Պերես. «Սուպերլիգան փակ մրցաշար չէ, 5 թիմ կարող է լավագույնների հետ խաղալու իրավունք նվաճել» - VNews
Բաժիններ

Պերես. «Սուպերլիգան փակ մրցաշար չէ, 5 թիմ կարող է լավագույնների հետ խաղալու իրավունք նվաճել»

florentino perez 1 - Պերես. «Սուպերլիգան փակ մրցաշար չէ, 5 թիմ կարող է լավագույնների հետ խաղալու իրավունք նվաճել»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հարցազրույց է տվել El Chiringuito TV-ին, որի ժամանակ անդրադարձել է Սուպերլիգայի ստեղծմանը:

«Սուպերլիգան փակ մրցաշար չէ, ով հակառակն է ասում, ստում է: Լինելու է 15 հիմնադիր ակումբ, իսկ մյուս 5 տեղը խաղարկվելու է մարզական սկզբունքով: Ով կնվաճի ուղեգիրը, նա էլ աշխարհի լավագույն թիմերի հետ խաղալու իրավունք կստանա:

«Բավարիային» ու ՊՍԺ-ին դեռ առաջարկ չենք կատարել: Եթե նրանք հրաժարվեն միանալ Սուպերլիգային, դա ոչինչ չի փոխի:

Մենք շուտով սկսելու ենք ՈւԵՖԱ-ի հետ բանակցել համագործակցության շուրջ, ըստ որի Սուպերլիգան կդառնա բուրգի գագաթը: Մենք այդպես ուզում ենք փրկել ֆուտբոլը: Եթե համաձայնության չհասնենք ՈւԵՖԱ-ի հետ, միևնույն է չենք նահանջի: Եթե նրանք ուզում են մինչև 2024 թվականը սպասել Չեմպիոնների լիգայում բարեփոխումներ կատարելու համար, ապա դա նրանց խնդիրն է: 2024 թվականից գործող Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափն ինչ-որ աբսուրդային բան է: Ես այդպես էլ այն չհասկացա:

Չեմպիոնների լիգայի կիսաեզարափակիչ հասած թիմերը չեն կարող հեռացվել ընթացիկ խաղարկությունից: Դա անհնար է, որովհետև օրենքը պաշտպանում է մեզ:

Մենք ոչ ոքի չենք սպասելու, որովհետև մեզ անհրաժեշտ է Սուպերլիգան: Այդ մրցաշարն իմ անձնական ցանկությունը չէ, ես «Ռեալի» սեփականատերը չեմ, այլ նախագահը: Ակումբը պատկանում է նրա անդամներին: Ես միայն ցանկանում եմ փրկել ֆուտբոլը: Հնարավոր ամեն ինչ կանենք, որ արդեն այս տարի մեկնարկի Սուպերլիգայի առաջին խաղարկությունը»,- ասել է իսպանացին:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալի» ֆուտբոլիստները կարծում են՝ Զիդանը կհեռանա

Նույն երկրի թիմերի եզրափակիչները ՉԼ-ում․ Դիտարժանության պակա՞ս, թե՞ անսահման դրամա․ ինչ է եղել նախկինում

Ֆուտբոլը կրկին փոխվելու է. համակարգը հաղթեց անհատներին

«Ռեալը» որոշում է կայացրել Ազարի ապագայի վերաբերյալ

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացման վայրը կարող է փոխվել

Հայտնի է՝ ինչ պատիժ է նախատեսում ՈւԵՖԱ-ն Սուպերլիգայից դուրս չեկած ակումբներին

Ազարի նկարը «Չելսիի» խաղից հետո, ինչը նյարդայնացրել է «Ռեալի» երկրպագուներին

«Չելսին» հաղթեց «Ռեալին» ու դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ (տեսանյութ)

«Չելսին» երկրորդ գնդակն է ուղարկում «Ռեալի» դարպասը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Չելսին» հաղթում է «Ռեալին» (տեսանյութ)

Վերներն առաջ է մղում «Չելսիին» «Ռեալի» դեմ խաղում՝ 1-0 (տեսանյութ)

«Պատմությունը հենց մենք ենք». 5 կետ, որոնցով Գվարդիոլան «Սիթիին» հասցրեց ՉԼ եզրափակիչ

«Չելսի» – «Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր

Գվարդիոլան «Սիթիի» հաղթանակը նվիրել է թիմի նախկին ֆուտբոլիստներին

Մահրեզ. «ՊՍԺ-ի ֆուտբոլիստները նյարդայնացած էին ու մեզ անդադար հարվածում էին»

«Մրցավարն այնպիսի բան ասաց, որը եթե ես կրկնեի, ինձ կորակզրկեին 10 խաղով». Վերատի