Պերեսի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը. ինչո՞ւ ստեղծվեց Եվրոպական Սուպերլիգան - VNews
Բաժիններ

Պերեսի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը. ինչո՞ւ ստեղծվեց Եվրոպական Սուպերլիգան

1618785892 571205 1618786097 noticia normal - Պերեսի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը. ինչո՞ւ ստեղծվեց Եվրոպական Սուպերլիգան

Քնեցինք, արթնացանք՝ աշխարհն այլևս այն չէ: Բառի ամենաուղիղ իմաստով «բոլորը աչքերը փակում են, մաֆիան պարզում է զենքերը»: Ֆլորենտինո Պերեսի նախագահությամբ ստեղծվեց Եվրոպական Սուպերլիգան: Մրցաշար, որի մասին խոսում էին շատերը, արդեն իրողություն է: Ստորև կփորձենք հասկանալ՝ ինչ է իրենից ներկայացնում այդ մրցաշարը, ու՞մ է ձեռնտու, ու՞մ փողերով է լինելու, ովքե՞ր են լինելու մասնակիցները և այն:

Ո՞վ է նախաձեռնողը

rue1c06e9bba2 - Պերեսի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը. ինչո՞ւ ստեղծվեց Եվրոպական Սուպերլիգան

Մրցաշարի ղեկավարի աթոռը զբաղեցնելու է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Փորձառու գործարարին այդ հարցում օգնելու են «Յուվեի» գլխին կանգնած Անդրեա Անյելին ու «Յունայթեդի» ներկայացուցիչ Ջոել Գլեյզերը: Լա լիգայի նախագահ Խաբիեր Տեբասն ասել է, որ Պերեսի ջրաղացին ջուր է լցրել անգամ «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոզեպ Բարտոմեուն:

«Իմ կարծիքով, Պերեսն է Բարտոմեուին ասել՝ ինչ անել: Այդ Սուպերլիգայի ստեղծումը միշտ էլ եղել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի նպատակը: Նա երկար տարիներ աշխատել է այդ գաղափարի վրա: Ավելի վաղ «Բարսելոնան» ուներ իր դիրքորոշումն ու հարաբերությունները Լա Լիգայի, ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի հետ, սակայն վերջին 3 տարում նրանք կրկնում էին, ինչ «Ռեալն»ն էր անում»:

Սուպերլիգան արդեն ունի 12 մասնակից՝ «Միլան», «Արսենալ», «Ատլետիկո Մադրիդ», «Չելսի», «Բարսելոնա», «Ինտեր», «Յուվենտուս», «Լիվերպուլ», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ռեալ Մադրիդ» ու «Տոտենհեմ»: Եվս 3 թիմի անուն հայտնի կդառնա առաջիկայում:

Հայտնի է այն 3 ակումբը, որոնք մոտ են Սուպերլիգային միանալուն

Ովքե՞ր են հրաժարվել

rue553cfada93 - Պերեսի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը. ինչո՞ւ ստեղծվեց Եվրոպական Սուպերլիգան

Այս պահի դրությամբ մրցաշարին մասնակցելու առաջարկից հրաժարվել են բոլոր գերմանական ակումբներն ու ՊՍԺ-ն: The Athletic-ն ու the New York Times-ը գրում են, որ Բունդեսլիգայի ներկայացուցիչները չեն ցանկանում հրաժարվել տարիներ շարունակ ձևավորված ու արմատացած մեխանիզմից (ով էլ կասկածեր):

ՊՍԺ-ի հարցում ամեն ինչ ավելի բարդ է: Գուցե ցանկացած այլ պարագայում ՊՍԺ-ն լիներ առաջամարտիկներից մեկը, սակայն փարիզեցիների ղեկավար Նասըր Ալ-Հելայֆին ՈւԵՖԱ-ի տնօրենների խորհրդի անդամ է, ինչպես նաև beIN Media Group կատարական հեռարձակող ընկերության նախագահը, որն արդեն տասնյակ միլիոնավոր եվրոների ներդրում է արել Չեմպիոնների լիգայի հեռարձակման համար:

Ի՞նչ փողեր են «պտտվում»

rueb510b6164d - Պերեսի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը. ինչո՞ւ ստեղծվեց Եվրոպական Սուպերլիգան

Արդեն հայտնի է, որ մրցաշարի գլխավոր հովանավորը JP Morgan բանկ-հսկան է, որը պատրաստ է հսկայական ներդրումներ անել: Արդեն հիմա քննարկվում է 4,6 մլրդ ֆունտ գումարը: Բանկի ներկայացուցիչները կուլիսային զրույցներում վստահ են, որ այդ ներդրումների գումարը հնարավոր կլինի վերադարձնել հեռարձակումների իրավունքներից ստացված վաճառքից:

Սուպերլիգան ունի նաև այլ հովանավորներ: Key Capital Partners ընկերությունն այսօր զբաղվում է ստարտփերի ու նոր նախագծերի հովանավորությամբ ու իր ոլորտում առաջատարներից է: Իհարկե, ընկերությունն իր գումարներով օգնել չի կարող, սակայն գովազդի շնորհիվ կարող է ներգրավվել նոր, ավելի մեծ հովանավորների:

Հեռարձակման հարցում արդեն կան հայտարարություններ ու հերքումներ: Corriere dello Sport-ը գում է, որ DAZN  ընկերությունը պատրաստ է վճարել 3,5 մլրդ եվրո մրցաշարի հեռարձակման իրավունքները գնելու համար: Սակայն Reuters-ը գրում է, որ ընկերությունն արդեն հերքել է այդ լուրը:

15 հիմնական ակումբները կստանան 3,1 մլրդ ֆունտ զարգանալու համար: Տարբեր վարկածներով՝ գումարների միջին հաշվարկը տատանվում է 89-ից 310 մլն ֆունտի միջև: Այդ գումարները թիմերը կկարողանան ծախսել ստադիոնների, մարզաբազաների կառուցման, ինչպես նաև COVID-19-ի պատճառով առաջացած ֆինանսական բացերը լրացնելու համար:

Ի՞նչ ձևաչափով

rue080db60fff - Պերեսի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը. ինչո՞ւ ստեղծվեց Եվրոպական Սուպերլիգան

Մրցաշարի ստեղծողների գաղափարով, Սուպերլիգային պետք է մասնակցի 20 ակումբ, որոնք պետք է բաժանվեն 2-ական խմբի, յուրաքանչյուրում՝ 10 ակումբ: Խմբային փուլում ամեն մեկը մեկի հետ խաղում է առնվազն 1-ական անգամ: Այսինքն՝ յուրաքանչյուր թիմ երաշխավորված կանցկացնի 18 հանդիպում (ՉԼ նոր ֆորմատով՝ միայն 10): Մրցաշարի սկիզբը նշված է օգոստոսը:

Հանդիպումները տեղի են ունենալու շաբաթվա ընթացքում՝ Չեմպիոնների լիգայի փոխարեն: Դա Սուպերլիգայի մասնակից ակումբներին թույլ կտա մասնակցել ներքին առաջնությանը (եթե, իհարկե, ՈւԵՖԱ-ն այդ թիմերին չորակազրկի): Խմբից դուրս են գալիս լավագույն 3 թիմերը: 4-5 տեղերը զբաղեցրածներն անցկացնում են անցումային խաղեր: Քառորդ եզրափակիչներն ու կիսաեզրափակիչները կլինեն երկխաղյա, եզրափակիչը կլինի մեկ խաղով ու տեղի կունենա չեզոք ստադիոնում:

Ինչո՞ւ հիմա

rue0cd07161f2 - Պերեսի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը. ինչո՞ւ ստեղծվեց Եվրոպական Սուպերլիգան

Չեմպիոնների լիգայի նոր ֆորմատը պետք է հաստատվեր մարտի վերջին, սակայն նախապես նշված օրը ՈւԵՖԱ-ի և Եվրոպական ակումբների ասոցիացիաների (ԵԱԱ) ներկայացուցիչները համաձայնության գալ չկարողացան: ՈւԵՖԱ-ի կոմիտեի հերթական նիստի օրը ԵԱԱ ներկայացուցիչները հայտարարեցին, որ վերջնական որոշումը դեռ կայացված չէ և «հեռու է համաձայնության հասնելուց»:

Ակումբների ներկայացուցիչները հոգնել են ՈւԵՖԱ-ի տոտալ ֆինանսական վերահսկողությունից և ցանկանում են ավելի մեծ մասնակցություն ունենալ հեռարձակումներից ու հովանավորներից եկած գումարի բաշխման ու ստացման հարցում: Նույն the Athletic-ը գրում է, որ ՈւԵՖԱ-ն համաձայնել է որոշ զիջումների գնալ, սակայն պահանջել է վերջնական խոսքի վետո ու երաշխավորված եկամուտ:

Ի՞նչ սպառնալիքներ կան

rue378c7a6b39 - Պերեսի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը. ինչո՞ւ ստեղծվեց Եվրոպական Սուպերլիգան

ՈւԵՖԱ-ն, իսպանական, անգլիական ու իտալական ֆեդերացիաներն ու լիգաները ներկայացրել են համատեղ հայտարարություն, որտեղ Սուպերլիգային միացած ակումբներին սպառնում են լուրջ պատժամիջոցներով:

«Պաշտոնական բոլոր մարմինները, որոնք կապ ունեն ՈւԵՖԱ-ի հետ, ինչպես նաև ՖԻՖԱ-ն լինելու են հաստատական ու գործի են դնելու ամեն ինչ այս ցինիկ նախագիծը կյանքի չկոչելու համար: Մենք կդիտարկենք բոլոր լծակները, որոնք մեզ թույլ կտան կանխել նախագծի անցկացումը դատական ու սպորտային մակարդակով»:

Տվյալ մրցաշարին մասնակցելու առաջարկն ընդունած ակումբները կզրկվեն եվրոպական ու միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից, իսկ այդ թիմերի ֆուտբոլիստներն այլևս չեն կարողանա ներկայացնել իրենց ազգային հավաքականները», – ասված է հայտարարության մեջ:

Sky Sport-ի հայթայթած տեղեկություններով ՈւԵՖԱ-ն պատրաստ է որակազրկել յուրաքանչյուր թիմի կամ ֆուտբլիստի, որը կմասնակցի Սուպերլիգային: Եվրոպական ֆուտբոլային գլխավոր կառույցը հայց կներկայացնի ակումբների դեմ՝ յուրաքանչյուրից 50-60 մլրդ եվրո փոխհատուցում ստանալու ակնկալիքով:

Սուպերլիգայի ակումբները կդիմեն դատարան՝ խանգարելու ՖԻՖԱ-ին ու ՈւԵՖԱ-ին խոչընդոտել մրցաշարի մեկնարկին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացման վայրը կարող է փոխվել

«Ռոմայի» հայտացուցակը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում

Հայտնի է «Բարսելոնա» – «Ատլետիկո» խաղի մրցավարը

«Ռոմայի» ավագը հնարավոր է տեղափոխվի անգլիական գրանդ

Ընթրիքից հետո «Բարսելոնայի» խաղացողները հավելյալ թեստավորում են անցել․ պատասխանները հայտնի են

Հայտնի է՝ ինչ պատիժ է նախատեսում ՈւԵՖԱ-ն Սուպերլիգայից դուրս չեկած ակումբներին

Կլոպի գործակալը կարևոր հայտարարություն է արել նրա ապագայի վերաբերյալ

Ազարի նկարը «Չելսիի» խաղից հետո, ինչը նյարդայնացրել է «Ռեալի» երկրպագուներին

«Չելսին» հաղթեց «Ռեալին» ու դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ (տեսանյութ)

«Չելսին» երկրորդ գնդակն է ուղարկում «Ռեալի» դարպասը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Չելսին» հաղթում է «Ռեալին» (տեսանյութ)

Վերներն առաջ է մղում «Չելսիին» «Ռեալի» դեմ խաղում՝ 1-0 (տեսանյութ)

«Պատմությունը հենց մենք ենք». 5 կետ, որոնցով Գվարդիոլան «Սիթիին» հասցրեց ՉԼ եզրափակիչ

«Չելսի» – «Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» հետաձգված խաղի ժամանակացույցը

Մերժվեց. Կումանը բաց կթողնի «Ատլետիկոյի» դեմ խաղը