Պերեսի սկանդալային ձայնագրության նոր մանրամասներ - VNews
Բաժիններ

Պերեսի սկանդալային ձայնագրության նոր մանրամասներ

perez casillas raul - Պերեսի սկանդալային ձայնագրության նոր մանրամասներ

Այսօր El Confidencial-ը հրապարակել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի վիրավորական խոսքերը թիմի լեգենդներ Ռաուլի և Իկեր Կասիլյասի մասին, որոնք նա ասել է 2006 թվականին:

Ավելի վաղ ներկայացրել էինք իսպանացու խոսքերից հատված, որում նա Ռաուլին ու Կասիլյասին անվանում է «Ռեալի» ամենակեղծավոր ֆուտբոլիստներ:

«Ռաուլը վատ մարդ է: Նա կարծում է, որ Մադրիդի «Ռեալը» նրան է պատկանում և ակումբի բոլոր հաջողություններն իրեն է վերագրում: Նա շատ բաներում է մեղավոր: Մեղավոր է նաև Խինեսը (Խինես Կարվախալը՝ «Ռաուլի» գործակալ-խմբ.): Ռաուլն առաջին մարդն է, ում պատճառով ակումբը հայտնվեց այս իրավիճակում: Ես նրա պատճառով հեռացա, բացասական մարդ է: Նա ամեն ինչ այնպես է անում, որ հետո մարդիկ ասեն. «Մադրիդն» է վատը, այլ ոչ թե Ռաուլը»: Ես ոչինչ չեմ կարող դրա դեմ անել, ժամանակ չունեմ, այդ ամենը շտկել: Նա քանդում է ակումբը:

Ռաուլը մարդ է, որը խնդիրներ ունի ընտանիքում: Չգիտեմ նա ամուսնալուծվում է, թե ոչ,, բայց ինձ թվում է՝ նա վատ է վերաբվերվում կանանց: Նա մշտապես տխուր դեմքով է քայլում, չնայած նրան, որ ակումբը նրան տարեկան 2 միլիարդ պեսետ է վճարում: Մենք ոչինչ չենք վաստակում, և որպեսզի վճարենք նրա պայմանագիրը, ստիպված ենք գովազդային նոր համաձայնություններ փնտրել:

Բեքհեմը շատ լավ ու խելացի տղա է: Նա տարեկան 30 մլն եվրո է վաստակում: Այդքան է ստանում նաև Ռոնալդոն: Զիդանը ստանում է 25 մլն: Կա նաև Ռաուլը, որը ոչինչ չի բերում ակումբին, նրա անունով խաղաշապիկները չեն վաճառվում: Նույնիսկ մամուլին նա հետաքրքիր չէ:

Կասիլյասը խեղճ տղա է: Նա այնքան ցածրահասակ է, որ երևի այդ պատճառով վատ է տեսնում, թե ինչ է կատարվում խաղադաշտում: Նրա տրամադրությունից միշտ կարելի է հասկանալ, թե ինչպես են դասավորվում ընկերուհու հետ հարաբերությունները: Նա կարծես փոքրիկ տիկնիկ լինի, փոքրիկ երեխա»,- ասել է Պերեսը:

Հավելենք, որ ձայնագրության հրապարակումից հետո Պերեսն հայտարարել է, որ իր խոսքերը հանվել են ենթատեքստից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ինչպես «Ռեալի» աստղից դառնալ ոչինչ 7 տարում. Խամեսի կործանման պատճառները

Պերեսը «Ռեալի» երկրպագուին ասել է, որ Մբապեն հաջորդ տարի մադրիդյան ակումբ կտեղափոխվի (տեսանյութ)

Անչելոտի․ «Մեր բախտը բերել է, որ Կուրտուայի պես դարպասապահի ունենք»

Գոլազուրկ ոչ-ոքի՝ «Ռեալ» – «Վիլյառեալ» խաղում

«Ռեալի» մեկնարկային կազմը «Վիլյառեալի» դեմ խաղում

«Ռեալի» հայտացուցակը «Վիլյառեալի» դեմ խաղի համար

Անչելոտի. «Բարսելոնայի» խնդիրներն ինձ չեն երջանկացնում»

«Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի իր կիսապաշտպանին

Ռոնալդոն կողմ է Սուպերլիգայի գաղափարին

Կառլո Անչելոտին ասել է՝ երբ խաղալու հնարավորություն կստանա Լուկա Յովիչը

Բենզեման Լա լիգայի 6 խաղում 15 արդյունավետ գործողություն է կատարել

«Ռեալի» ամենաարդյունավետ մեկնարկը Լա լիգայում վերջին 34 տարիներին

Ուրիշի կյանքով ապրողը. ինչու և ինչպես է Ա սերիայի աստղը 6 տարի խաղացել կեղծ անունով

Ասենսիոյի հեթ-տրիկն ու Բենզեմայի դուբլը նպաստեց «Ռեալի» ջախջախիչ հաշվով հաղթանակին (տեսանյութ)

Յովիչը կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Ռեալի» մեկնարկային կազմը