Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Հայաստանի հավաքականի թեկնածու Պետրոս Ավետիսյանը չի խաղալու «Տամբովում»: VNews.am-ին հայտնի դարձավ, որ 25-ամյա ֆուտբոլիստը և ռուսական ակումբը պայմանագիր չեն ստորագրել:
Վերջին 2 շաբաթների ընթացքում կիսապաշտպանը մարզվում էր Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբում: Երեկ Ռուսաստանում տրանսֆերային պատուհանի վերջին օրն էր, սակայն հայ ֆուտբոլիստը չկար «Տամբովի» նորեկների թվում: Ավետիսյանին կարող էին որպես ազատ գործակալ նաև հետո հայտավորել, սակայն մեր տեղեկությամբ նա արդեն լքել է թիմի ճամբարը:
3 օր առաջ «Տամբովի» մարզական տնօրեն Պավել Խուդյակովը հայտարարել էր, որ հույսեր է կապում 25-ամյա ֆուտբոլիստի հետ:
Ավետիսյանը 2020 թվականն անցկացրել է ղազախական «Տոբոլում», որի հետ դարձել է Ղազախստանի փոխչեմպիոն:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո