Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պերեսը ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» ֆուտբոլիստին

wire 493931 1493640858 869 634x461 - Պերեսը ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է ընթացիկ մրցաշրջանից հետո ձեռք բերել «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Դելե Ալիին:

Իսպանական մամուլի տեղեկությամբ, Պերեսը ցանկանում է վերակազմավորել «արքայական» ակումբը և թիմ հրավիրել բացառապես երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստների:

Մադրիդյան ակումբը մտադիր է ձեռք բերել հիմնական դարպասապահի, պաշտպանի, հարձակվողական ոճի կիսապաշտպանի և հարձակվողի: Իսպանական մամուլը պնդում է, որ «Ռեալն» արդեն համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ: Որպես հարձակվողներ դիտարկվում են «Մոնակոյի» երիտասարդ խաղացող Կիլիան Մբապեն և «Յուվենտուսի» արգենտինացի ֆուտբոլիստ Պաուլո Դիբալան: Կիսապաշտպանի հիմնական թեկնածուն Դելե Ալին է, որը լիովին համապատասխանում է Պերեսի պահանջներին:

Սակայն «Տոտենհեմը» չի պատրաստվում հեշտությամբ հրաժարվել իր ֆուտբոլիստից: Անգլիական ակումբը «Ռեալից» կպահանջի  86 մլն. ֆունտից ոչ պակաս, ինչպես արեց Գարեթ Բեյլի դեպքում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ալին 6-ամյա պայմանագիր է կնքել «Տոտենհեմի» հետ և ակումբը չի վաճառի նրան մինչև ֆուտբոլիստն ինքը չցանկանա տեղափոխվել:


    • Ընթերցեք նաև

Վարան. «Ես «Ոսկե գնդակը» նվաճելու բոլոր փաստարկները ունեմ»

Ֆլորենտինո Պերեսը վստահ է, որ «Ռեալը» կշարունակի հաղթարշավը առանց Ռոնալդուի

Ալվարո Օդրիոսոլայի խաղային համարը «Ռեալում»

Անհավանական թռիչք. Թոփ-20 ֆուտբոլիստ, որոնց տրանսֆերային արժեքը շատ է բարձրացել

Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի «Ռեալի» դեմ խաղին

«Լիվերպուլը» ռեկորդային գումար է առաջարկում բրազիլացի դարպասապահի համար

Նեյմարը Մեսիի շողքից դուրս եկավ և հայտնվեց Մբապեի շողքում. Օմար Մոմանիի անդրադարձը

«Ռեալը» համաձայնության է հասել «Չելսիի» հետ

RMC. Էդեն Ազարն ամեն ինչ անելու է երազանքն իրականացնելու համար

«Յուվենտուսում» բացահայտում են՝ երբ առաջացավ Ռոնալդուին հրավիրելու միտքը

Մոուրինյոն ստիպված է հրաժարվել իր երազանքի տրանսֆերից

«Ջիո՜ւվե, Ջիո՜ւվե…». Ինչպե՞ս և ինչո՞ւ Ռոնալդուն տեղափոխվեց «Յուվենտուս»

«Օրհնված». Այսպես է Ռոնալդուն վերնագրել «Ալիանց Սթեդիումում» ընտանիքի հետ արած լուսանկարը

Ռաուլը հաջողություն է մաղթել Կրիշտիանու Ռոնալդուին

Կիլիան Մբապեն իր պարգևավճարը նվիրաբերել է բարեգործական հիմնադրամին

Կրիշտիանու Ռոնալդուի կարիերան Մադրիդի «Ռեալի» հետ թվերով (տեսանյութ)