հոգին էր, դրա ամենամեծ ու կարևոր իմաստը։ «Կոսմեսը» նրան դարձրեց աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը, որի աշխատավարձը տարեկան կազմում էր 2,8 մլն եվրո։ Նրա՝ ՄԼՍ տեղափոխությունը ԱՄՆ-ում այնքան մեծ եռուզեռ էր առաջացրել, նրա առաջին ասուլիսին այնքան լրագրող էր հավաքվել, որ նրանցից մեկն օդի անբավարարությունից ուշագնաց է եղել։

Պելեին այնպիսի պայմաններ էին առաջարկվել, որին կնախանձեին այսօրվա բոլոր սուպերսթարները միասին վերցրած։ Բրազիլացի ֆուտբոլիստի տրամադրության տակ էր մի բնակարան, որը Նյու-Յորքում իրեն կարող էր թույլ միայն մեգամեծահարուստը։ Այն Մանհեթենում էր, պատուհանները նայում էին Կենտրոնական այգուն և որտեղից 20 րոպեում ոտքով կարելի էր հասնել Նյու-Յորքի խորհրդանիշ համարվող Թայմս Սքվեր։ Սալիկները սալիքապատված էին…դե լավ սա էական չէ արդեն։ Պելեի ամեն շունչը հոդվածի թեմա էր, ամեն այցելությունը ինչ-որ խանութ՝ հեռուստաեթերի քննարկման թեման, իսկ նրա ամեն գնդակը ՄԼՍ-ի էքսպերտները վերլուծում էին 24/7։ Ռեստորանում ժամանակ անցկացնելուց հետո Պելեն չեք էր դուրս գրում, մատուցողները ցանկանում էին, որ նա դրանց վրա ինքնագիրն թողնի։ Շատ դեպքերում այդ չեքերը չէին ցանկանում վավերացնել. Պելեի ինքնագիրն ավելի թանկ էր, քան մեկ ափսե սթեյքը։

Ու պատրեկացրեք. այս ամեն ինչը տեղի էր ունենում Պելեի որդու առաջ։ 5 տարեկանում նա արդեն կարող էր իրեն թույլ տալ այն ամենը, ինչը կանցներ ձեզանից ու մեզանից յուրաքանչյուրի մտքով ու անգամ մի փոքր ավելին։ Նման շքեղության մեջ ապրելը, սակայն ոչ միշտ է հաջողություն կամ խելք բերում փոքր երեխաներին ու պատանիներին։ Ու ինչպես սովորաբար է լինում, նման մեծանուն ֆուտբոլիստների զավակները սովորաբար դուրս չեն գալիս նրանց ստվերից, թեպետ որոշները փորձում են ու անգամ հաջողության են հասնում։ Սակայն Պելեի որդին ոչ միայն ձախողվեց ու կորցրեց այն ամենը, ինչ Պելեն կուտակել էր իր անհոգ կյանքի համար, այլև հայտնվեց ճաղերի հետևում։

10 փաստ Պելեի մասին. Ճ՞իշտ է, թե՞ սխալ. VNews-ի Quiz-ը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Պելեի արձագանքը Մարադոնայի մահվանը. «Մի օր մենք միասին կխաղանք երկնքում»

746 գոլ. Ռոնալդուն հավասարվեց Պուշկաշին, առջևում Պելեն, Ռոմարիոն ու Բիցանն են

10 փաստ Պելեի մասին. Ճ՞իշտ է, թե՞ սխալ. VNews-ի Quiz-ը

Ռոբինյոն՝ ամսական 270 դոլար աշխատավարձի մասին. «Ուզում եմ օգնել թիմին, որն ինձ շատ բան է տվել»

Պաշտոնական․ Ռոբինյոն վերադարձավ հարազատ ակումբ

Մեսին՝ Պելեի ռեկորդին ընդառաջ

Նեյմար․ «Արքան վերադարձել է» (տեսանյութ)

«Տխուր հեքիաթի գլխավոր ու միակ հերոսը». Ինչու Գարինչան մահացավ չքավորության մեջ՝ լինելով լեգենդ

Ֆուտբոլի ամենագերագնահատված խաղացողները` Football365-ի վարկածով

Նշեք բացակայող ֆուտբոլիստներին. VNews-ի Quiz-ը

«Թվերի ճակատագիր կամ ճակատագրական թվեր». Ինչո՞ւ և ինչպե՞ս են ֆուտբոլիստները խաղում համարներով

«Մարադոնան գալիս է «Սպարտակ». Ապրիլմեկյան 6 պատմություն, որոնց հավատացել են բոլորը

Պելե․ «Միայն մի արքա կա․ ծնողներս դադարեցրել են արտադրությունը»

Պելե․ «Ռոնալդուն հիմա լավագույնն է աշխարհում»

«Յուվենտուսը» հետաքրքրված է բրազիլացի հարձակվողի ծառայություններով

Պելեն չի կարողանում նորմալ քայլել ու չի ուզում անգամ դուրս գալ տնից