Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն պատասխանել է ՊՍԺ-ի դեմ խաղում 22-ամյա Կիլիան Մբապեի դեմ պաշտպանվելու հարցին: Դրվագներից մի քանիսում կատալոնացին ֆրանսիացու մարզաշապիկից էր քաշում՝ փորձելով կասեցնել նրա առաջխաղացումը:
«Նա արագությամբ շրջանցեց ծեր մարդու: Ես 3 անգամ Չեմպիոնների լիգայի գավաթ եմ նվաճել, 2 անգամ Եվրոպայի չեմպիոն դարձել և մեկ անգամ աշխարհի չեմպիոն: Բազմիցս նվաճել եմ Լա լիգայի և Իսպանիայի գավաթը, հաղթել եմ բազմաթիվ այլ տիտղոսներ:
Ես արդեն այնքան ծեր եմ, որ չեմ կարող արագությամբ մրցել նրա հետ: Հուսով եմ՝ Մբապեի արագությունն այնքան կբավարարի, որ առաջին անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը կնվաճի»,-ասել է 34-ամյա իսպանացին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո