«Պելեից տաղանդավորը». «Բարսայի» առաջին բրազիլացին, որը սկանդալով տեղափոխվեց «Ռեալ» - VNews
Բաժիններ

«Պելեից տաղանդավորը». «Բարսայի» առաջին բրազիլացին, որը սկանդալով տեղափոխվեց «Ռեալ»

ElBcPulW0AARQG0 - «Պելեից տաղանդավորը». «Բարսայի» առաջին բրազիլացին, որը սկանդալով տեղափոխվեց «Ռեալ»

«Ռեալի» ու «Բարսելոնայի» պես ակումբները վաղուց համարվում են գրեթե բոլոր ֆուտբոլիստների երազանքը: Իսպանական գրանդները հատկապես գրավիչ են բրազիլացի խաղացողների համար: Ֆուտբոլի պատմության լավագույն «պենտակամպիոնների» մեծասմասնությունը կրել է «սերուցքային» կամ «կապտանռնագույն» մարզաշապիկը: Նրանցից առաջինը մեծ հետք է թողել «Բարսելոնայի» պատմության մեջ, սակայն մեծագույն սկանդալով տեղափոխվել Մադրիդ: Նրա անունն Էվարիստո է:

Էվարիստո դե Մասեդոն համարվում էր իր հասակակիցների շրջանում ամենատաղանդավորը: 17-ամյա ֆուտբոլիստը «Մադուրեյրեում» փորձաշրջան անցնելու համար տեղի ակումբից խաղակոշիկներ էր խնդրել: Տրամադրված խաղակոշիկը 1 չափ փոքր էր: Արնաշաղախ ոտքերով նա դուբլ գրանցեց ու ստացավ բառի բուն իմաստով առողջության գնով «պոկած» պայմանագիրը:

Մարդիկ, ովքեր երբևէ տեսել են Էվարիստոյի խաղը, պնդում են, որ նա իր խաղաոճով աննկարագրելիորեն հիշեցնում էր բրազիլացի Ռոնալդոյին՝ կտրուկ, պայթյունային արագություն ունեցող ու տեխնիկապես գերազանց հագեցած հարձակվող, որը չուներ թույլ տեղ: Նրա սիրելի հնարքը՝ գնդակը մրցակցի ոտքերի միջով անցկացնելն էր: 1952 թվականի Օլիմպիական խաղերում Էվարիստոն ու Բրազիլիան դուրս մնացին Գերմանիայից, սակայն Հելսինկիի գլխավոր ստադիոնում հավաքված երկրպագուները նրա անցումներին ծափահարում էին հոտնկայս: Այդ մրցաշարը նրա համար դարձավ հարթակ մանկության երազանքը իրականացնելու համար. նա պայմանագիր կնքեց «Ֆլամենգոյի» հետ:

1CARAS 17 11 26 960x640 - «Պելեից տաղանդավորը». «Բարսայի» առաջին բրազիլացին, որը սկանդալով տեղափոխվեց «Ռեալ»

Նոր թիմում նա անմիջապես դարձավ «յուրային»: Նախ, ակումբային մակարդակով Էվարիստոն սահմանեց «Մարականա» ստադիոնի ռեկորդ. «Սան Կրիշտովանի» հետ խաղում «անգղները» հաղթեցին 12-2 հաշվով (ամենախոշոր հաշվով հաղթանակը), որտեղ Էվարիստոն աչքի ընկավ պոկերով: Ներքին առաջնությունում էլ «Ֆլամենգոն» հավասարը չուներ՝ 3 տարի անընդմեջ դառնալով Բրազիլիայի չեմպիոն: Էվարիստոն սկսեց հրավիրվել նաև ազգային հավաքական, որի կազմում գրանցեց ցուցանիշ, որը մինչև հիմա անգերազանցելի է. 1957 թ. Կոպա Ամերիկայի շրջանակում Բրազիլիան հաղթեց Կոլումբիային 9-0 հաշվով, Էվարիստոն դարձավ պենտա-տրիկի հեղիակ (նույնիսկ Պելեն չունի պենտա-տրիկ պաշտոնական խաղերում):

Մեր ընտրանին

Բնականաբար, նման խաղը չէր կարող չգրավել եվրոպական ակումբներին: Նրա հետ բանակցելու համար Բարսելոնա ժամանեց անձամբ ակումբի նախագահ «Խոսեպ Սամինտյերան» և արեց այդ տարիների համար ֆանտաստիկ առաջարկ: «Բարսելոնան» այդ տարիներին պայքարում էր «Ռեալի» հեգեմոնիային վերջ տալու համար ու պատրաստ էր ցանկացած գումար ծախսել: «Ֆլամենգոն» հրաշալի ֆուտբոլիստի համար ստացավ 700 հազար պեսետ (150 հազար եվրո): Կատալոնիա ժամանելուն պես նրան հատկացրին Mercedes մակնիշի վերջին մոդելի ավտոմեքենա և հսկա առանձնատուն քաղաքի կենտրոնում: Նա դարձավ առաջին բրազիլացին, որը պաշտոնական խաղում կրել է «Բարսայի» մարզաշապիկը:

imgS620I12000T20200325173412 - «Պելեից տաղանդավորը». «Բարսայի» առաջին բրազիլացին, որը սկանդալով տեղափոխվեց «Ռեալ»

Թիմի մյուս աստղերի՝ Լասլո Կուբալայի ու Լուիս Սուարեսի հետ Էվարիստոն ձևավորեց «մահացու» եռյակ: 58/59 մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը կրակեց 21 անգամ և 2 գոլով զիջեց միայն դի Ստեֆանոյին: Փոխարենը «Ռեալի» ու «Ատլետիկոյի» 6-ամյա հեգեմոնիան ավարտվեց: Այս հաջողությունների ֆոնին, սակայն, եղավ միջադեպ, որը ծանր ազդեցություն ունեցավ Էվարիստոյի վրա ու սկսեց դանդաղ սպանել նրա կարիերան:

Էվարիստոն հույս ուներ «սելեսաոյի» կազմում մասնակցել 1958-ի Մունդիալին, սակայն ակումբի ղեկավարությունը թույլ չտվեց նրան միանալ հավաքականին՝ պատճառաբանելով, որ առջևում կա Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ: Էվարիստոն Շվեդիա չմեկնեց, և աշխարհն իմացավ 17-ամյա Պելեի մասին ու միևնույն ժամանակ զրկվեց հետևելու հարձակման գծի մեկ այլ հանճարի խաղին: «Բարսելոնայի» այդ քայլը խաչ քաշեց նրա միջազգային կարիերայի վրա. Էվարիստոն այլևս չհրավիրվեց Բրազիլիայի հավաքական:

historiadores dos esportes evaristo de macedo porque nao fui campeao do mundo 2 - «Պելեից տաղանդավորը». «Բարսայի» առաջին բրազիլացին, որը սկանդալով տեղափոխվեց «Ռեալ»

Միաջազգային կարիերայի ֆիասկոյի ցավը բթացնելուն նպաստեցին անձնական կյանքի հաջողոթյունները (1959-ին ծնվեց ֆուտբոլիստի առաջնեկը) և «Ռեալի» հետ սկզբունքային հակամարտությունները: Այո, ներքին առաջնությունում կատալոնացիները 2 տարի անընդմեջ չեմպիոն էին, սակայն Էվարիստոյի երազանքը Չեմպիոնների գավաթն էր: Ոխերիմ մրցակիցները իրար հետ մրցեցին մրցաշարի 1960 թվականի 1/8 եզրափակիչում: Առաջին խաղում գրանցվեց 2-2 հաշիվը: Պատասխանում՝ մրցավարը չեղարկեց «Բարսելոնայի» 4 գոլ, սակայն հաղթանակը ի վերջո կատալոնցիներինն էր: 82-րդ րոպեին Էվարիստոն գլխի հարվածով դարձավ փայլուն գոլի հեղինակ: Գլխով հարվածի դրվագը հավերժացրած լուսանկարն արդեն երկար տարիներ զարդարում է «Կամպ Նոուի» հանդերձարան տանող ճանապարհներից մեկը:

Այդ տարի «Բարսելոնան» հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ էպիկ հակամարտությունում պարտվեց «Բենֆիկային»՝ 2-3: Պորտուգալական թիմի դարպասը, կարծես, կախարդված լիներ: Հանդիպման ամբողջ ընթացքում գնդակը 5 անդամ դիպել էր դարպասաձողերին: Եզրափակիչում պարտվելուց հետո «Կամպ Նոու» ստադիոնն իր տղաներին դիմավորեց չեմպիոնավայել: Ամենից բուռն ծափահարությունների ու գովեստի արժանացավ Էվարիստոն:

Բրազիլացի ֆուտբոլիստը երկրպագուների անվիճելի սիրելին էր, ու այդ սերը փոխադարձ էր: Ակումբում խաղալու տարիներին ակումբի ղեկավարությունը Էվարիստոյին համոզում էր ստանալ Իսպանիայի քաղաքացիություն: Սկզբում դա որակվում էր որպես հարգանքի նշան, սակայն վերջում նրան պարտադրում էին գնալ այդ քայլին՝ «թիմում պետք էր տեղ ազատել այլ լեգեոնականի համար» պատճառաբանությամբ: Բրազիլացուն այնքան զայրացրեց ակումբի անհարգալից վերաբերմունքը, որ նա հրաժարվեց Իտալիայից եկած շահավետ առաջարկներից ու տեղափոխվեց «Ռեալ»: Երկրպագուները ֆուտբոլիստին բացարձակ չմեղադրեցին ու ամբողջ հեյթը «լցրին» ղեկավարության վրա՝ կառավարական շենքը վերածելով դժոխքի, սակայն որևէ բան փոխելն այլևս անհնար էր:

evaristo barcelona e real madrid - «Պելեից տաղանդավորը». «Բարսայի» առաջին բրազիլացին, որը սկանդալով տեղափոխվեց «Ռեալ»

Էվարիստոյի կարիերայի մադրիդյան հատվածը խոստանում էր լինել նույնքան արդյունավետ ու գունագեղ, որքան կատալոնյանը, սակայն ծնկի վնասվածքը ամեն ինչ փչացրեց: Դրան գումարվեց անհաջող վիրահատությունը, ինչի պատճառով նրա վերադարձը սպասվածից ուշ տեղի ունեցավ: 2 մրցաշրջանի ընթացքում Էվարիստոն դաշտ դուրս եկավ ընդամենը 17 անգամ ու խփեց 4 գնդակ: Ներքին առաջնությունում ևս 2 տիտղոս նվաճելուց հետո նա վերադարձավ հարազատ «Ֆլամենգո», որից հետո նա ավարտեց կարիերան 33 տարեկանում:

Խաղակոշիկները մեխից կախելուց հետո Էվարիստոն անցավ մարզչական աշխատանքի: «Ֆլամենգոյի» հետ նա 2 անգամ դարձավ չեմպիոն, իսկ 1985-ին գլխավորեց Բրազիլիայի հավաքականը: Աշխատանքը բեղումնաբեր չստացվեց, քանի որ Էվարիստոն հրաժարվեց թիմ հրավիրել Եվրոպայում խաղացող լեգեոնականներին: Ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով նա հեռացավ հավաքականից ու Բրազիլիայի հետ չմեկնեց ԱԱ-1986-ին: Սակայն Մունդիալը, միևնույնն է, առանց նրա չանցավ. քառամյակի գլխավոր ստուգատեսից առաջ նա գլխավորեց Իրաքի հավաքականը, որտեղ նրան օգնում էր երկրի առաջնորդ Սադամ Հուսեյնի որդին:

C5YTJR9WMAAQ8ln - «Պելեից տաղանդավորը». «Բարսայի» առաջին բրազիլացին, որը սկանդալով տեղափոխվեց «Ռեալ»

Այսօր 87-ամյա Էվարիստո պապը շարունակում է վայելել իր կյանքը. գնում է «Ֆլամենգոյի» տնային խաղերին, հաճախ խաղեր է մեկնաբանում, զբոսնում է թոռների հետ ու հիշում իր հիանալի կարիերան «Բարսելոնայում». «կապտանռնագույն» մարզաշապիկով Էվարիստոն խաղաց 5 մրցաշրջան ու 151 խաղում խփեց 101 գնդակ (պատմության մեջ երկրորդ ցուցանիշը լեգենդար Ռիվալդոյից հետո): Այդ ցուցանիշը կարող էր անհամեմատ ավելի մեծ լինել, եթե չլիներ «Բարսելոնայի» ղեկավարության ապիկար ու եսակենտրոն քաղաքականությունը:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԿատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բուֆոնը կարիերան կարող է շարունակել իսպանական գրանդում

«Բարսելոնան» չհաղթեց «Լևանտեին»՝ ունենալով 2 գնդակի առավելություն (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Լևանտեի» դեմ խաղում

«Ես ձեզ կբերեմ տիտղոսներ կամ սնանկություն». Պատմության ամենաանսպասելի տրանսֆերները

Աղբյուր. Հայտնի է՝ որտեղ կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

Լապորտան հանդիպել է Մեսիի հոր հետ․ հայտնի են մանրամասները

«Կար հավանականություն այդ ակումբին միանալու»․ Լաուտարո Մարտինես

Բեյլի գործակալը խոսել է խաղացողի «Ռեալ» վերադառնալու հավանականության մասին

Մենդիի համար մրցաշրջանն ավարտված է

«Ռոման» որոշել է օգտվել իր լավագույն ռմբարկուի տրանսֆերը գնելու հնարավորությունից

Ինիեստան ծննդյան օրը նոր պայմանագիր է ստորագրել

Հայտնի է՝ ով է դառնալու և երբ է հայտարարվելու «Բարսելոնայի» առաջին տրանսֆերի մասին

Աղբյուր. ՈՒԵՖԱ-ն փոփոխություններ է կատարել Չեմպիոնների լիգայի տարբերանշանի վրա

Արագ վերադարձ ծնոտի կոտրվածքից հետո. «Բարսելոնայի» հայտացուցակը

ՉԼ եզրափակիչը կարող է կայանալ Ստամբուլում մեկ այլ տարի

Կարվախալ. «Ինչպիսի խայտառակություն»