-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Ռեալի» նախկին կենտրոնական պաշտպան Պեպեն պատմել է այն խոստման մասին, որ իրեն տվել է թիմի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:
«Բլանկոսներն» իտալացի մասնագետի գլխավորությամբ առաջին իսկ՝ 2013/14թթ․ մրցաշրջանում դարձել են Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Մադրիդյան թիմն Անչելոտիի օրոք Իսպանիայի չեմպիոնի կոչումը չի նվաճել:
«Անչելոտիի հետ առաջին շփումը տեղի ունեցավ հեռախոսով, և նա շատ ազնիվ էր: Անչելոտին ասաց․ «Լսի՛ր, Պեպե՛, կազմում ունեմ Ռամոսին, ունեմ Վարանին, որը շատ որակներ ունի, և ունեմ քեզ: Արդեն կարող եմ ասել քեզ, որ դու առաջին ընտրությունը չես»:
Ես պատասխանեցի․ «Լա՛վ, միստե՛ր, իսկ ի՞նչ է Ձեզ պետք: Դուք ուզում եք, որ ես հեռանա՞մ»: Նա ասաց․ «Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ես ցանկանում եմ, որ դու մնաս, բայց նաև ուզում եմ իմանաս՝ առաջին ընտրությունը չես»: Այդ ժամանակ ասացի․ «Ընդունում եմ: Բայց տալի՞ս եք ինձ հնարավորություն պայքարելու իմ տեղի համար՝ հավասար պայմաններում և առանց նախընտրությունների»: Անչելոտին պատասխանեց․ «Դա հենց այն է, ինչ հուսով էի լսել քեզնից»:
Վերջում ասաց․ «Մենք չեմպիոններ կլինենք»: Մենք այդպիսին էլ դարձանք»,- Պեպեի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Պորտուգալացի պաշտպանը ներկայումս հանդես է գալիս «Պորտուում», իսկ Անչելոտին «Էվերթոնի» գլխավոր մարզիչն է:
Անչելոտի. «Նա փոխեց իմ պատկերացումը ֆուտբոլի մասին»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո