Պետրոս Ավետիսյանը պատասխանել է Ջևան Չելոյանցի հայտարարությանը - VNews
Բաժիններ

Պետրոս Ավետիսյանը պատասխանել է Ջևան Չելոյանցի հայտարարությանը

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցը այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ իր գլխավոր առաքելությունը միշտ եղել է ֆուտբոլիստների մասին հոգ տանելը՝ հիշելով մի պատմություն, որ երբ նոր էր եկել ակումբ, մի տաղանդավոր ֆուտբոլիստի ուղարկել էր բուժման ու ցուցաբերել աջակցություն, այնուհետև խաղացողը հեռացել էր թիմից, քանի որ մեկ այլ ակումբից ավելի շահավետ առաջարկ էր ստացել:

Այս հայտարարությանը ի պատասխան «Արարատ-Արմենիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը գրել է.

«Հարգելի ֆուտբոլասերներ,

Ցանկանում եմ անդրադառնալ Ուրարտու ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ՝ իմ հասցեին արված վիրավորական արտահայտություններին։ Ցավում եմ, որ նա մինչև հիմա տեղյակ չէ, թե որն է եղել մեկ ակումբից մյուսը տեղափախվելու իմ մոտիվացիան, ինչի հետևանքով ոչինչ չի փոխվում իր ակումբում։

Ուզում եմ, որ բոլորդ իմանաք, որ ոչ Բանանցից Փյունիկ, ոչ էլ Փյունիկից Արարատ-Արմենիա տեղափոխվելիս իմ աշխատավարձը գրեթե չի փոխվել։ Երկու տեղափոխությունների ժամանակ էլ գումարային հարցեր ես նույնիսկ չեմ քննարկել և թե ինչքան եմ ստանալու, իմացել եմ միայն ամենավերջին պահին՝ պայմանագիրը ստորագրելիս։

Իմ միակ մոտիվացիան եղել է ֆուտբոլ խաղալու երազանքս, որից ես գրեթե զրկված էի Բանանցում՝ Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ, երբ ինձ ուղիղ տեքստով ասում էին, որ հույսեր չեն կապում ինձ հետ։ Այնպես ինչպե՛ս իրենց ֆուտբոլային երազանքն իրագործելու հնարավությունից մինչև հիմա զրկված են Բանանցի (այժմ Ուրարտուի) շատ տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ, ովքեր աճ գրանցելու համար իրենց լավագույն տարիներն անցկացնում են լավագույն դեպքում պահեստայինների նստարանին։

Ի՞նչ էր մնում ինձ անել, երբ մարզիչներն ինձ հետ հույսեր չէին կապում, բայց նաև թույլ չէին տալիս հեռանալ։ Ես միշտ երախտապարտ կլինեմ Բանանցին այն կրթության համար, որն այնտեղ ստացել եմ, բայց այս իրավիճակում մնում էր միայն ամեն ինչ անել, որպեսզի փախնեմ այդ՝ Չ տառով սկսվող մարդու ակումբից և փրկել կարիերաս։ Ամեն ինչ անել, որպեսզի գնալ այլ՝ ավելի լավ ակումբ, որտեղ ինձ հավատում ու վստահում են, գոլեր խփել, հաղթել ինձ հետ հույսեր չկապող մարզչի թիմին, չեմպիոն դառնալ, հրավիրվել հավաքական և ապացուցել, որ ես արժանի եմ կանաչ խաղադաշտում տեղ ունենալուն, ինչը և ես արել եմ և ինչը, ինչպես փորձն է ցույց տալիս, չի հաջողվում անել Բանանցում մնացած գրեթե ոչ մի խաղացողի»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Նոան» կրկին կամք դրսևորեց և տիտղոս նվաճեց․ VNews-ի ֆոտոշարքը «Նոա» – «Արարատ-Արմենիա» սուպերգավաթային խաղից

«Նոան»՝ Հայաստանի Սուպերգավաթակիր (տեսանյութ, ֆոտո)

Տրանսֆերային ամառ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

«Արարատ-Արմենիան» 3 հավանական մրցակից ունի Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

Նրանք կրկին տիտղոս կվիճարկեն․ Ամենաուշագրավ փաստերը՝ «Նոա» – «Արարատ-Արմենիա» սուպերգավաթային խաղին ընդառաջ

Պաշտոնական․ Ջոնել Դեսիրեն միացավ «Ուրարտուին»

Պաշտոնական․ Ուգոչուկվու Իվուն ելույթները կշարունակի «Ուրարտուի» կազմում

Հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր թիմի ամենաանհաջող մրցաշրջանը

«Արարատ-Արմենիայի» կազմը համալրել է իսպանացի պաշտպան

Արտյոմ Ավանեսյանը միացել է «Փյունիկին»

Պաշտոնական․ «Փյունիկը» խզել է պայմանագիրը թիմի դարպասապահի հետ

Անվանափոխված թիմի վատագույն արդյունքը վերջին 7 առաջնություններում

Joma-ն ու «Փյունիկը» համագործակցության պայմանագիր են կնքել

Պաշտոնական. Գոռ Մալաքյանը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Պաշտոնական. «Փյունիկը» ձեռք է բերել Ալեքսանդր Պրիմաել Յոլեին