Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Բավարիայի» ղեկավար խորհրդի նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն պատմել է, թե ինչպես են 2008 թվականին հնարավորություն ունեցել թիմի գլխավոր մարզիչ նշանակել Յուրգեն Կլոպին:
«Մասնակի ես եմ մեղավոր, որ մենք գլխավոր մարզիչ նշանակեցինք Յուրգեն Կլինսմանին: Ցավոք, այդ քայլը դրական արդյունք չտվեց: Ցավում եմ, որովհետև դա մեր լավագույն որոշումներից չէր:
Ուլի Հյոնեսն այն ժամանակ բանակցում էր Յուրգեն Կլոպի հետ: Մենք պետք է արագ ընտրություն կատարեինք, և կանգ առանք Կլինսմանի թեկնածության վրա»,- գերմանացու խոսքերն է մեջբերում ZDF Sport-ը:
«Բավարիայից» մերժում ստանալուց հետո Կլոպը 2008 թվականին գլխավորել է Դորտմունդի «Բորուսիան»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո