Պերեսը խոսել է Մեսիի ապագայի ու Ռոնալդուի հավանական վերադարձի մասին - VNews
Բաժիններ

Պերեսը խոսել է Մեսիի ապագայի ու Ռոնալդուի հավանական վերադարձի մասին

EovzAudXIAcrh 4 - Պերեսը խոսել է Մեսիի ապագայի ու Ռոնալդուի հավանական վերադարձի մասին

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը El Chiringuito TV-ի հետ հարցազրույցում անդրադարձել է նույնիսկ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսիի ապագային։ «Արքայական ակումբի» նախագահը նաև բացառել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն կվերադառնա «Ռեալ»։

«Ես ուզում եմ, որ Մեսին մնա «Բարսելոնայում»։ Բայց ես գաղափար չունեմ՝ կշարունակի նա («Բարսելոնայում»/խմբ․), թե ոչ։ Եթե չլիներ «Ռեալի» ու «Բարսելոնայի» ֆենոմենը, այն անհրաժեշտ կլիներ ստեղծել։

Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա «Ռեալ»։ Իմաստ չկա։ Նա պայմանագիր ունի «Յուվենտուսի» հետ»,-ասել է Պերեսը։

Պերես. «Սուպերլիգան փակ մրցաշար չէ, 5 թիմ կարող է լավագույնների հետ խաղալու իրավունք նվաճել»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: