«Պելեի որդին մսխեց տաղանդն ու հայտնվեց բանտում». Էդինյոն ուներ շանսեր, բայց դարձավ հանցագործ - Page 2 of 2 - VNews
Բաժիններ

«Պելեի որդին մսխեց տաղանդն ու հայտնվեց բանտում». Էդինյոն ուներ շանսեր, բայց դարձավ հանցագործ

3 շքեղ տարի ԱՄՆ-ում անցկացնելուց հետո Պելեն ընտանիքի հետ վերադարձավ հայրենիք։ Նա շատ ուրախ էր, որ կարողացավ մի քանի հետագա տասնամյակների համար «գումար հետ գցել», ինչը կբավարարեր նաև նրա որդուն։ Վերջինս իր հերթին որոշեց ուրախացնել հորը. նա նույնպես ընտրեց ֆուտբոլի ճանապարհը (իսկ դուք սպասում էիք, որ նա շեփորահա՞ր է դառնալու) և իրեն կնքեց Էդինյո։ Նա հասկանում էր,  որ մինչև ֆուտբոլիստ դառնալու պահը կամ առաջին պրոֆեսիոնալ քայլերը կատարելիս ամենամեծ նվաճումը, որին հասել էր՝ Պելեի ընտանիքի զավակ համարվելն է։ Նման մոտիվացիան չէր կարող կրակով չլցնել նրա հոգին։ Սակայն կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ Էդինյոն, ի տարբերություն Պելեի, դանդաղաշարժ է, ալարկոտ։ Իսկ նման առանձնահատկություն ունեցողները դաշտում օգուտ տալ չեն կարող. այդ իսկ պատճառով նա ընտրեց դարպասապահի ամպլուան։

Էդինյոն պրոֆեսիոնալ ֆուտբոլում անցկացրեց 9 տարի՝ փոխելով 4 ակումբ։ Նրա կարիերայի մեծագույն նվաճումը 1999 թվականին Բրազիլիայի փոխչեմպիոնի կոչումն էր։ Դարպաաապահները, սովորաբար, խաղում են մինչև 38-39 տարեկան (այստեղ «հահա» է անում Բուֆոնը), իսկ Էդինյոն ավարտեց կարիերան 29 տարեկանում։ Ինքնահաստատվելու համար Պելե-կրտսերը որոշեց փոխել կյանքի ուղղվածությունն ու նստեց ավտոյի ղեկին։ Սակայն ոչ թե որպես պրոֆեսիոնալ ավտոարշավորդ, այլ պարզապես սթրիթ-ռեյսեր։Իրականում նա այդ ճանապարհին կանգնել էր ավելի վաղուց։

Դեռևս 1992 թվականին Էդինյոն հայտնվեց սկանդալի կենտրոնում։ Սթրիթռեյսինգի հերթական մրցավազքի ժամանակ նա իր մեքենայով խելահեղ արագությամբ սլանում էր Սանթոսի փողոցներով ու մրցում այլ վարորդի հետ։ Նեղ խաչմերուկներից մեկում, նկատելով, որ մրցակիցը փորձում է վազանց կատարել, Էդինյոն փակեց նրա ճանապարհը, ինչից հետո մրցակիցը դուրս եկավ ոչ երթևեկելի հատված ու 120 կմ/ժ արագությամբ բախվեց մոտոցիկլետի: Վարորդը տեղում մահացավ։ Էդինյոյի դատական գործը տևեց 5 երկարուձիգ տարի։ Պելեի հմուտ փաստաբաններն արեցին ամեն ինչ, որ Էդինյոն ճաղերի հետևում չհայտնվի։ Արդյունքում ,ամեն ինչ սահմանափակվեց վարորդական իրավունքից զրկմամբ, տուգանքներ ու կես տարվա պայմանական ազատազրկում։ Վատ չէ չէ՞ մարդ սպանելու համար։

Էդինյոն որոշեց «Սանթոսում» զբաղվել մարզչական գործունեությամբ ու սկաուտինգով։ Բնականաբար, նախկին շվայտ կյանքով ապրել հնարավոր չէր։ Նրա աշխատավարձը խղճուկ էր, իսկ հորից Էդինյոն սկզբունքորեն գումար չէր վերցնում։ Սակայն նրա շրջապատում անմիջապես հայտնվեցին մարդիկ, որոնք «օգնեցին» նրան քիչ գումարով կյանքը վայելելու համար։

2005 թվականին Բրազիլիայի ոստիկանությունն ու ուժային բոլոր կառույցներն անցկացրեցին լայնամաշտաբ օպերացիա, որի շրջանակում, նարկոմաֆիայի հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվեց 51 մարդ, որոնց թվում՝ մեր «հերոսը»։ Էդինյոն անմիջապես խոստովանեց, որ կախվածություն ունի թմրանյութերից, սակայն նարկոբիզնեսի հետ կապը հերքեց կտրականապես։ Նրան բատում պահեցին մոտ կես տարի ու ազատ արձակեցին։ 9 տարի շարունակ Էդինյոն ու իր փաստաբանները դատարանում ապացուցում էին նրա անմեղությունը։

Սակայն 2014 թվականին Էդինյոյին չկարողացավ (կամ, գուցե, չցանկացավ փրկել անգամ մեծն Պելեն)։ Դատարանը նրան մեղավոր ճանաչեց փողերի լվացման ու նարկոմաֆիայի հետ կապ պաշտպանելու համար։ Դատարանն ապացուցեց, որ սկաուտ լինելու ժամանակահատվածում, Էդինյոն, որպես ներդրող ու հովանավոր, ժամանակին ֆուտբոլային աշխարհ է ներգրավել Նալդինյոյին, որը Բրազիլիայում ու Արգենտինայում թմրաբիզնեսի կարկառուն ներկայացուցիչ է։ Նա հանդես էր գալիս որպես ներդնող հովանավոր, կազմակերպում էր այս կամ այն ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն իրականում Էդինյոյի միջոցով լվանում էր իր նարկոմիլիոնները։

Դատարանն ապացուցեց նաև, որ Էդինյոն գիտակցված է համագործակցել Նալդինյոյի հետ։ Էդինյոյի հետ առաջին շփման ժամանակ նա արդեն 5 տարի է, ինչ գտնվում էր հետախուզման մեջ։ Էդինյոյին թմրանյութեր էին հարկավոր, իսկ Նալդինյոյին՝ լվանալ իր անազնիվ միլիոնները։ Նալդինյոն տնօրինում էր հարավ-արևելյան Բրազիլիայում շրջանառվող թմրանյութերի ամբողջ տեղաշարժը, իսկ Էդինյոն ուներ անհսամանափակ հնարավորություններ՝ ներդրողներ ներգրավելու համար։ Ստացվում է՝ երկու հանցագործ գտավ իրար։ Նրանք գտան միմյանց ու ձեռք-ձեռքի բռնած, եկան իրենց արժանի պատիժը ստանալու։

Պելեի որդին դատապարտվեց 33 տարվա ազատազրկման։ 2017 թվականին սակայն, դատարանը գտավ մեղմացուցիչ հանգամանքներ ու նրա պատիժը կրճատվեց գրեթե կիսով չափ՝ 13 տարի։ Ու սա դեռ վերջնականը չէ։ Գուցե մի քանի տարի հետո գտնվեն այլ հանգամանքներ, որոնք դատարանին առհասարակ լիազորություններ կշնորհեն ազատ արձակել Էդինյոյին, որն ուներ բոլոր շանսերը ֆուտբոլային աշխարհում կարևոր տեղ զբաղեցնելու համար, սակայն փոխարենն ընտրեց զարտուղի ճանապարհը, որը նրան հասցրեց ոչ թե փառքի գագաթ, խայտառակության ու նվաստացման ամենաստորին մակարդակի։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Ռոնալդուն գերազանցել է Պելեին պաշտոնական խաղերում խփած գոլերի քանակով

«Սանթոսը» պնդում է՝ Մեսին չի գերազանցել Պելեի ռեկորդը

Պելեն շնորհավորել է Մեսիին, որն իր ռեկորդն է կրկնել. «Ոգեշնչվում եմ քեզանով, Լեո»

643 գոլ. Մեսին կրկնեց ֆուտբոլի լեգենդ Պելեի ցուցանիշը (տեսանյութ)

Մեսիին մեկ քայլ է բաժանում Պելեի պատմական ռեկորդը կրկնելուց

Պելե. «Աշխարհը շատ ավելի լավը կլիներ, եթե մարդիկ կարողանային ավելի քիչ համեմատել»

Պելեի արձագանքը Մարադոնայի մահվանը. «Մի օր մենք միասին կխաղանք երկնքում»

746 գոլ. Ռոնալդուն հավասարվեց Պուշկաշին, առջևում Պելեն, Ռոմարիոն ու Բիցանն են

10 փաստ Պելեի մասին. Ճ՞իշտ է, թե՞ սխալ. VNews-ի Quiz-ը

Ռոբինյոն՝ ամսական 270 դոլար աշխատավարձի մասին. «Ուզում եմ օգնել թիմին, որն ինձ շատ բան է տվել»

Պաշտոնական․ Ռոբինյոն վերադարձավ հարազատ ակումբ

Մեսին՝ Պելեի ռեկորդին ընդառաջ

Նեյմար․ «Արքան վերադարձել է» (տեսանյութ)

«Տխուր հեքիաթի գլխավոր ու միակ հերոսը». Ինչու Գարինչան մահացավ չքավորության մեջ՝ լինելով լեգենդ

Ֆուտբոլի ամենագերագնահատված խաղացողները` Football365-ի վարկածով

Նշեք բացակայող ֆուտբոլիստներին. VNews-ի Quiz-ը