Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:
Ձեր ուշադրությանն ենք մարտի 10-ի իրադարձությունների քրոնիկոնը:
- Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Ուրալը» հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվել է Տուլայի «Արսենալին»: Էդգար Մանուչարյանը փոխարինման է դուրս եկել 61-րդ րոպեին: «Ուրալը» 12-րդ հորիզոնականում է:
- Մեկնարկել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրը: «Փյունիկը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով պարտության է մատնել «Արարատին»: Աչքի են ընկել Գևորգ Հարությունյանը, Ռազմիկ Հակոբյանը և Արթուր Նադիրյանը:
- Բուլղարիայի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում Պլովդիվի «Լոկոմոտիվը» մրցակցի հարկի տակ մեկական գնդակ է փոխանակել «Դունավի» հետ: Էդուարդ Երանոսյանը «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչն է: Թիմն ընթանում է 4-րդ հորիզոնականում:
- Նորվեգական «Օսանեն» սեփական հարկի տակ ընկերական խաղում 1-1 հաշվով է ավարտել «Արենդալի» հետ հանդիպումը: Դավիթ Մկրտչյանը փոխարինվել է 74-րդ րոպեին:
- Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում Հենրիխ Մխիթարյանը զբաղեցրել է երրորդ տեղը: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված հարցմանը նա հավաքել է ձայների 23 տոկոսը: Փոխարենը, «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստն ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում:
- ՀՖՖ-ն արտոնագրել է հանձնել «Էրեբունի» և «Լոռի» ակումբներին՝ նրանց իրավունք ընձեռելով մասնակցելու ՀՀ Բարձրագույն խմբի 2017/2018 թթ. մրցաշրջանի առաջնությանը, որը մեկնարկելու է 2017 թվականի օգոստոսին:

- Արթուր Սարկիսով. ««Ենիսեյն» իմ ծառայություններով հետաքրքրված էր դեռ մրցաշրջանի մեկնարկին, բայց ես այն ժամանակ արդեն պայմանավորվել էի «Մորդովիայի» հետ, տվել էի բանավոր համաձայնություն ու չէի կարող մարդկանց հուսախաբ անել: «Ենիսեյի» ղեկավարները ձմռանը գործակալներիս հերթական առաջարկը կատարեցին, և այս անգամ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց»:
Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: