Պերեսը ցանկանում է դատի տալ ՈՒԵՖԱ-ին - VNews
Բաժիններ

Պերեսը ցանկանում է դատի տալ ՈՒԵՖԱ-ին

ցանկանում է դատի տալ ՈՒԵՖԱ ին - Պերեսը ցանկանում է դատի տալ ՈՒԵՖԱ-ին

Եվրոպական Սուպերլիգայի ու Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է դատական հայց ներկայացնել ՈՒԵՖԱ-ի դեմ Սուպերլիգայի ձախողումից հետո՝ հաղորդում է Corriere della Sera-ն:

Հիշեցնենք, որ Սուպերլիգային իրենց մասնակցությունը հաստատել էին եվրոպական 12 գրանդ ակումբներ(«Միլան», «Արսենալ», «Ատլետիկո», «Չելսի», «Բարսելոնա», «Յուվենտուս» «Ինտեր», «Լիվերպուլ», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ռեալ» և «Տոտենհեմ»-խմբ.): Այդուհանդերձ, մրցաշարի վերաբերյալ մի շարք բացասական կարծիքներից, այդ թվում՝ ՈՒԵՖԱ-ից ստացած սպառնալիքներից հետո մեծ թվով ակումբներ մրցաշարի մասնակցությունից հրաժարվելու պաշտոնական հայտարարություն են արել:

Աղբյուրի համաձայն՝ չնայած նրան, որ մեծ թվով ակումբներ հրաժարվել են մասնակցել մրցաշարին, Սուպերլիգան շարունակում է գոյություն ունենալ իրավաբանական կարգավիճակով:

Ֆլորենտինո Պերեսը հավատացած է, որ ՈՒԵՖԱ-ն իր քայլերով խախտում է հակամենաշնորհային կանոնները: Մադրիդի «Ռեալի» նախագահը վստահ է, որ ՈՒԵՖԱ-ն եվրոպական բոլոր մրցաշարերի կազմակերպիչը լինելու իրավունք չունի, և մտադիր է դիմել դատարան:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալը» հաստատեց՝ Ռամոսը հեռանում է

Ռամոսը վաղը կհայտնի, որ հեռանում է «Ռեալից»

Հայերի նոր շանսը. Ինչ մրցաշար է Կոնֆերենցիաների լիգան և ինչ հնարավորություններ կընձեռի

«Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» կմասնակցեն ՉԼ-ի հաջորդ խաղարկությանը

«Ռեալը» մտադիր է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողին

Վարանը որոշում է կայացրել

Ռամոսն ու Պերեսը հանդիպել են․ հայտնի է՝ ինչ են քննարկել

Խամեսը՝ «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին

Բենզեմա. «Պատրաստ եմ 100 տոկոսով»

Մբապե. «Պիտի ճիշտ որոշում կայացնեմ, իսկ դա դժվար է»

Ռամոսը, հնարավոր է, հեռանա «Ռեալից», բայց ոչ Իսպանիայից. 2 տարվա առաջարկ

Անչելոտին որոշում է կայացրել Մարսելոյի ապագայի վերաբերյալ

«Ռեալն» իր պաշտպանին հայտնել է, որ նա Անչելոտիի ծրագրերում տեղ չունի

ՈՒԵՖԱ-ն կասեցրել է «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» դեմ վարույթը

Ռամոսը փոխել է որոշումը․ նա պատրաստ է մնալ «Ռեալում»

«Ռեալն» իր տնային խաղերը կանցկացնի «Ատլետիկոյի» մարզադաշտում