Պերիշիչն ավարտեց ելույթները «Բավարիայում» և վերադարձավ Իտալիա - VNews
Բաժիններ

Պերիշիչն ավարտեց ելույթները «Բավարիայում» և վերադարձավ Իտալիա

«Բավարիան» հայտարարել է հարձակողական ոճի կիսապաշտպան Իվան Պերիշիչի՝ ակումբից հեռանալու մասին: Խորվաթ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանը մյունխենյան ակումբում վարձավճարով անցկացնելուց հետո վերադարձել է «Ինտեր», որի հետ գործող պայմանագիր ունի մինչև 2022 թվականի ամառ: Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը, ըստ շշուկների, ցանկացել է գնել խաղացողի ամբողջական տրանսֆերը, սակայն «Ինտերի» պահանջները չափազանցեցված է համարել:

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է 31-ամյա ֆուտբոլիստի հեռանալու փաստը․ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իվանին նրա խաղի և թրեբլ ձևակերպելու հարցում ներդրած ավանդի համար: Մեզ շատ էր դուր գալիս նրա հետ աշխատելը: Հատկապես Չեմպիոնների լիգայի՝ Լիսաբոնում կայացած եզրափակիչ հատվածում հնարավոր եղավ համոզվել՝ որքան լավ ֆուտբոլիստ է Իվանը»:

Պերիշիչը «Բավարիայի» կազմում անցկացրել է 35 հանդիպում, խփել 8 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում: Նա գերմանական գրանդի ֆուտբոլիստի կարգավիճակում դարձել է երկրի չեմպիոն, գավաթակիր, ինչպես նաև նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:

Պաշտոնական. «Ինտերը» գնեց «Ռոմայի» ֆուտբոլիստին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բավարիա» – «Ատլետիկո» հանդիպումը կարող է հետաձգվել

Կոնտե․ «Տարօրինակ է, որ ինչ-որ մեկը նրանց չի համարում ՉԼ հաղթողի ֆավորիտներ»

Էմերի. «Մբապեն ցանկանում էր տեղափոխվել «Ռեալ» դեռ 2018-ին»

Տրանսֆերային կլասիկո. «Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն «Մանչեսթեր Յունայթեդի» աստղի համար

«Բավարիան» հաղթեց, Լևանդովսկին ու Մյուլերը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Միլանյան դերբիում «Միլանն» ուժեղ էր, «Լացիոն» պարտվեց խոշոր հաշվով (տեսանյութ)

Պաշտոնական․ Ուելսի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց «Տոտենհեմ»

«Բորուսիան» որոշում է ընդունել Հալանդի տրանսֆերի հարցով

«Բարսելոնան» համաձայնության է հասել Դեպայի տրանսֆերի շուրջ

«Բարսելոնայի» նախագահի թեկնածուն արդեն որոշել է՝ ում է գնելու ընտրվելուց հետո

Պատմության ամենաթանկ տրանսֆե՞րը. «Յուվենտուսն» առաջարկ կանի Մբապեի համար

«Բավարիան» Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակիչում է (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի նորեկների խորհրդանշական հավաքականը՝ ըստ WhoScored-ի

Մայորալ. «Զիդանը ցանկանում էր, որ ես մնայի»

«Չելսին» մտադիր է հերթական սուպերաստղին գնել

Ո՞վ է լինելու «Ռեալի» հաջորդ առաջատարը. Զիդանը երկընտրանքի առաջ է