Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող փոխչեմպիոն «Նոայի» մամուլի ծառայությունը գրում է․ ««Նոա»-ի նորեկ, հարձակողական ոճի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի առաջին հարցազրույցը ակումբի մամուլի ծառայությանը:
– Բարի գալուստ «Նոա», Պետրո՛ս: Ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիր հենց այս ակումբում:
– Շնորհակալություն: Ղազախական «Տոբոլ»-ի հետ պայմանագրիս ժամկետի ավարտից հետո ունեի առաջարկներ թե՛ արտասահմանից, թե՛ հայկական ակումբներից: Դրսում չստացվեց, որոշ բաներ սպասելու պատճառով: Ինչպես գիտեք, «Տամբով»-ում էի, բայց էնտեղից հեռացա ինչ-ինչ պատճառներով… Հայաստանյան ակումբներից ունեի առաջարկներ, բայց ընտրեցի «Նոա»-ն, որովհետև հասկացա, որ ամենից շատը «Նոա»-ն է ուզում ինձ տեսնել իր թիմում: Անձամբ թիմի գլխավոր մարզիչը ինձ հետ կապ հաստատեց, խոսեցինք իր հետ և դրանից հետո որոշեցի տեղափոխվել հենց այս ակումբ: Մեծ ակնկալիքներով եմ միացել «Նոա»-ին, լավ տրամադրությամբ, և պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի օգնեմ թիմին կատարել իր առջև դրված խնդիրները:
– Մեկ տարվա դադարից հետո կրկին հանդես ես գալու Հայաստանի առաջնությունում: Վստահաբար՝ հետևել ես Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղերին, ինչպիսի՞ն է տպավորդությունդ ընթացիկ առաջնությունից:
– Կարող եմ ասել, որ անած մեկ տարվա ընթացքում Հայաստանի առաջնությունը աճ է արձանագրել, թիմերի միջև մրցակցությունը շատ մեծ է: Մրցաշարային աղյուսակին նայելով՝ 4-5 թիմ պայքարում է չեմպիոնության համար և չկա բացարձակ ֆավորիտ:
– Նման մրցակցությունը հաշվի առնելով, որքանո՞վ են իրագործելի նախորդ տարվա հաջողությունը կրկնելու և զարգացնելու՝ չեմպիոն հռչակվելու «Նոա»-ի հավակնությունները:
– Նայելով թիմի, և ոչ միայն թիմի, նաև ակումբի՝ մերսողից սկսած մինչև ղեկավարություն, տրամադրվածությանը, կարծում եմ՝ այո, լիովին արդարացված հավակնություններ են:
– Խաղալով «Նոա»-ի կազմում, հնարավո՞ր է կրկին հրավեր ստանաս հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
– Կարծում եմ՝ այո, որովհետև Հայաստանի ազգային ընտրանու մարզիչը լինում է Հայաստանի առաջնության բոլոր հանդիպումներին, և, հույս ունեմ, որ «Նոա»-ում հաջող հանդես գալու դեպքում կհրավիրվեմ հավաքական նորից»:
Հավելենք, որ Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 12 խաղ, վաստակել 19 միավոր և եզրափակում է աղյուսակի ուժեղագույն հնգյակը:
Հայաստանի հավաքականի վերջին նորություններըԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո